Ընդդիմադիր կոչված ուժը նորից տապալեց ժողովրդի հույսերը
ԲԼՈԳԷդգար Խաչատրյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ընտրություններից 2 օր է անցել ու այդ երկու օրվա մեջ մեր ընդդիմադիր կոչված ուժը նորից տապալեց ժողովրդի հույսերը: Լևոն Զուրաբյանը կրկին խոսում է ու իմ համար զարմանալի է, թե այդ մարդն ինչ իրավունքով է խոսում ժողովրդի անունից ու միասնականության կոչ անում, երբ ինքը ԱԺ նիստերը բոյկոտելու մասին հայտարարություն է անում ու իր 7 հոգանոց խմբակցությունից նիստը բոյկոտում են 3 հոգի: Ի՞նչ իրավունքով է խոսում Ժողովրդի քվեների մասին, երբ ամբողջ քարոզարշավի ընթացքուն միայն խոսեց ու ուրիշ ոչինչ չարեց:
Ժողովուրդը կարող է ասել՝ Իշխանությունները վատն են, իսկ ընդդիմադիր գործիչը դրա իրավունքը չունի, որովհետև ինքն այդ իշխանության մի մասն է ու եթե իշխանությունը վատն է ուրեմն վատն է իր բոլոր օղակներով, իսկ այդ օղակների մեջ մտնում է նաև ընդդիմութունը, որովհետև պատգամավոր լինելն էլ է իշխանության լծակներ տալիս:
Մեր մոտ դեռ ընդդիմադիրներն ու հարթակին կանգնողները չունեն այնքան համարձակություն, որ իրենց վրա ինչ-որ պատասխանատվություն վերցնեն ու միշտ մեղավորներ են փնտրում, իսկ իրենց որպես սուրբ են ներկայացնում:
Հ.Գ. Իշխանությունը ժողովրդի համար չի կարող լավը լինել, որովհետև ժողովուրդը միշտ պահանջատեր է ու եթե մարդիկ մի օր ասեն իշխանությունը լավն է ուրեմն հասարակությունը հիվանդ է:,
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել



