Երևան, 27.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Տնտե­սա­կան ան­կու­մը կան­խե­լու որևէ դրա­կան մի­տում դեռ չի նա­խանշ­վում. պե­տա­կան բյու­ջե­ում առ­կա մի­ջոց­նե­րը ոչ ռա­ցի­ո­նալ են օգ­տա­գործ­վում»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տնտեսական անկման տարեվերջյան հնարավոր ցուցանիշները ոչ լավատեսական են անգամ Կենտրոնական բանկի կանխատեսումներում: Այսօր արդեն ԿԲ-ն 6,2 տոկոս տնտեսական անկման հնարավորության մասին է հայտարարում: Անդրադառնալով այս ցուցանիշներին, նաև տնտեսական իրավիճակին առնչվող մի շարք հարցերի՝ տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը «Փաստի» հետ զրույցում նախ շեշտեց. «Առկա տնտեսական իրողություններից ելնելով՝ կարծում եմ՝ մենք տարեվերջին երկնիշ տնտեսական անկում ենք ունենալու: ԿԲ կանխատեսումների փոփոխությունը դեպի ավելի վատ սցենարի, ըստ էության, վկայում է, որ տնտեսությունում տեղի ունեցող գործընթացները աշխուժացման կամ անկումը կանխելու որևէ դրական միտում դեռ չեն նախանշում: Նաև վիճակագրական կոմիտեի հրապարակած ամսական տվյալներն են վկայում, որ բոլոր ոլորտներում անկում ունենք:

Ընդ որում, այդ անկման տեմպը չի մեղմվում, իսկ կառավարության ձեռնարկած միջոցառումները բավարար արդյունք չեն տալիս»: Տնտեսագետի խոսքով, կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված ծրագրերի անարդյունավետությունը պայմանավորված է մի քանի խնդրով: «Նախ՝ կարծում եմ, որ կառավարությունը չէր պատկերացնում տնտեսական անկման չափը ու այն բացասական երկարատև գործընթացները, որոնք տեղի էին ունենում տնտեսության մեջ: Եվ դրա համար ընտրեց կարճաժամկետ լուծումների ճանապարհը, որն այս բացասական վիճակի գլխավոր պատճառն է: Բնականաբար, եթե կառավարությունն ավելի երկարաժամկետ սցենար մշակեր ու իր քայլերը պլանավորեր 6, 8, 12 ամիսների կտրվածքով, ծրագրերը մի փոքր այլ կլինեին, իսկ արդյունքներն ավելի գոհացուցիչ: Փաստացի, պարզապես տվյալ պահին ի հայտ եկող որևէ խնդիր կարճաժամկետ, ինչ-որ իմաստով նաև արագ լուծելու համար ծրագիր էր մշակվում:

Հինգ օրը մեկ կամ շաբաթը մեկ նոր ծրագիր էր մշակվում տվյալ պահին ինչ-որ խմբի կամ խավի խնդիր լուծելու համար, բայց հաջորդ շաբաթ մեկ այլ խնդիր էր ի հայտ գալիս: Պլանավորում չէր իրականացվում: Այն հանգամանքը, որ մի քանի ամսվա մեջ շուրջ 24 աջակցության ծրագիր մշակվեց ու դրվեց շրջանառության մեջ, վկայում է հենց համակարգվածության բացակայության մասին: Արդյունքում այն պետական միջոցները, որոնք պետական բյուջեից ուղղվեցին համավարակի տնտեսական հետևանքների չեզոքացմանը, կա՛մ արդյունք չտվեցին, կա՛մ այդ արդյունքը շատշատ ցածր էր»,-նկատեց մեր զրուցակիցը: Ըստ Կ. Խաչատրյանի, հարկային մուտքերի նվազումը տնտեսության մեջ տեղի ունեցող անկման օբյեկտիվ արտացոլումն է: «Տնտեսությունն անկում է ապրում: Այսինքն, տնտեսվարող սուբյեկտներն ամբողջ ծավալով գործունեություն չեն իրականացնում, բնակչությունը հնարավորություն չունի իր սպառողական ծախսերն ամբողջ ծավալով իրականացնել:

Բացի այդ, աշխատատեղեր են կրճատվել, զբաղվածությունն է նվազել և այլն: Այս ամենն ուղղակիորեն պետք է հարկային մուտքերի անկմանը հանգեցներ: Եթե տնտեսությունը ճգնաժամի մեջ է, եթե տարբեր ոլորտներում մեր ստեղծած հավել յալ արդյունքը փոքրանում է, դրա հիման վրա հաշվարկվող հարկերի ծավալը պետք է ավելի փոքր լինի: Ավելին ասեմ, վերջին ամիսներին ականատես ենք լինում բավականին կոշտ հարկային վարչարարության: Տնտեսվարող սուբյեկտներին անընդհատ տարբեր մանր խնդիրների պատճառով փորձում են տուգանել ու դրանով հավել յալ գումարներ բերել բյուջե: Բայց անգամ այդ կոշտ հարկային վարչարարության պարագայում մենք բյուջեի ցածր կատարողական ունենք»,-նկատեց մեր զրուցակիցը: Ինչ վերաբերում է բյուջեի ծախսերի արդյունավետ կառավարման խնդրին, Կառլեն Խաչատրյանը շեշտեց. «Ըստ էության, եթե պետական միջոցներն արդյունավետ օգտագործվեին և արդյունավետ կառավարվեին, մենք մի փոքր այլ իրավիճակ կունենայինք:

Ընդ որում, խնդիրը չի վերաբերում միայն այս համավարակի շրջանում պետական միջոցների կառավարմանը: Առհասարակ, վերջին տարիներին վարվող բյուջետային քաղաքականության արդյունավետությունը ցածր է, և այդ առումով մի քանի պատճառ կա: Նախևառաջ պատճառը կարող ուժերի բացակայությունն է: Կառավարությունում կադրային խնդիր կա, ինչի մասին է փաստում նաև այն հանգամանքը, որ թե՛ 2018, թե՛ 2019 և թե՛ արդեն 2020թ. առաջին կիսամյակի տվյալներով մենք պետական բյուջեի կապիտալ ծախսերի էական թերակատարում ունենք: Սա վկայում է, որ պետական բյուջեում առկա միջոցները ոչ ռացիոնալ են օգտագործվում: 

Նույնը կարող ենք ասել նաև ընթացիկ ծրագրերի ֆինանսավորման համար նախատեսված միջոցների մասին, որովհետև, մեծ հաշվով, մենք բյուջետային քաղաքականության մեջ կտրուկ վերափոխումներ, կտրուկ փոփոխություններ չենք տեսնում: Իսկ նշվածի ամենալավ ցուցիչը մարդկանց կյանքի որակի փոփոխությունը պետք է լիներ, որը ավելի քան 2,5 տարվա ընթացքում դեռ որևէ կերպ շոշափելի չէ»: Ըստ տնտեսագետի՝ ճգնաժամի պայմաններում, երբ հարկային մուտքերը նվազում են, արտաքին պարտք վերցնելը ևս օբյեկտիվ հանգամանք է: «Ուզի թե ոչ, կառավարությունը պետք է մեծացնի պարտքը: Արտառոց բան չկա, երբ ճգնաժամային փուլում երկրի պետական պարտքն աճում է: Այստեղ խնդիրը պետական պարտքի կառավարման արդյունավետությունն է ու այն, թե այդ վերցված պարտքը ինչ ուղղություններով և ինչի վրա է ծախսվում: Հասկանալի է, որ մեր երկրի համար լրացուցիչ պարտքը խնդիրներ է առաջացնում:

Հետևաբար, այդ պարտքը պետք է ոչ միայն ներգրավենք ու փորձենք ընթացիկ ինչ-որ խնդիրներ լուծել, այլև արդեն այսօրվանից մտածենք այդ պարտքի մարման, պարտքը սպասարկելու հնարավորությունների մասին: Եթե հիմա պարտք ենք վերցնում, օրինակ՝ պետական ծառայողներին աշխատավարձ կամ թոշակառուներին թոշակ տալու համար, ստացվում է, որ այդ գումարն ուղղակի ծախսվում է ու այլևս տնտեսական որևէ էֆեկտ չի ունենում: Եթե պարտքը տնտեսական կարողություններ զարգացնելու ուղղությամբ ենք օգտագործում, ենթակառուցվածքների մեջ ենք ներդնում, ապա դա հետագայում ավելի մեծ արդյունք գրանցելու հիմք է: Այդ դեպքում պարտքը սպասարկելը ևս ավելի դյուրին է լինելու: Իրականում պետությունը չի կարող այս փուլում պարտք չվերցնել, այլընտրանք չկա: Մյուս կողմից՝ անընդհատ խոսվում է կոռուպցիայի դեմ պայքարի, նախկինում, այսպես ասած, թալանված գումարները պետական բյուջե վերադարձնելու ու եղած գումարներն էֆեկտիվ ծախսելու մասին:

Բացի այդ, անընդհատ պնդումներ էին արվում, որ բյուջեում փող կա, ու մենք այս առումով խնդիր չունենք: Հիմա այս հայտարարությունների ֆոնին արտաքին պարտքի մեծացումը մի փոքր անհասկանալի է»,-ընդգծեց տնտեսագետը: Անդրադառնալով մինչև 2050 թվականի զարգացման ռազմավարությանն ու դրա հետ մեկտեղ կարճաժամկետ ու միջնաժամկետ ծրագրերի խնդրին՝ տնտեսագետը նշեց. «Գոնե հրապարակային առումով որևէ կերպ տեսանելի չէ, թե առաջիկա 3, 6 ամիսների կտրվածքով ինչ քաղաքականություն է իրականացվելու: Այս առումով լրջագույն խդիր կա: Ինչ վերաբերում է մինչև 2050 թվականը ներկայացված ռազմավարությանը, ապա այն ավելի շատ կարելի է բնութագրել որպես ցանկությունների, բարի նպատակների ամբողջություն, որովհետև ցանկացած ռազմավարություն, բացի վերջնական երկարաժամկետ նպատակներից, նաև միջանկյալ նպատակներ, թիրախավորումներ պետք է պարունակեն: Բացի այդ, պետք է նախանշվի նաև այն ճանապարհը, այն քայլերի հաջորդականությունը, որոնցով այս ծրագիրը պետք է կյանքի կոչվի:

Երկարաժամկետ նպատակներ են ֆիքսվել, որոնք հավակնոտ են, բայց որպեսզի դրանք բարի ցանկություններից իրականում վերածվեն երկարաժամկետ թիրախավորումների, անհրաժեշտ են նաև միջանկյալ թիրախավորումներ: Եթե ֆիքսում ենք, որ մեր երկրում աշխատավարձը, օրինակ՝ 30 տարվա մեջ 7 անգամ պետք է աճի, միևնույն ժամանակ պետք է ասենք, թե 20 տարի, 10 տարի, 5 տարի հետո որքան պետք է աճի: Սա պետք է, որ ընթացքում հասկանանք՝ մեր նախանշած ճանապարհից շեղվել ենք, թե ոչ: Ամեն տարի կամ գոնե եռամյա ծրագրերի միջոցով վերլուծություններ պետք է լինեն, բայց այդ մասը մեզ մոտ բացակայում է: Բացի այդ, չխոսվեց նաև այն մասին, թե նման կարճաժամկետ ծրագրեր այդ մեծ ռազմավարության շրջանակներում մշակվելու և հանրայնացվելո՞ւ են, թե՞ ոչ»:

ՀՀ–ում uպանված 23-ամյա չեչեն կնոջը՝ Այշատ Բայմուրադովային, հnւղարկավորեցին․ ո՞վ էր uպանել նրան Առաջիկա օրերին ՀՀ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ Փաշինյանը սրում է հակաարցախյան հիստերիան «Ուժեղ Հայաստանի» թիմը կրկին Մեղրիում էր. Արթուր ՄիքայելյանՄեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնություն է պետք. ՏԵՍԱՆՅՈՒԹ Սամվել Կարապետյանը կարող էր ապրել հանգիստ կյանքով, բայց նա կդառնա վարչապետ, որպեսզի հայ ժողովուրդը ունենա հանգիստ կյանք և տնտեսական բարեկեցություն. Ուժեղ Հայաստան Քպականները կենաց և մահու կռիվ են տալու սեփական ժողովրդի դեմ Երկաթուղու կոնցեսիան ուզում են հանձնել Ղազախստանին Եթե անվտանգությունը ապահովված չի, մարդիկ արտագաղթում են, ոչ թե հայրենադարձ լինում․ Ռոբերտ Քոչարյան Հարվարդի նորույթը. արևային սարք, որն ինքնուրույն փոխում է իր գործառույթը ՀՀ նախագահի իշխանությունը տարածվում է Հայաստանի ժողովրդի վրա, պատասխանատվությունը՝ ողջ հայության. Ռոբերտ Քոչարյան 24-ամյա տղան դատապարտվել է 20 տարվա ազատազրկման՝ զինվորականներին թունավորելու փորձի համարՄենք եկել ենք խոնարհվելու նահատակների հիշատակին և խոստանալու՝ մենք այլևս երբեք թույլ չենք լինելու. տեսանյութԳյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն. Առաջարկ Հայաստանին Bloomberg. Իրանի հակամարտությունը հանգեցնում է գնաճի կտրուկ աճի ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. գետերը վարարելու են2026թ․ ընտրություններ․ պայքար ոչ թե աթոռի, այլ Հայաստանի լինել-չլինելու և պետական կարողության համար. Էդմոն Մարուքյան Մենք այս ի՞նչ արեցինք տղերք, մենք այս ի՞նչ արեցինք. Սիսական ջոկատի հրամանատար Միջադեպ Վարդենիսում․ 3 զինծառայող դանակահարվել են Էլի եմ ասում ` հայրենակիցներս հետ նորմալ խոսացեք. Ալիկ ԱլեքսանյանԳյուղերում ապրող մեր հայրենակիցները ցանկանում են, որ իրենց ձայնը լսելի լինի, իսկ բարձրաձայնած խնդիրները ստանան հստակ և գործնական լուծումներ. Գագիկ ԾառուկյանԱյս իշխանությունը միայն աղետներ է բերել․ Աննա Կոստանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հանդիպեցին կուսակցության Գորիս և Սիսիան համայնքների համակիրների հետ Ապրիլ ամսվա ոչ աշխատանքային, տոնական և հիշատակի օրերը Ucom-ի Unity փաթեթները՝ Հայաստանում լավագույն ֆիքսված կապով Նարեկ Կարապետյանը Սիսիանում ներկայացրել է «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական և քաղաքական մոտեցումներըՆարեկ Կարապետյանը Գորիսում ներկայացրել է «Ուժեղ Հայաստան»-ի տեսլականըՄուրալով ստացված «խաղաղությունը» կայուն հիմքեր և հեռանկար չունի․ Մենուա ՍողոմոնյանԳոռ Հակոբյանը խոսել է որդու բուժման մասինՀուսանք՝ Բարձր Դատարանը հարցին կտա արդարացի և իրավական լուծում. Ցոլակ Ակոպյան Կյանքը հունիսի 7-ից. բանականությունը վերադարձնել իշխանություն. Վահե ՀովհաննիսյանՀայ- ռուսական հարաբերությունների բարձր մակարդակից է կախված մեր պետականության ամրությունը. Մհեր ԱվետիսյանՋրային հաշվեկշիռը մեր երկրի, կյանքի հաշվեկշիռն է. Հրայր ԿամենդատյանԿիրանցից 2 տղամարդ հողերը հանձնելու դարդից մահացել են. «Հրապարակ»Փաշինյանի պես գործակալն իրավունք չունի որևէ մեկի պիտակավորել. նա Արցախը պատանդ է թողել. Չալաբյան Փոքր բիզնեսի ազատագրում․ տնտեսական աճի հիմքը, որը կարող է փոխել խաղի կանոնները Հակամարտություն հավատքի շուրջ․ ինչ ուղերձ է տալիս իշխանությունը Եկեղեցուն Երկար ժամանակով ջուր չի լինելու Հանրապետությունում ձյուն է տեղում․ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Ու՞մ կբերի ապրիլը փող և անսպասելի ֆինանսական հնարավորություն Զինվորի աղոթքԵս ավարտեցի կարիերաս, քանի որ չէի ցանկանում հասնել այն կետին, երբ ֆիզիկական խնդիրների պատճառով ինձ վատ կզգայի․ Տոնի Կրոս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Քարաթափում է տեղի ունեցել Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դարձել է միակողմանի Նվազագույն գնահատականով՝ ամերիկյան կողմը 600-800 զոհ ունի. Իրանի զինված ուժեր Միջնորդ երկրներն Իրանից ազդանշաններ են փոխանցում. նեղուցներով էներգիա է հոսում. Մարկո Ռուբիո Հայհիդրոմետի տնօրենը գրում է «Ասում են՝ եթե հայրենասեր եք, ձեր երեխաները ինչու Հայաստանում չեն ծնվել»․ Սիրուշոն կիսվել է իր տեսակետով Հայաստանում տարեցների և երեխաների մի շարք կենտրոններ կմիավորվեն Ամբողջ օրը չեն դադարել «Հեզբոլլահի» և իրանական հրթիռային հարվածներն Իսրայելի ուղղությամբ. ՑԱԽԱԼ