Լևոն Արոնյանը 4-րդ ոչ-ոքին արեց «London Chess Classic»-ում
ՍՊՈՐՏՇախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը «London Chess Classic»-ի 4-րդ տուրում ևս կիսեց միավորը մրցակցի հետ: Մրցաշարի այս տուրում Արոնյանի մրցակիցը հոլանդացի Անիշ Գիրին էր: Այս մասին տեղեկացրին ՀԱՕԿ լրատվության բաժնից:
Շախմատային օլիմպիադաների եռակի չեմպիոնը խաղում էր սև խաղաքարերով: Գրոսմայստերները պարտիայի 33-րդ քայլին համաձայնեցին կիսել միավորը: Այժմ Արոնյանն ունի միայն 2 միավոր և գտնվում է աղյուսակի 7-րդ հորիզոնականում:
Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



