Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հեշտ ժամանակներ չէին. ծնողներս միայն ծննդյան օրերի համար էին կարողանում գումար հավաքել, որպեսզի ինձ եւ քրոջս ուրախացնեին». Իջինը՝ 31-ամյակի ու մանկության տարիների մասին

ԼԱՅՖ

Մոսկվաբնակ երգչուհի Իջինը սեպտեմբերի 16-ին նշել է ծննդյան 31-ամյակը: Իջինն այն կանանցից է, որոնք չեն թաքցնում տարիքը, ավելին՝ սիրում են այն ու հպարտանում տարիների ընթացքում ձեռք բերած հմայքով ու փորձով: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Իջինը խոսել է ծննդյան օրվա ու մանկության տարիների հուշերի մասին:

Անդրադառնալով 31 թվին, երգչուհին նշեց,-«Կարող եմ ասել, որ իմ լավագույն ֆորմայի մեջ եմ՝ թե հոգեպես, թե ֆիզիկապես: Սա հրաշալի տարիք է, որում դու դեռ երիտասարդ ես, բայց արդեն մեծ փորձ ունես, ձեռք ես բերել գիտակցում, իմաստություն եւ ինքդ քեզ ընդունելու կարողություն: Սա այն տարիքն է, երբ դու ամուր կանգնած ես ոտքերիդ վրա եւ գիտես՝ որ ուղղությամբ պետք է գնաս: Այս ներդաշնակությունը, որը ձեռք եմ բերել 30 տարեկանում, ես ոչ մի բանի հետ չեմ փոխի»:

No description available.

Իջինը նաեւ խոստովանեց, որ ծննդյան տարեդարձներն այլ կերպ ու այլ սպասումներով էին անցնում մանկության տարիներին.

«Երբ փոքր էի, մի կերպ էի սպասում, որ այդ մեկ տարին անցներ, որպեսզի ստանայի իմ ամենասիրելի նվերները, օրինակ՝ «Կինդեր»-ի ձվիկ: Ես երես առած երեխա չեմ եղել. ծնողներիս համար հեշտ ժամանակներ չէին, մենք հանրակացարանում էինք ապրում, եւ միայն ծննդյան օրերի համար էին նրանք կարողանում գումար հավաքել, որպեսզի ինձ եւ քրոջս ուրախացնեին այն նվերներով, որոնց մեկ տարի սպասում էինք: Իսկ հիմա ամեն օրն ինձ համար, ասես տարեդարձ լինի, քանի որ ինքս ինձ միշտ երես եմ տալիս շոկոլադներով (ծիծաղում է): Բայց, իրականում, կարոտում եմ այն տարիները, երբ ծննդյանս օրերն ինձ համար հատուկ նշանակություն ունեին, կարոտում եմ այդ զգացողությունները»:

Այս տարի երգչուհուն փորձել են անակնկալ մատուցել ընկերները, բայց հենց ինքն է նրանց անակնկալի բերել.

«Կեսգիշերին վերադարձա տուն ու «ընկերներիս» բռնացրի մեր տան դռների մոտ, ինձ համար անակնկալ էին պատրաստել: Նրանք կարծում էին, թե ես տանն եմ, իսկ ես վերելակից դուրս եկա ու բռնեցի այդ պահը (ծիծաղում է)»,-պատմեց նա ու հավելեց,-«Ծնունդս նշել եմ մտերիմ մարդկանց շրջապատում՝ մի շատ ուրախ ու օրիգինալ ռեստորանում, որտեղ դերասաններ են աշխատում: Առհասարակ, ցանկացած տոն սիրում եմ նշել ինձ հարազատ մարդկանց հետ՝ շատ նեղ շրջապատում»:

Շատերը սովորություն ունեն հենց տարեդարձին պահել երազանքներ ու նպատակներ, որոնք փորձում են իրականացնել մինչեւ հաջորդ տարեդարձ, բայց Իջինն այլ մոտեցում ունի.

«Իմ առջեւ նպատակներ ամեն օր եմ դնում, որոնք պետք է իրականացնեմ մինչեւ հաջորդ օրը (ծիծաղում է): Չեմ սպասում, որ մի ամբողջ տարի անցնի, որպեսզի դրանք իրականացնեմ»,-նշեց նա, իսկ խոսելով նորությունների մասին՝ հավելեց.

«Լույս է տեսել իմ նոր սինգլը՝ «Любовь под запретом» անունով. այն արդեն կարող եք ներբեռնել բոլոր երաժշտական հարթակներից, բացի այդ՝ դարձել եմ փարիզյան «Aniiiqa» բրենդի դեմքը, ու շատ այլ նորություններ էլ կան, որոնց մասին դեռ չեմ կարող բարձրաձայնել»:

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան