Այո, ունենք կորցրած դիրքեր. Արցախի նախագահ.
ՔԱՂԱՔԱԿԱՆԱդրբեջանը հարձակումն իրականացրել է շփման ամբողջ գծով՝ Օմարից մինչև Արաքս։ Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ավելացնելով, որ պաշտպանության բանակը ժամը 7։00-ի դրությամբ պատրաստ էր պատերազմի։
Նա ընդգծեց, պատերազմը սպասելի էր, դրա մասին էին վկայում ամիսներ շարունակ Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարությունների ղեկավարների հայտարարությունները։
«Ժամը 7-ի կողմերը սկսվեց։ Արդյունքները. այո, ունենք կորցրած դիրքեր, հիմնականում Թալիշի ուղղությամբ ու հարավային թևում։ Ունենք 17 զոհ, ուզում եմ ցավակցել մեր հայրենակիցներին։ Ունենք տասնյակ վիրավորներ։ Տասնյակ վիրավորներ ունենք քաղաքացիական բնակչության շրջանում»,-հայտարարեց Ա. Հարությունյանը։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



