Բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանը բժշկական բրիգադով մեկնել է Արցախ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNEWS.am–ի տեղեկություններով՝ հայտնի վիրաբույժ, ազատամարտիկ, ՀՅԴ ԳՄ անդամ Տարոն Տոնոյանը բժշկական բրիգադով այսօր առավոտյան մեկնել է Արցախի Հանրապետություն՝ արհրաժեշտության դեքում վիրավորներին աջակցություն ցուցաբերելու նպատակով։
Տարոն Տոնոյանն այս տարի հիմնել է «Տոնոյան» բժշկական կենտրոնը, իսկ մինչ այդ երկար տարիներ ղեկավարել է տարբեր բուժհաստատություններ, իրականացրել հազարավոր վիրահատություններ։
Արցախյան պատերազմի մասնակից Տարոն Տոնոյանը ազատամարտի տարիներին ընկերների հետ հիմնել է Հադրութի և Ֆիզուլիի ռազմական հոսպիտալները։ Տոնոյանը որպես կամավոր Արցախ էր մեկնել նաև 2О16թ. ապրիլին։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկից
5
Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին



