Մենք միշտ ասել ենք, որ քաղաքական ցանկացած բանավեճ պետք է ծավալվի բացառապես բարեվարքության ու քաղաքակրթության սկզբունքների շրջանակներում
ԲԼՈԳArman Abovyan-ը գրում է
Մենք միշտ ասել ենք, որ քաղաքական ցանկացած բանավեճ պետք է ծավալվի բացառապես բարեվարքության ու քաղաքակրթության սկզբունքների շրջանակներում: Դա վերաբերում է քաղաքական դաշտի բոլոր ուժերին` այդ թվում նաև Բարգավաճ Հայաստան կուսակցությանը: Ցավում եմ, որ իմ գործընկեր Գևորգ Պետրոսյանի այսօր «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար տիկին Լիլիթ Մակունցի վերաբերյալ գրառումը տարատեսակ մեկնաբանությունների պատճառ է հանդիսացել, ինչի համար ներողություն եմ խնդրում: Մենք բոլորս պետք է անենք հնարավոր ամեն բան քաղաքական բանավեճը քաղաքակրթության դաշտ վերադարձնելու համար: Հուսով եմ այս սկզբունքը կիրառվելու է բոլորի քաղաքական ուժերի կողմից` անկախ իշխանություն կամ ընդդիմություն լինելու հանգամանքից: Քաղաքական պայքարը` պայքար, բայց բարեկրթության սկզբունքները բոլորիս համար պետք է առաջնային լինեն:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



