Թուրքիան պատրաստ է ռազմաճակատում աջակցել Ադրբեջանին․ Չավուշօղլու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին ինչպես բանակցային սեղանի շուրջ, այնպես էլ ռազմի դաշտում, այսօր ասել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն: «Մենք ցանկանում ենք, որ այդ հիմնախնդիրը արմատապես լուծվի: Դրա համար մենք շատ ջանքեր ենք գործադրել, բայց ապարդյուն: Մենք միշտ եղել ենք Ադրբեջանի կողքին և՛ ռազմի դաշտում, և՛ բանակցությունների սեղանի շուրջ: Մենք կշարունակենք պահպանել այս համերաշխությունը», - ասել է Չավուշօղլուն Անկարայում Ադրբեջանի դեսպանատուն կատարած այցից հետո: Նա հավելել է, որ համաշխարհային հանրությունը սխալվում է՝ նույն հարթության վրա դնելով Ադրբեջանն ու Հայաստանը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



