Աջարիայում վաղվանից փակվում են ռեստորանները, դադարեցվում է տրանսպորտի երթևեկությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱջարիայում վաղը ժամը 22:00-ից սահմանափակվելու է ռեստորանների աշխատանքը և դադարեցվելու՝ է տրանսպորտի երթևեկությունը։ Այս մասին հայտարարել է կառավարության վարչության ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին:
Նրա խոսքով, որոշումը կապված է բարդացված համաճարակային վիճակի հետ:
«Աջարիայում այսօր տիրող իրավիճակից ելնելով, անհրաժեշտ է դարձել գործարկել որոշ սահմանափակումներ: Վաղը 22:00-ից այլևս չեն աշխատի ռեստորանները, հասարակական տրանսպորտը կդադարեցնի աշխատանքը: 22:00-ից Աջարիայում ռեստորանները չեն աշխատի, որը նշանակում է, որ օրվա ընթացքում ռեստորանները կաշխատեն: Ժամկետի վերաբերյալ տեղեկություն կփոխանցենք քիչ անց»,- նշել է Մեզվրիշվիլին:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



