Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Էրդողանը չարիք է դարձել աշխարհի համար. կարևորը Թուրքիայի տարածապաշտական քաղաքականությունը կասեցնելն է»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Past.am

Հայկական բանակը ցույց է տալիս իր բարձր մարտական պատրաստականությունը, ցույց է տալիս, որ ունի բարձր մարտական ոգի ու իր առջև դրված բոլոր առաջադրանքները փայլուն է կատարում: Այսօր հայկական բանակը, փաստացի,  կռվում է Ադրբեջանի և թուրքական բանակի դեմ, ինչն արդեն նաև աշխարհն է ընդունում: Past.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը:

 

Քաղաքագետի խոսքով, Թուրքիան Արցախյան խնդրում Ադրբեջանին մշտապես և բացահայտ է աջակցել. «Իսկ արդեն այսօր, բացի հռետորաբանությունից, Թուրքիան նաև ռազմական տեսանկյունից է աջակցում Ադրբեջանին, ինչն արդեն նաև աշխարհն  է ընդունում: Այս իրողությունը ոչ թե կոնկրետ Արցախյան հիմնախնդրի, այլ շատ ավելի մեծ համատեքստում պետք է դիտարկել ու հասկանալ: Արցախյան խնդիրը լուծում ենք մենք: Այսօր ռազմաճակատում հայկական կողմն այդ խնդիրը վերջնականապես է լուծում, բայց Թուրքիայի քաղաքականությունը շատ ավելի հեռուն նայող է: Ընդհանրապես, Էրդողանի կառավարման տարիներին Թուրքիան մշտապես տարածապաշտական քաղաքականություն է իրականացնում: Դրա վառ օրինակը նաև Թուրքիայի ներխուժման բազմաթիվ փորձերն էին թե՛ Սիրիայում, թե՛ Իրաքում, թե՛ Լիբիայում: Իհարկե, այս տարածքներում Թուրքիան ամբողջական հաջողության չի կարողանում հասնել, որովհետև դրանք մշտապես նաև անգլոսաքսոնյան քաղաքականության իրացման գոտիներ են համարվել: Հետևապես, Էրդողանն այսօր վերադառնում է 19-րդ դարի վերջից մշակած պանթյուրքիզմի և պանթուրանիզմի իրենց գաղափարախոսությանը, որն այդ ժողովուրդների միավորման հեռանկարն է մեկ պետական ամբողջականության մեջ: Եվ այսօր տեսնում ենք, որ արցախյան ճակատից ՀՀ-ի դեմ պատերազմելով՝ Թուրքիան փորձում է գործնականացնել հենց այս ծրագիրը»:

 

Վերջին օրերին միջազգային հանրության կողմից հնչեցրած մի շարք արձագանքեր հաշվի առնելով՝ քաղաքագետը նշեց, որ դրանք ևս վերոնշյալ մասով բավականին ստույգ են դառնում. «Էրդողանը փորձում է տարածվել դեպի այս տարածաշրջան ու չարիք է դարձել աշխարհի համար: Վստահ եմ, որ առաջիկայում շատ ավելի կոնկրետ միջոցառումներ են ձեռնարկվելու՝ թույլ չտալու Թուրքիայի էքսպանսիան դեպի այս տարածաշրջան: Դրանք լինելու են մասնավորապես Իրանի կողմից, որը վերոնշյալ գաղափարախոսության գործնականացման դեպքում  Հայաստանի հետ մեկտեղ առաջին թիրախներից մեկն է դառնալու: Իրականում Էրդողանի ակտիվությունը սկսեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի շահագործումից հետո: Այսինքն, հարցը ռեսուրսի ապահովումն էր, որը թույլ է տալիս բանակը շարժել, որովհետև եթե աշխարհն Էրդողանին նավթ չվաճառեր, Էրդողանի բանակը ուղղակի կմնար այնտեղ, որտեղ կա: Այսինքն, տեղաշարժի հնարավորություն չէր ունենա: Ու սա, կարծում եմ, շատ կարևոր ռազմավարական հարց է. արևմտյան շատ կորպորացիաներ ևս փայաբաժիններ ունեն նշված գազատարի ու նավթատարի շահագործումից, բայց պետք է հասկանալ, որ այս պարագայում կարևորը ոչ թե փողն է, այլ Թուրքիայի տարածապաշտական քաղաքականությունը կասեցնելը, որովհետև հետագայում այն չարիք է դառնալու բոլորի համար»:

 

Աննա Բադալյան

 

Ազգային շահերից հրաժարվելու ևս մեկ քայլ. «Փաստ»Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը Փաշինյանը իրավապահներին արդեն ութ տարի է՝ ուղիղ ցուցում է տալիս, երեկ հերթական դեպքին ականատես եղանք. Մարիաննա Ղահրամանյան Հայաստանը դե-ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ քննարկումներին, բայց դե-յուրե մնում է միավորման անդամ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Չինաստանի և Նեպալի սահմանին տեղի ունեցած սողանքի հետևանքով անհետ կորածների թիվը գերազանցել է 1,000-ը «Ես ծառայում եմ, մի՛ վախեցեք, ուժեղ մնացե՛ք». Արմեն Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին. «Փաստ»Կիևյան կամրջի վրա հրդեհ է բռնկվել թիվ 52 երթուղին սպասարկող ավտոբուսում UKMTO-ն հայտնել է Հորմուզի նեղուցում տանկերի վրա բռնկված հրդեհի մասին 36 ակումբ և նոր ձևաչափ. հայտնի են Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի բոլոր մասնակիցները «Փորձում է ապահովել տեսարաններ՝ երկրի ներսում և շուրջն առկա վտանգները քողարկելու համար». «Փաստ»Հորոսկոպի 3 նշան, ում համար օգոստոսը սարսափելի ձևով կավարտվի«Եթե ես նախագահ չլինեի, հիմա Իսրայելը գոյություն չէր ունենա»․ Թրամփ Ադրբեջանից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանելուց հետո արդեն շուրջ մեկ շաբաթ է անցել՝ ՔՊ-ից ձայն չկա. Տիգրան ԱբրահամյանԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ի՞նչ փոփոխություններ են կատարվել «օրինապահ հարկ վճարողի» համակարգում. «Փաստ»Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը». «Փաստ»Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը». «Փաստ»Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ»Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ»Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածԻրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ինչ գին կունենա ոսկին առաջիկայում Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանՓեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում