ԱՄՆ-ը ուշադիր հետեւում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին եւ կտեսնի՝ արդյոք կարող է դադարեցնել բռնությունները. Դոնալդ Թրամփ
ՔԱՂԱՔԱԿԱՆԱՄՆ-ը ուշադիր հետեւում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին եւ կտեսնի՝ արդյոք կարող է դադարեցնել բռնությունները, երկուշաբթի լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Մենք ուշադիր հետեւում ենք դրան: Մենք լավ հարաբերություններ ունենք այդ տարածաշրջանում: Տեսնենք՝ կարո՞ղ ենք դադարեցնել (սրացումը)»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ կիրակի օրը Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Ղարաբաղի ՊԲ մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



