Արցախում նոր կորոնավիրուսային վարակի 4 նոր դեպք է հաստատվել
ԲԼՈԳԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 4 նոր դեպք է հաստատվել: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են: Նրանցից երեքը նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր են, նախօրոք մեկուսացված, մյուսի մոտ էլ հիվանդությունը բացահայտվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում:
Առողջացել է 7 քաղաքացի:
Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 363 մարդու մոտ, որից 320-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 41, ընդհանուր մեկուսացված է 80 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 76 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 13 495 փորձանմուշի հետազոտություն:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



