Անհապաղ դադարեցրե՛ք կրակը․ Անգելա Մերկել
ՔԱՂԱՔԱԿԱՆԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը և վերադառնալ բանակցությունների սեղանի մոտ: Նշվում է, որ նախորդ օրը նա հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իսկ երեքշաբթի օրը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: «Բանակցությունների ընթացքում քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության սրումը: Կանցլերը շեշտել է անհապաղ հրադադարի և բանակցային սեղանի մոտ վերադառնալու անհրաժեշտությունը: ԵԱՀԿ Մինսկի խումբը դրա համար հարմար ֆորում է առաջարկում: Հարևան երկրները պետք է նպաստեն խաղաղ կարգավորմանը», - ասվում է հաղորդագրության մեջ:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



