Ադրբեջանի սահմանային գյուղերում բնակիչները իրենց բակերում խրամատներ են փորում․ Վահագն Սարոյան
ԲԼՈԳ
Քաղաքագետ Վահագն Սարոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ադրբեջանի սահմանային գյուղերում պարտադրում են բնակչությանը որպեսզի իրենց բակերում խրամատներ փորեն: Աղդամի շրջանում «Ազադլիգը» ռեպորտաժ է պատրաստել, որում երևում է, թե բնակիչները իրենց բակերում ինչպես են խրամատներ փորել:
Սա հիշեցնում է այն փաստը, որ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ադրբեջանական զինուժը հրետանին տեղակայել էր գյուղերի մեջ, որպեսզի պատասխան կրակով թիրախավորվեն նաև գյուղերը: Այսօր արդեն այնտեղ փորվում են խրամատներ, բնականաբար, ոչ բնակչության անվտանգության համար, քանզի վտանգի պարագայում խաղաղ բնակչությանն էվակուացնում են:
Ենթադրելի է, որ սա ադրբեջանական քարոզչամեքենան օգտագործելու է, Հայաստանին հերթական անգամ ագրեսորի դիրքերից ներկայացնելու, իբրև «հարձակումներից» պաշտպանվելու համար և այլն, իսկ մյուս կողմից չի բացառվում, որ Ադրբեջանը ինչ-որ գործողություններ է պլանավորում կրկին անգամ թիրախավորելով իր բնակչությանը>:




















































