Թուրքիայի եւ Սիրիայի սահմանում պահպանվում է «միջանցքը» զինյալների համար. Սպիտակ տուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը դեկտեմբերի 7-ին լրագրողների համար անցկացված բրիֆինգի ժամանակ հավաստել է, որ Թուրքիայի եւ Սիրիայի սահմանի գրեթե հարյուրկիլոմետրանոց «միջանցքը», որով մաքսանենգ նավթի մատակարարումներ են իրականացվում եւ տեղաշարժվում են զինյալները, մինչ այժմ փակված չէ:
«Այդ 98-կիլոմետրանոց տեղամասը մնում է չպաշտպանված»,- ասել է նա՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով թուրք-սիրիական սահմանը փակելու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կոչը:
Էռնեստը նշել է, թե «դա խնդիր է, որովհետեւ այդ միջանցքով նավթ է հոսում սեւ շուկա, եւ մենք գիտենք, որ այնտեղ երկու ուղղությամբ տեղաշարժվում են օտարերկրյա զինյալները»: Այնտեղ նաեւ «այլ ապրանքների առեւտուր է կատարվում», հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



