Հրթիռակոծում են Շուշին. կան զոհեր և վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանական կողմը շարունակում է թիրախավորել խաղաղ բնակչությանը։ Արցախում զոհեր կան։
«Բացի այդ, դեռ շարունակվում է Ստեփանակերտի հրթիռակոծությունը։ Արցախի մայրաքաղաքում, ցավոք, նույնպես կան զոհեր և վիրավորներ»,–ասաց Պողոսյանը։
Ստեփանակերտում և Շուշիում զոհերը քաղաքացիական անձինք են։ Իսկ թե քանիսի մասին է խոսքը` Պողոսյանն ասաց, որ տեղեկությունը ճշտվում է։
Նշենք, որ արցախա–ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների սկսման պահից սա առաջին դեպքն է, որ հրթիռակոծվում է նաև Շուշի քաղաքը։ Իսկ ինչ վերաբերում է մայրաքաղաք Ստեփանակերտին, ապա այն ադրբեջանական կողմի թիրախում էր հայտնվել դեռ սեպտեմբերի 28-ից։
Այսօր առավոտից Ստեփանակերտի հրթիռակոծումը շարունակվում է։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։




