Էյֆելյան աշտարակի այցելուներին և աշխատակիցներին տարհանել են պայթյունի վտանգի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱյսօր Էյֆելյան աշտարակի այցելուներին և աշխատակիցներին տարհանել են պայթյունի վտանգի պատճառով: Այս մասին տեղեկացնում է iz.ru կայքը: Աշտարակը շահագործող կազմակերպությունից հայտնում են, որ տեսարժան վայրը այժմ փակ է այցելուների համար:
Տարհանումը տեղի է ունեցել անանուն զանգից հետո:
«Այժմ դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների աշխատակիցները, նրանք անհրաժեշտ ստուգումներ են իրականացնում»,-ասված է կազմակերպության հայտարարությունում:
Աշտարակի տարածքն առաջվա պես շրջափակված է ոստիկաններով: Ստուգումների ժամկետների մասին որևէ տեղեկություն չկա:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



