Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը չի նշանակում նրա ճանաչումը․Դմիտրի Կուլեբայի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻնչպես տեղեկացնում է РИА Новости լրատվական գործակալությունը հղում տալով Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբային, Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը չի նշանակում նրա ճանաչումը Բելառուսի լեգիտիմ նախագահ:
«Ուկրաինան երբեք ոչ մի կերպ չի միջամտել Բելառուսի ներքին գործերին և միշտ կաջակցի բելառուս ժողովրդին: Հաշվի առնելով Բելառուսում ընտրական գործընթացի և իրադարձությունների հետագա զարգացումը, Ալ. Լուկաշենկոյի այսօրվա «երդմնակալությունը» չի նշանակում իր ճանաչումը Բելառուսի Հանրապետության ղեկավար»,- գրել է նա թվիթերյան իր էջում:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 23-ին ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը: Սահմանադրության վրա աջ ձեռքը դնելով՝ Լուկաշենկոն բելառուսերեն երդում է տվել, որից հետո ԿԸՀ-ի ղեկավար Լիդիա Երմոշինան նրան հանձնել է համապատասխան փաստաթուղթը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



