«Կովկաս» բազմազգ զորավարժությունների ընթացքում այսօր տանկային անձնակազմերն են մարզվել․ Շուշան Ստեփանյան
ԲԼՈԳ
«Կովկաս» զորավարժություններն այս օրերին բուռն թափով անցկացվում են Հայաստանի տարածքում։ Այս մասին հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։
Ըստ Շ․ Ստեփանյանի Հայաստանում ընթացող «Կովկաս» բազմազգ զորավարժությունների ընթացքում այսօր տանկային անձնակազմերն են մարզվել։
«Տանկային անձնակազմերը զորավարժությունների կրակային փուլում կիրառեցին ժամանակակից զինված բախումների մարտական փորձը և, օգտագործելով մարտավարական հնարքներ, ոչնչացրին պայմանական հակառակորդի զրահատեխնիկան»,–նշել է նա:
Տեղեկացվում է, որ կրակի կառավարումն ապահովել են անօդաչու թռչող սարքերի հաշվարկները:
«Կովկաս-2020» զորավարժությունները սկսվել են սեպտեմբերի 21-ին ու գրեթե մեկ շաբաթ են տևելու։ Մանևրները մշակում են միաժամանակ մի քանի զորավարժարաններում, նաև Սև ու Կասպից ծովի ջրավազաններում։
Զորավարժություններին մասնակցում են ոչ միայն ռուսաստանցի զիվոնրականները, այլև հյուրեր Հայաստանից, Բելառուսից, Չինաստանից, Մյամնայից ու Պակիստանից։ Ընդհանուր առմամբ մոտ 80 հազար մարդ է հավաքվել։




















































