Էրդողանը հայտարարել է,որ չի ընդունում Պուտինի, Մակրոնի ու Թրամփի համատեղ կոչը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ անընդունելի է համարում, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան կարող են ներգրավված լինել վիճելի Կովկասյան տարածաշրջանում հրադադարի հաստատման մեջ, քանի որ նրանք 30 տարի անտեսում էին այդտեղ առկա խնդիրները, գրում է Reuters֊ը: Էրդողանը նաև Թուրքիայի խորհրդարանում ունեցած ելույթում կրկնել է, որ Հայաստանը պետք է դուրս գա Լեռնային Ղարաբաղից, եթե տևական խաղաղություն հաստատվի այն տարածաշրջանում, որտեղ հինգ տարի շարունակ բախվել են Թուրքիայի դաշնակից Ադրբեջանը և հայկական ուժերը: «Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան անտեսում են այս խնդիրը շուրջ 30 տարի, անընդունելի է, որ նրանք մասնակցում են հրադադարի հաստատման գործընթացին», - ասել է Էրդողանը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



