Եթե որևէ ակումբ տեղափոխվեմ, ապա միայն հաղթանակներ տոնելու համար. Դրոգբա
ՍՊՈՐՏ«Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան հայտարարել է, որ Մարսելի «Օլիմպիկ» տեղափոխվելու մտադրություն չունի: Դրոգբան նշել է, որ նման որոշման պատճառները ֆինանսական չեն:
-Խնդիրը ֆինանսական կողմը չէ: Ես ցանկանում եմ լավ ծրագիր ունենալ: «Օլիմպիկը», որը ես շատ լավ գիտեմ, չունի անհրաժեշտ ծրագիր: Ակումբը վաճառում է լավագույն խաղացողներին, նրանց թույլ է տալիս հեռանալ: Ես խոսում եմ Անդրե Այուի, Անդրե-Պյեռ Ժինյակի և այլ տղաների մասին:
Ես չեմ ցանկանում տեղափոխվել «Օլիմպիկի» պարզապես խաղալու համար: Եթե որևէ ակումբ տեղափոխվեմ, ապա միայն հաղթանակներ տոնելու համար,-Դրոգբայի խոսքերը մեջբերել է «Le Figaro»-ն:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



