«Հայ ժողովուրդը չունի պարտություն.մենք պաշտպանում ենք մեր հայրենիքը». Աբգար Ափինյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախա-ադրբեջանական սահմանին շարունակվում է սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմը, որում վճռական ու հաղթական հարվածներ է հասցնում հայկական զինուժը: Միևնույն ժամանակ հայ ժողովուրդն ապացուցում է՝ թիկունքը ևս ամուր է: Բոլորս բռունցքվել ենք բանակի ու հայրենիքի շուրջ՝ անկախ մասնագիտությունից, տարիքից, սեռից:
Գրող Աբգար Ափինյանն ասում է՝ եկել է մեր ժողովրդի համար ամենից վճռական պահը: «Մենք պետք է ցույց տանք մեր ոգու ուժը և ամբողջ աշխարհին ասենք, որ մենք պաշտպանում ենք մեր հայրենիքը: Դրա համար անհրաժեշտ է բոլոր ուժերի միաբանությունը, վճռականություն, ինչպես մենք միշտ հաղթել ենք, որովհետև հայ ժողովուրդը չունի պարտություն: Այն բոլոր դեպքում, երբ եղել ենք վճռական, Աստված մեզ տվել է մեծ հաղթանակներ: Այդպես ենք հաղթել Սարդարապատում, Բաշ-Ապարանում, միշտ և ամենուր: Մեր ճակատագիրը միայն հաղթանակն է, սա պետք է իմանա ամբողջ ժողովուրդը: Միայն անհրաժեշտ է, որ լինի միասնականություն մեր գործողությունների մեջ, պատմության խորհուրդը դա է: Պետք է գնալ մարտի, այս մարտը որոշելու է մեր հողի վրա ապրելու մեր հեռանկարն ու ճակատագիրը»,-Past.am-ի հետ զրույցում ասաց Ափինյանը:
Լուսինե Առաքելյան



