Երևան, 10.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ասում էի՝ վերջինը կլինեմ, բայց վերջինը չեղա. դեռ արյուն է թափվում, բայց այն ազատության համար է». Դուշման Վարդանի մայր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am

Հաղթանակը մերն է, որովհետև մենք մեր թափած արյունով մեր սեփական տունն ու հողն ենք պաշտպանում։ Սա երրորդ հաղթանակն է, որը պետք է լինի այն հողի վրա, որտեղ, անկախ ամեն ինչից, այս պահին էլ են երեխաներ ծնվում։ Դուշման Վարդանի (Վարդան Ստեփանյանի) մայրն է ասում՝ տիկին Զարիկը (Զարուհի Շամյանը)։

Թեև տիկին Զարիկի առողջական խնդիրներն այս օրերին մի փոքր սրվել են, բայց հավաստիացնում է՝ ոչինչ չի խանգարում սպասել հաղթանակին ու իր խոսքն ուղղել ժողովրդին, զինվորին ու հայ մայրերին։

«Հաղթել ենք ու պիտի հաղթենք։ Փառք ու պատիվ մեր բանակին։ Խոնարհվում եմ մեր այն մայրերի առաջ, որոնք ծնել, սնել ու մեծացրել են այն զինվորին, ով այսօր շարունակում է պաշտպանել այն հողը, որի վրա 1990-94 թվականներին հեղեղով արյուն է թափվել։ Մենք կհաղթանակենք ու այդ հաղթանակը պետք է հանգստություն տա։ Ես ասում էի՝ վերջինը կլինեմ, բայց վերջինը չեղա։ Դեռ արյուն է թափվում, բայց այդ արյունն ազատության համար է։ Այդ արյունը մեր ժողովրդի համար է։ Թուրքիան նորից ցեղասպանություն է ուզում, բայց իրեն չի հաջողվի իր ծրագիրն իրականացնել։ Հայը ծնում է, հայը սնում է ու իր հողը մինչև վերջ կպաշտպանի։ Հաղթանակը մերն է, իմ հայ ժողովուրդը ոտքի կանգնած պայքարում է իր արդարացի պահանջի համար։ Հաղթանակը մերն է, որովհետև նաև ունենք դստրեր, որոնք զինվորի կողքին են։ Նրանց խոսքը և՛ զենք է, և՛ սուր է, և՛ հույս, և՛ հավատ։ Նոր ծնված մանուկից մինչև հերոսի՝ ինձ նման տարիք առած մոր խնդրանքն առ Աստված այն է, որ էլ զոհ չունենանք, որ մայրերն էլ սևազգեստ չդառնան։ Ես խոնարհվում եմ հայոց մայրերի առաջ։ Խոնարհում նրանց, որ երրորդ պատերազմի համար տղաներ ունեցան ու նրանց ուրախ ծառայության ուղարկեցին, որ նրանք այսօր աշխարհի աչքի առաջ հրաշքներ գործեն։ Մեր ժողովուրդն արդարացի մարդու պատերազմ է վարում։ Մենք այն ժողովուրդն ենք, որ հանուն հայրենքի ծանր վիճակում մի խումբ է դառնում։ Խոնարհվում եմ բոլորի առաջ՝ սկսած այն տասը տարեկան երեխայից, որը տան վերջին ունեցվածքն այսօր զինվորի համար է ուղարկում»,-Past.am-ի հետ զրույցում ասաց տիկին Զարուհին։

Տիկին Զարուհին որդու տուն-թանգարանում էր այդ պահին, մենակ էր, որովհետև հարազատները, թոռներն Արցախում են. «Իմ երեխաներն էլ են այսօր մարտի դաշտում, հայրենիք են պաշտպանում։ Եթե ի վիճակի լինեի, իրենց բոլորի կողքին կլինեի, բայց միայն խոսքով կարող եմ իմ որդու գործը շարունակել։ Մենք դժվարության առաջ ենք, յուրաքանչյուր մայր յուրաքանչյուր տղայի խոսքում իր որդու ձայնն է լսում։ Չկա ուրիշի երեխա. ես սպասում եմ իմ տուն եկող բոլոր երեխաներին, ովքեր գիտեն, որտեղից են եկել, ուր են գնում ու ում դեմ են պայքարում։ Մեր դարավոր թշնամու դեմ են պայքարում։ Վերջնական հաղթանակը մերն է լինելու»։

Աննա Բադալյան

Կոչ` Նիկոլ Փաշինյանին. չեղարկե՛ք «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա-թուրքական ծրագիրը. Խաչիկ Ասրյան«Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Առնվազն յոթ մարդ է զոհվել Եմենի Էլ-Մահա նավահանգստի վրա առավոտյան հութիների հարձակման հետևանքով. Al Jazeera Խմեյմիմը և Տարտուսը փոխում են կարգավիճակը. Ռուսաստանը և Սիրիան համաձայնության են եկել ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել Չինաստանում մոտ 390,000 մարդ է տարհանվել «Դելֆին» թայֆունի պատճառով ՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը․ Փաշինյան Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Խաղաղության խորհրդի 15 կետանոց ծրագիրը․ Նեթանյահու Հրդեհ Սոլակ բնակավայրում․ կանխվել է հրդեհի տարածումը Հռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը Էջմիածնում կանխվել է անչափահասների վրեժխնդրությունը․ զինված խումբը դարանակալել էր խանութի մոտ Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին հանդիպել է Մասուդ Փեզեշքիանի հետ Reuters․ Դեմոկրատները լայնածավալ հետաքննություններ են պատրաստում Թրամփի և նրա գործարար շրջապատի նկատմամբ Իրանի բանակ․ ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Հորմուզի նեղուցի նոր իրողությունների հետ Հայաստանյայց առաքելական եկեղեցին ՊԵԿ–ի դեմ հայց է ներկայացրել ԿԳՄՍՆ հերթական դրամաշնորհը՝ Հայ Ֆեստ միջազգային տարածաշրջանային շուկայի իրականացման համար Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն ՄարուքյանԱրաղչին հայտարարել է՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ «ժամանակավոր համաձայնագիրը խախտված է» ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վասյուտինսկոյե և Տորեցկոյե բնակավայրերը Դաշտավանի կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ԶԼՄ․ Նեթանյահուն և Կացը գաղտնի հավանություն են տվել Գազայում վերականգնողական աշխատանքների մեկնարկին ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Սեպտեմբերի 1-ը՝ առանց սթրեսի․ ինչպե՞ս պատրաստել երեխային դպրոց վերադառնալուն Հութիները հարվածել են Saudi Aramco-ին ԻՀՊԿ հրամանատար․ ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանում չկարողացան հասնել իրենց նպատակներին Հունգարիայի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Գերագույն դատարանի նախկին նախագահի թեկնածությունը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատում. Դաշտավանում կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են կրակոցներ Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա․ վիրավորվել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա Ֆիդան. Թուրքիան աջակցում է դեպի կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի շարժմանը Սևանա լճում հեծանիվ-նավակը շրջվել է. քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Պետդեպարտամենտը Կիևին տեղեկացրել է Թուրքիայից ամերիկյան զենքի հնարավոր փոխանցման մասին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ «Բայդենի քաղցկեղը տարածվել է, շատ ցավ է պատճառում», հայտնել է որդին Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանԹուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումԻրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմ