Երևան, 11.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վրաստանի նախագահը Երևանին և Բաքվին առաջարկել է բանակցել Թբիլիսիում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին՝ հայտարարելով, որ պատրաստ է Թբիլիսիում հարթակ տրամադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ցանկացած ձևաչափով բանակցություններ անցկացնելու համար, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ես ցանկանում եմ դիմել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին և իշխանություններին, որպեսզի որքան հնարավոր է արագ վերականգնենք նրանց միջև երկխոսությունը, կոչ անենք նվազեցնել սրացումը և դադարեցնել կրակը: Մենք պատրաստ ենք մեր երկիրը, Թբիլիսին, դարձնել մի վայր, որտեղ հնարավոր կլինի անցկացնել ցանկացած բանակցություններ: Մենք պատրաստ ենք անել այն ամենը, ինչ կցանկանան կողմերը»,- ասել է Զուրաբիշվիլին ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո, որը նվիրված է եղել ղարաբաղյան հակամարտությանը:

Նախագահը դիմել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ նշելով, որ հակամարտության կարգավորման հարցում նրանց դերը մեծ է: Նա նաև խնդրել է ԵՄ-ին միջամտել և ազդել կրակի դադարեցման վրա, քանի որ բոլոր երեք երկները Կովկասում «Արևելյան համագործակցության» ծրագրի մասնակիցներ են:

«Մեր կայունությունը, այս տարածաշրջանում խաղաղությունը հետաքրքրություն են ներկայացնում Եվրամիության համար: Նա պետք է իր ուժերը կիրառի խաղաղության և իրավիճակի կայունացման համար»,- հավելել է երկրի ղեկավարը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Երեկվա դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 17 ուղղաթիռ, 20 ինքնաթիռ (4-ը Սու–25), 113 անօդաչու թռչող սարք, 250 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 3000 զոհ, հազարավոր վիրավորներ։Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 158 զոհ և 200-ից ավելի վիրավոր։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։ Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն:

Փաշինյանը չարաշահելու է «խաղաղության» խոսույթը Վենսը հայտնվել է քննադատության ներքո՝ գրառումը ջնջելու համար Փաշինյան-եկեղեցի հակամարտությունը նոր փուլ է մտնում Հայաստանը 2025-ին գերազանցել է էներգետիկ սպասումները Ucom-ի ծառայությունների դիմաց այսուհետ կարելի է վճարումներ կատարել IDBank-ի հավելվածի միջոցով Ոստիկանները մտել են դասարան, վերցրել երեխաների հեռախոսներն ու պահանջել, որ աղջիկները մազերը կապեն․ ահազանգ Մի դրամի ուժը՝ Մաթեմիկ հասարակական կազմակերպությանը Ապահով և եկամտաբեր ներդրում դրամով և դոլարով. Ամիօ բանկը թողարկել է պարտատոմսեր Դպրոցներից մեկից Սպիտակի հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա աշակերտՓլուզում՝ կենդանաբանական այգի տանող ճանապարհինԵղանակն առաջիկա օրերինՆիկոլ Փաշինյանին շահավետ չէ եկեղեցու հարցի արագ հանգուցալուծումը. Նաիրի Սարգսյան Որպես անհետ կորած որոնվող 19-ամյա Լիաննա Արաբյանը հայտնաբերվել է ​ Մոզրովի քարանձավը՝ Հայաստանի ստորգետնյա հրաշքներից մեկը․ բացահայտելով Հայաստանը (մաս 5)Այսօր մեր կարևորագույն խնդիրներից մեկը ինքնության հարցն է․ Արեգ ՍավգուլյանՓաշինյանը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին համեմատում է ծայրահեղական իսլամի հետ. Էդմոն Մարուքյան «Միջանցք» կա, փոխադարձություն չկա. ի՞նչ է շահում Հայաստանը. Վահե Հովհաննիսյան Ոստիկանությունը որոնում է անհետ կորած 12-ամյա տղայինԵս համարում եմ, որ մեր հողերը հանձնելու դիմաց ինքը կաշառք է ստացել. Արշակ Կարապետյան Սպիտակում բախվել են «Mercedes Vito»-ն ու «Opel»-ը. 6 վիրավnր կա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ Կապանի ԲԿ-ում 10 բարձրորակ մասնագետ է աշխատումԱԺ-ն ընդունեց օրենքի նոր նախագիծը «ՀայաՔվեն» Գյումրիում բացեց արդեն երկրորդ տարածքային գրասենյակըՀրապարակա՛վ պաշտպանել Հայաստանի բարեկամ Իրանին․ ահա՛ Հայաստանի իշխանության այսօրվա անելիքը. Խաչիկ ԱսրյանԲռնաճնշումներ Վաղարշապատում. տեղի են ունենում խուզարկություններ և ձերբակալություններ. Սևակ Խաչատրյան ՔԿ նախագահն ու Գլխավոր դատախազը հրապարակային հայտարարություններ են արել, որոնց վերաբերյալ տվյալներ քրեական վարույթում առկա չեն․ Լիդյա Մանթաշյան Տղամարդը խանդի հողի վրա շամփուրով դանակահարել է կնոջըԿրակnցներ դպրոցումFun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերը 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 12-ինՄիայնակ բնակվող յուրաքանչյուր տարեց պետք է ունենա հարկային արտոնություն. Հրայր ԿամենդատյանՈղբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. մահացածը վարորդներից մեկի մայրն է5 վայր այս չքնաղ կղզում, որտեղ կարող ես անցկացնել լիարժեք հանգիստդ, առանց մեծ գումարներ ծախսելուՈրն է մեր և Փաշինյանի պատկերացրած խաղաղության իրական տարբերությունը. Ավետիք ՉալաբյանՔաղաքացիները Վենսին կոչ են արել պաշտպանել քրիստոնյաներին բռնապետությունից Երևանում Վենսին բողոքներ են փոխանցվել անլար ցանցով` wi-fi-ով Վենսի տարածաշրջան այցը ֆիքսվեց ու կհիշվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած այցի տհաճ դրվագով՝ գրառում անելու, այն ջնջելու և անչափ տհաճ խմբագրումով կրկին տեղադրելու հանգամանքով․ Աբրահամյան Հանրապետությունում ձյուն է տեղում, բուք է․ կան փակ ավտոճանապարհներ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Աղոթք ընտանիքի Աշխարհի թիվ մեկ գերտերությունը ասում է, որ ՀՀ–ն 99 տարի որպես անկախ պետություն գոյություն է ունենալու․ Փաշինյան Դեսպան Հակոբյանը կարճ առանձնազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ Սթարմերը չի պատրաստվում հրաժարական տալ Եվրախորհրդարանի պատգամավորները Ադրբեջանին կոչ են արել ազատ արձակել Արցախի ղեկավարության 15 ներկայացուցիչներին Եվրոպայում քաղաքական գործիչներին և լրատվամիջոցներին մեղադրել են անմիտ կերպով պատերազմ հրահրելու մեջ Մեկնարկել են «Նոր տարվա կինո 2» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները Մեքսիկայում արթնացող հրաբուխը զարմացրել է գիտնականներին Արտակարգ իրավիճակ Երևանի Դավիթ Բեկի պողոտայում․մարդաբոյ փոսերը 25-ից ավելի մեքենաների անվադողերն են պայթեցրել Մի անհանգստացի Փաշինյան, քո աշխատավարձը 1 դրամ չի լինի, բայց հաջորդ Վարչապետինը կլինի. Նարեկ Կարապետյան2025-ին Թուրքիայից քանի զբոսաշրջիկ է Հայաստան այցելել