Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. խաչքարը ուղղելու ժամանակ այն ընկել է 52-ամյա տղամարդու վրա. նա մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ սեպտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 17:20-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի վարչական տարածքում գտնվող «Մամաներ» կոչվող տարածքում տղամաարդու դի կա: «
Ոստիկաններն ու քնիչները նշված վայրում հայտնաբերել են Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ, 52-ամյա Ա. Կ.-ի դին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս մահացել է, երբ նշված վայրում գտնվող խաչքարը տրակտորիստի հետ փորձել է ուղղել և տրակտորիստը կոշով այն բարձրացնելուց հետո այն ընկել է Ա. Կ.-ի վրա, ինչի հետ էլ վեջինս տեղում մահացել է:
Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկից



