Փրկարարներն Արտաշատում կանխել են ինքնասպանության փորձը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրարատի մարզային փրկարարական վարչությունում հունիսի 1-ին ժամը 12:31-ին` ահազանգ է ստացվել այն մասին, որ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի չգործող «Արտաշատ» հյուրանոցային համալիրի տանիքից քաղաքացին ցանկանում է ցած նետվել` ինքնասպանության նպատակով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը` դեպքը կանխելու համար:
Ինչպես տեղեկացրեցին Արարատի մարզային փրկարարական վարչությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարների եւ տեղի ուժերի համոզիչ, բացատրական աշխատանքի արդյունքում կանխվել է 1964 թվականին ծնված Կ. Մ.-ի ինքնասպանության փորձը:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով



