Փաշինյանը նաև հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է Երևանում ընդունել հոկտեմբերի 9-ին սպասվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը:
Հայաստանը դիտարկում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավորությունը. Նիկոլ Փաշինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանը դիտարկում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավորությունը: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում: Նա ավելացրել է, որ Հայաստանի գործողություններն ուղղված են Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ կայունության հաստատմանը:
«Այո, մեր օրակարգում կա Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը: Նաև դիտարկում ենք Ղարաբաղի հետ ռազմաքաղաքական դաշինք ձևավորելու հնարավորությունը»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետի խոսքով, Հայաստանը կապահովի իր անվտանգությունը ՀԱՊԿ-ի մասնակցությամբ կամ առանց դրա: Նա նաև նշել է, որ Հայաստանը մշտապես կապի մեջ է ՀԱՊԿ-ի իր գործընկերների հետ:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



