Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Կան ուղղություններ, որոնք մեր կողմից կարող են կիրառվել ընդհանուր շահերի համատեքստում». քաղաքագետ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Past.am

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը վերջին երկու օրերի միջազգային արձագանքները մի քանի խմբի է բաժանում։

Ընդգծելով նախ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հանդիպման մասին՝ Past.am-ի hետ զրույցում նա շեշտեց. «Ինչպես կանխատեսել էի, որևէ բանաձև չընդունվեց, ընդամենը հանդես եկան հայտարարությամբ՝ կոչ անելով կողմերին նստել բանակցությունների սեղանի շուրջ։ ԱՄՆ-ից դեռ որևէ նոր բան չկա վերջին մեկ-երկու օրերի ընթացքում, բացի նրանից, որ կոնգրեսականներն են բավականին ակտիվ և կոչ են անում Թուրքիային ու Ադրբեջանին զերծ մնալ բռնություններից։ Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներն են երեկ գիշեր խոսել, քննարկվել է  եռանախագահների մակարդակով հայտարարություն տարածելու հարցը։ Կարծում եմ՝ մոտակա օրերին արդեն եռանախագահ պետությունների ղեկավարների կողմից հայտարարություն կտարածվի։ Իրանի արձագանքն էր բավականին հետաքրքիր։ Իրանը հայտարարեց, որ չի հանդուրժի զինված խմբավորումների և ահաբեկիչների գոյությունն իր սահմաններին։ Սա չափազանց կարևոր հայտարարություն էր, որովհետև ակնհայտ է, թե ով է տեղակայում գրոհայիններ և զինյալներ շփման գծի երկայնքով»։

Սուրեն Սարգսյանն ընդգծեց, որ, մեծ հաշվով, ոչ ոքի համար նորություն չէր թուրք-ադրբեջանական տանդեմի գոյությունն ու նաև նախապատրաստական աշխատանքները։

«Այս տանդեմն ակտիվ գործակցել է տասնամյակներ շարունակ՝ համագործակցության բոլոր հնարավոր ուղղություններով։ Բացի այդ, նախապատրատվել են հենց նման սցենարների համար։ Պատահական չէ նաև այն, որ կան շատ լուրջ տեղեկություններ ու ապացույցներ, որ Թուրքիան ուղիղ և ուղղակի ներգրավվածություն ունի։ Թուրք գեներալները նստած են ադրբեջանական շտաբներում, այդ թվում՝ նաև ռազմաօդային ուժերի շտաբներում։ Այնպես որ, այն, ինչ այսօր կա, թուրք ադրբեջանական տանդեմի ամբողջական և իրական դեմքն է»,-ասաց քաղաքագետը։

Անդրադառնալով դիվանագիտական դաշտում հետագա անհրաժեշտ քայլերի մասին, Ս. Սարգսյանը շեշտեց. «Առաջին հերթին պետք է շարադրել մեր և գերտերությունների ընդհանուր շահերն այս կոնֆլիկտի մեջ։ Այսինքն, ակնհայտ է, թե Իրանի հետ ինչ կոնֆլիկտներ կան, ակնհայտ է, թե Ռուսաստանի համար ինչպիսի խնդիրներ կան։ Այդ խնդրներն ակնառու են նաև ԱՄՆ-ի և ԵՄ-ի համար։ Բնականաբար, խոսքն առաջին հերթին Թուրքիայի կողմից վարձկանների ներգրավվածությունն ու ներկայությունն է  մեր, ինչպես նաև Իրանի սահմաններին։ Սա լարվածության բարձրացման տեսանկյունից լուրջ մտահոգության տեղիք է տալու ամբողջ տարածաշրջանում։ Սա չի բխում նաև Ռուսաստանի, Իրանի և ԱՄՆ-ի շահերից։ Այնպես որ, կան ուղղություններ, որոնք մեր կողմից կարող են կիրառվել ընդհանուր շահերի համատեքստում»։

 

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ ՌյուտեՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին Եվրահանձնաժողովը զգուշացնում է՝ դիզելային վառելիքի դեֆիցիտ է սպասվում «Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Ղազախստան մեկնելու կանոնները փոխվում են․ նոր պահանջ ՀՀ քաղաքացիների համար Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա Ղահրամանյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է. ԳԹԿ Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանԵրևանի մետրոպոլիտենում հունվարից հոկտեմբեր հայտնաբերվել է թմրանյութի 52 դեպքԼավրովը կայցելի ԱդրբեջանՍպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԵրեխան փրկել է սրտի կաթված ստացող հորըԱվելի քան 900 ԱԹՍ․ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի 20 շրջանների Ինչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻնչ փուլում է ժանտախտը․ ե՞րբ Հայաստանին վտանգ կսպառնաԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԱվելի քան 2500 կոնտեյներ տեղափոխող նավ է խորտակվել՝ փորձելով հատել Հորմուզի նեղուցը․ ԻՀՊԿ ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ Հարևանը դաժանորեն սպանել է հայտնի երգչին և նրա ընկերուհունՈւկրաինական hակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքն ընթանում է փակ ռեժիմով. Պեսկով Արտառոց դեպք՝ Արմավիրում, 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրա«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Երկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել ՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն ԳրիգորյանԹուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկման Տղամարդը կնոջը ցած է նետել հյուրանոցի 10-րդ հարկիցՍևանա լճի ափին գտնվող ավելի քան կես միլիարդ դրամ արժեքով 41 հողատարածք բռնագանձվել է Լեւոն 14-րդի մոտ թոքի չարորակ ուռուցք է հայտնաբերվել «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համարԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՋուր չի լինելու մինչև 21:00-ն Հերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանՄիջադեպ՝ Երևանում, 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, ոստիկանները ձերբակալել են 7 անձի