Երևան, 25.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դավթաշենի մի շարք շինությունների կոյուղաջրերը թափվում են Հրազդան գետը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դավթաշեն վարչական շրջանի մի շարք տների, շինությունների կոյուղաջրերը թափվում են Հրազդան գետը։ Կոյուղագծերն ապօրինի կերպով միացվել են անձրևատար խողովակին, որը միայն անձրաջրերը պետք է տաներ դեպի գետ: Թե որ շինությունների կոյուղին է միացված այդ խողովակին, հայտնի չէ. իրավասու մարմինները տեղեկություն չունեն։

Կոյուղատար-անձրևատար խողովակն անցնում է ճանապարհի տակով և բաց անցքով Եղվարդի խճուղի 6 հասցեից թափվում Հրազդան գետը։ Բաց խողովակով կոյուղաջրերի թափվելու հետևանքով այդ տարածքում գարշահոտություն է տարածված:

Եղվարդի խճուղի 6 հասցեում կա հասարակական նշանակության շինություն, որի սեփականատերն արդեն 10 տարուց ավելի դիմում է Ջրային կոմիտե, Երևանի քաղաքապետարան, թաղապետարան և «Վեոլիա ջուր» ընկերություն՝ խնդրելով կարգավորել խնդիրը, որպեսզի կոյուղաջրերը չթափվեն գետը։

Փաստաբան Խաչիկ Դանիելյանը, որը զբաղվում է պետական մարմիններ դիմելու գործընթացով, ասում է՝ անարդյունք և անհույս 10 տարի ահազանգում են պետական մարմիններին և մշտապես ստանում նույնաբովանդակ պատասխան։

«Պետական մարմինները փորձում են հարցը լուծել՝ մեկը մյուսի վրա գցելով։ Յուրաքանչյուրն ասում է՝ սա իմ իրավասության ներքո չէ, դիմեք այլ պետական մարմնի։ Ի վերջո, «Վեոլիա ջուրը», որը իրավասու է այս խնդիրը կարգավորել, առաջարկում է մեր ֆինանսական միջոցներով փորձենք ջրատարը հեռացնել այնպիսի հեռավորության վրա, որ մեր տարածքին չխանգարի։ Բայց նրա լիազորությունների մեջ է, որպեսզի չթողնի կեղտաջրերը լցվեն Հրազդան գետը։ Այսօր մենք ունենք աղետ, ունենք իրավիճակ, որ կեղտաջրերը լցվում են Հրազդան գետը՝ աղտոտելով այն։ Սա նաև բնապահպանական խնդիր է, հիվանդությունների աղբյուր է։ Բայց որևէ պետական մարմին այս հարցին լուծում չի ցանկանում տալ»,- մեզ հետ զրույցում ասաց փաստաբանը։

«Վեոլիա ջուր» ընկերությունից հուլիսի 3-ին տնտեսվարողին տեղեկացրել են, որ իրենց կողմից սպասարկվող անձրևատար խողովակը հանդիսանում է պետական գույք, կառուցապատման ժամանակ խախտվել են խողովակի սանիտարական պահպանման և սպասարկման գոտիները, որոնք պետական սեփականություն են և ենթական չեն սեփականաշնորհան կամ մասնավորեցման։

«Վեոլիա ջուր»-ը տնտեսվարողին առաջարկել է դիմել իրենց՝ շրջանցման տեխնիկական պայմաններ ստանալու համար։ Խաչիկ Դանիելյանը համաձայն չէ «Վեոլիա ջուր» ընկերության այս պայմանի հետ՝ ընդգծելով՝ հարցը չի լուծվելու խողովակը տեղափոխվելով, քանի որ կեղտաջրերը միևնույնն է լցվում են Հրազդան գետը։Ջրային կոմիտեն ևս ընդունել է, որ կեղտաջրերի հեռացման համար որոշ տնտեսվարողներ անօրինական կերպով միացրել են հեղեղատարին։

«Կենցաղային կոյուղագծի բացակայությամբ պայմանավորված՝ տարածքի ֆիզիկական (իրավաբանական) անձանց մեծ մասն իրենց տարածքների կեղտաջրերի հեռացման համար անհրաժեշտ հերմետիկ կուտակիչ հորի կառուցման փոխարեն, կեղտաջրերի հեռացման խողովակները միացրել են անցնող հեղեղատարին, որը տեխնիկապես անթույլատրելի է։ Խնդիրն ամբողջությամբ կարող է լուծվել տարածքում նոր կենցաղային կոյուղագիծ կառուցելուց հետո, սակայն ներկա դրությամբ ձեր դիմումով նշված հասցեի կոյուղացման աշխատանքներն ընթացիկ ներդրումային ծրագրում ներառված չեն, իսկ նախատեսվող ներդրումային ծրագրերում դրանց ներառումը կքննարկվի՝ հաշվի առնելով ներդրումային աշխատանքների առաջնահերթությունը»,- հայտնել են Ջրային կոմիտեից։

Փաստաբան Խաչիկ Դանիելյանն ասում է՝ եթե իրավասու մարմինները չեն կարողանում բացահայտել, թե որ տնտեսվարողներն են իրենց կոյուղագծերը միացրել անձրևաջրերի հեռացման այս խողովակին, պետք է այն պարզապես միացնել մայրաքաղաքի կոյուղու ցանցին, քանի որ այն այժմ էլ որպես կոյուղատար է օգտագործվում։ Այդ կերպ կոյուղաջրերն այլևս չեն լցվի գետը։

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ իրավիճակի կարգավորման համար լուծումներ է փնտրում։

«Սա գլոբալ խնդիր է։ Տարածքում տարածված գարշահոտությունից է պարզ դառնում, որ անձրևատարին կան միացված կոյուղագծեր։ Բայց բարդ և ծավալուն աշխատանք է հայտնաբերելը, թե ով է իր կոյուղին միացրել անձրևատարին։ Մենք մինչև վերջ, թե որտեղից է սկսվում այդ անձրևատարը, չենք կարող ուսումնասիրել և հայտնաբերել, քանի որ և՛ կոյուղագծերը, և՛ թե անձրևատարը գետնի տակ են»,- ասում է վարչական շրջանի ղեկավարը։

Թումասյանը կարծում է՝ առաջնահերթ պետք է գտնել անձրևատարի ուղղությունը, և դրան մոտ գտնվող տնտեսվարողներին, բնակիչներին դիմել՝ պարզելու համար, թե իրենց կոյուղաջրերը որտեղ են լցվում։ Սակայն վարչական շրջանի ղեկավարը վստահեցնում է՝ իր գործիքակազմով չի կարող այդ աշխատանքները կատարել։

Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ»Բահամյան կղզիներում 12-ամյա ամերիկացու վրա շնաձուկ է հարձակվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել Լաս Վեգասում ԴՆԹ-վերլուծության նոր տեխնոլոգիաների շնորհիվ 20 տարվա վաղեմության դաժան սպանություն է բացահայտվել ՀՀ, ԱՄՆ, Ֆրանսիայի,Հունաստանի բարձրաստիճան զինվորականներ հետևել են «Արծիվ գործընկեր 2026»-ի ընթացքին Վարդաշենի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 12 քաղաքացի. հրդեհը մարվել է ԵՄ-ն նոր ներդրումային նախաձեռնություն է մեկնարկում Կենտրոնական Ասիայում Ռուսաստանում տարեկան գնաճը հասել է 5,82 տոկոսի Հունիսի 25-ին, 26-ին և 29-ին լույս չի լինելու Հյուսիսային Կալիֆոռնիայում տեղի է ունեցել վերջին գրեթե 90 տարվա ամենաուժեղ երկրաշարժը ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել Մեկ օրում Հորմուզով անցել է շուրջ 72 նավ. Ռայթ Ուժեղ քամու հետևանքով Մեծամոր քաղաքում ծառեր են տապшլվել Ի՞նչ եղանակ է սպասվելու հունիսի 25-ից 29-ին Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց ԱԱ-2026․ Բոսնիա-Հերցեգովինայի եւ Կատարի մեկնարկային կազմերը Ընտրություններից հետո՝ արտադրողը մենակ իր խնդիրների դեմ․ Գոհար ՂումաշյանԱկնալիճում բախվել են «Kia Sorento»-ն, «Opel»-ը և «Mitsubishi Pickup»-ը Ավետիքին իզոլացնում են. հեռախոսը վերցրեցին, ձերբակալեցինՄեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է՝ հունիսի 26-ին. Արամ ՎարդևանյանԱջափնյակում բացվել է ընտանի շների համար նախատեսված զբոսայգին Երբ ասում ենք «բացել նեղուցները», նկատի ունենք, որ նեղուցները պետք է անվճար լինեն․ Ռուբիոն՝ Հորմուզի նեղուցի մասին Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանի «Դինամո» մարզադահլիճը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի 44-օրյա պատերազմում նահատակված Հայկազ Մկրտչյանի դիմանկարը մաքրել են ՀՊՏՀ գետնանցման պատից ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում Թմրամիջոցների անօրինական շրջանառության հերթական դեպքերը Մի ձեռքով անհիմն մեղադրում են, իսկ մյուս ձեռքով բյուջեի հաշվին ձայն «գնում»․ Արթուր ՄիքայելյանՅունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸՊուտինը Ժուկովսկիում զննել է ռուսական նորագույն ինքնաթիռները Կոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիքԱմառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համարՆոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիսՈւժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Հունիսի 25-ին՝ ժամը 21:00-ից մինչև 22։00-ն, հարկային էլեկտրոնային համակարգերն անհասանելի կլինեն. ՊԵԿ Մեսի. Աստծուց եւս մեկ առաջնության մասին խնդրելը չափից շատ կլիներ Հայաստանում և նախկինում օկnւպացված տարածքներում ադրբեջանական մշակութային ժառանգության nչնչացման ֆոնին «հայոց մշակութային և կրոնական ժառանգության» վերաբերյալ Ֆրանսիայի պնդումները աբսուրդային են. Ադրբեջանի ԱԳՆ Մոլդովան և Հայաստանը դառնում են ռուսաֆոբիայի օջախներ, ինչպես Ուկրաինան․ Մեդվեդեւ Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելն արգելված է․ խախտման դեպքում կլինի տուգանք և միավորի կորուստ Իրանի և Պարսից ծոցի երկրների միջև տարածաշրջանային խաղաղության առանձին բանակցություններ տեղի կունենան Երևանում չինացի աղջիկ է անհետ կորել․ ընտանիքը հունիսի 22-ից չի կարողանում կապ հաստատել նրա հետ Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատվածի երթևեկություն է ժամանակավորապես փակվելու Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետովՍկանդալ սկանդալի վրա, կոռուպցիա կոռուպցիայի վրա․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Միջազգային քրեական դատարանի մասին Ավետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՇուրջ 6 ամիս Երևանում փակ կլինի Արին Բերդ-Արցախի պողոտա խաչմերուկի մի հատվածը Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանՎթար Գողթ գյուղում. «Nissan»-ը բախվել է երկաթե խողովակներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս«Բարսելոնան» շնորհավորել է Մեսիին «Կաթնառատ»-ի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է