Մոսկվան Արցախում բոլոր արտաքին եւ ներքին խաղացողներին զսպվածության կոչ է անում
ՔԱՂԱՔԱԿԱՆՄոսկվան Արցախում տիրող իրավիճակի հետ կապված զսպվածության կոչ է անում բոլոր արտաքին եւ ներքին խաղացողներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Բոլոր արտաքին եւ ներքին խաղացողներին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, այդ թվում հռետորաբանության առումով: Այժմ կարեւոր է լինել առավելագույնս զգոն, անհապաղ հասնել հրադադարի եւ վերադառնալ բանակցային սեղանի շուրջ:
Որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր՝ Ռուսաստանն ակտիվորեն մասնակցում է այդ գործընթացին՝ սկսած 1991 թվականից: Մտադիր ենք շարունակել շփումները բոլոր գործընկերների հետ»,-լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



