Երևան, 26.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպես մրցակցի կինը ստիպեց հնարել ավտոմատ հեռախոսակայանը

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հիշու՞մ եք հեռախոսները, որոնցում պտտվող սկավառակով էին համարներ հավաքում: Մեր ժամանակներում նման հեռախոսների հանդիպելը գործնականում արդեն դժվար է, դրանք ամբողջովին փոխարինվել են համարի ստեղնաշարային հավաքման հեռախոսներով: Պատմությունից բոլորը գիտեն, որ ի սկզբանե հեռախոսի գյուտից հետո անգամ համարի սկավառակային հավաքմամբ հեռախոսներ չեն եղել, չեն եղել նաև ավտոմատ հեռախոսակայաններ, այլ եղել են, այսպես կոչված, կոմուտատորային հեռախոսակայաններ, որտեղ հեռախոսավարուհիները կապ են ապահովել աբոնենտների միջև: Նշենք, որ ավտոմատ հեռախոսակայանների և պտտվող սկավառակով համարների հավաքմամբ հեռախոսների գյուտը հետաքրքիր պատմություն է: Առաջին անձը, որը արտոնագիր է ստացել այնպիսի հեռախոսի համար, որի վրա կարելի էր համար հավաքել, եղել է Էլմոն Սթրոուջերը 1891 թվականին:

Նա նաև արտոնագրել է այդ հեռախոսի համար նախատեսված ավտոմատ հեռախոսակայանը: ԱՄՆ-ի Կանզաս Սիթիում բնակվող Էլմոնը ոչ մի կապ չի ունեցել ինչպես հեռախոսակապի, այնպես էլ տեխնիկայի և գյուտարարության հետ: Նա ընդամենը սգո ծառայություններ է մատուցել: Նա ունեցել է անմիջական մրցակից, որը ևս իր թաղման ընկերությունն ուներ, իսկ այդ մրցակցի կինը աշխատում էր հեռախոսակայանում որպես հեռախոսավարուհի: Այդ ամենի պատճառով Սթրոուջերը մշտական կորուստներ էր կրում: Հաճախորդներին, որոնք փորձում էին կապվել նրա հետ և պատվեր տալ, հեռախոսի օպերատորը կապում էր մրցակցի, ավելի կոնկրետ՝ իր ամուսնու հետ: Այդ ամենից զայրացած Էլմոնը խոստանում է, որ կազատի բոլորին հեռախոսային օպերատորներից: Արդյունքում նա մշակում է մի համակարգ, որի շնորհիվ յուրաքանչյուր ոք, ով զանգահարում է հեռախոսով, կարող է միջնորդ օպերատորներից անկախ միանալ ցանկալի բաժանորդին:

Սթրոուջերը իր ստեղծած ավտոմատ հեռախոսակայանին տվել է «Հեռախոս առանց երիտասարդ տիկնանց և հայհոյանքների» անվանումը, որն իր աշխատանքն է սկսել 1892 թվականից: Ի դեպ, Էլմոն Սթրոուջերն է նաև ստեղծել համարների պտտվող սկավառակով հավաքմամբ հեռախոսը: Նման կերպ սգո արարողությունների շուկայում մրցակցությունը Էլմոն Սթրոուջերին դարձրել է հանրահայտ մարդ, որպես ավտոմատ հեռախոսակայանի և սկավառակային ձևով համարների հավաքմամբ հեռախոսի գյուտարար: Ի դեպ, ավտոմատ հեռախոսակայանի գործարկմամբ նրան նաև հաջողվել է հետ բերել իր հաճախորդներին, իսկ մրցակցի կինը կորցրել է աշխատանքը:

Ժամանակն առաջ է շարժվում, այսօր սկավառակով հեռախոսներն արդեն պատմություն են: Այժմ բոլորը գրպանում ունեն իրենց հեռախոսը, և նրանցից շատերն անգամ արդեն ստեղնաշար էլ չունեն: Սթրոուջերի օրոք ոչ ոք չէր էլ կարող մտածել, որ կգա այնպիսի ժամանակ, որ հեռախոսը մարդու հետ կլինի ամենուր, իսկ անհրաժեշտ համար հավաքելը հնարավոր կլինի ընդամենը մատի մի հպումով, կամ էլ, առավել ևս, անհրաժեշտ մարդու անունը հեռախոսին ասելով:

Իրինա Յոլյանը՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտության ավարտի շուրջ բանակցությունները փակուղում են. Եգիպտոսի ԱԳՆ Մենք չպետք է ընտրություն կատարենք Հայաստանի և Եվրոպայի միջև. Հարություն Հարությունյան Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով՝ իշխանությունը չարաշահելը հոդվածով ձերբակալված կա 52-ամյա տղամարդը կացնով հարձակվել է 2 երեխաների վրաՈւկրաինան միանշանակ պարտվում է hակամարտությունում. Պեսկով Գյումրու Սայաթ - Նովա 7 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնըԱնարգանք է. հազարամյակների պայքարի արդյունքում ստեղծված մեր Անկախության հռչակագիրը փոխվում է այն ազգի ղեկավարի ցուցումով` ում դեմ մաքառել ենք. Նարեկ ԿարապետյանՇախմատային մտածողությունը՝ աշխատանքի մեջ․ Ալենի պատմությունը ԶՊՄԿ-իցԿոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերԻշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն ՄանվելյանՄիայն թշնամին է հարվածում ազգային արժեքներին և եկեղեցուն. Արսեն ԳրիգորյանՉկան միջպետական փաստաթղթեր, որոնցով մեր երկրի տարածքները հանձնված կլինեն Ադրբեջանին. Ավետիք Չալաբյան2027 թվականից էլեկտրոնային ՀԴՄ-ի կտրոնների համար կգործեն նոր կարգավորումներ Հայտնի է Սոֆիա–Երևան–Սոֆիա ուղիղ չվերթերի վերսկսման ժամկետը Axios․ ԱՄՆ-ն կարող է վերսկսել պատերազմը Իրանի դեմ նոյեմբերյան ընտրություններից հետո Զինվորականն ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնաшսպան է եղել. մամուլ Սև ծովից «տհաճ» ցիկլոն է գալիս. Հայաստանի եղանակը կփոխվիՌուսաստանը գիշերը հետ է մղել ավելի քան 420 ուկրաինական ԱԹՍ-երի հարձակումները Սև ծովից մեզ մոտենում է ցիկլոն. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 15 նորածին է մահացել Պակիստանի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով ԿՀՎ ղեկավարի և Պուտինի հանդիպում նախատեսված չէր. Պեսկով Իրանն ու Օմանը շրջանակային համաձայնության են հասել Հորմուզով նավարկության վերաբերյալ Ջրային դիետայի պատճառով կինն ուղեղի վնասվածք է ստացելԵրկրի ներսում «կզցնելnվ» uպառնացող Ալիևի կամակատարը միակ ու գլխավոր կզածն է Բաքվի բռնшպետի առաջ. ադրբեջանագետ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 26-ին ՉԼ. Հայտնի են անցումային փլեյ-օֆֆը հաղթահարած առաջին երեք ակումբները Հայաստանը չի խորհրդակցում ԵՏՄ-ի դաշնակիցների հետ Եվրամիությանն անդամակցելու նախապատրաստման շուրջ Տղամարդն առևանգել է նախկին կնոջը և չորս օր շղթայել նրան մահճակալինՊապիկյանը հեռակա համոզում է Փաշինյանին, որ իրավիճակն այնքան էլ անհուսալի չէ, և որ ինքը տեղում է. Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ն հարվածել է թմրանյութեր տեղափոխող նավի. կան զոհեր Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքuատուրքեր սահմանելու մասին Լույս չի լինելու Հարյուրավոր հասցեներում գազ չի լինելու օգոստոսի 26-ից 31-ինԳյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնըՀարություն Ավետիսյանը դարձել է պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՔոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ գործողությունները՝ քաղաքական հետապնդման դրսևորում. Աննա ԿոստանյանԾխելու ցուցանիշով Թուրքիան աշխարհում 1-ին տեղում էՖրանսիան ցանկանում է, որ Ուկրաինան եվրոպական վարկով զենք գնի միայն ԵՄ երկրներիցՀրատապ. Սյունիքը կտրվելու է,Ալիևը Տիգրանաշեն զորք է մտցնելու. Գեներալ Արշակ ԿարապետյանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասինԴատարանն ընդունել է՝ ինձ ԵՊՀ-ից ազատելու հրամանն իրավաչափ չի եղել. Մենուա ՍողոմոնյանՊաշտոնական․ Մանչեսթեր Յունայթեդը հայտարարեց հերթական խոշոր տրանսֆերի մասինՀաստատվել է պատգամավորական էթիկայի հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմըԱվտովթար Սյունիքում․ 3 վիրավորներից մեկը պայմանագրային զինծառայող էՀորմուզի նեղուցում գտնվող բոլոր ականները հեռացվել են կամ ոչնչացվել․ ԹրամփՀայաստանը Եվրամիությանը մոտ է առավել, քան երբևէ. Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչՌուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել 976 տոննա ցորեն և 65 տոննա փայտանյութՈւղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար..․ որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ ՄակինյանԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ կա 4 վիրավոր