Կարաբինան այլևս իշխանության հավաքական անունն է
ԲԼՈԳՍուրեն Սուրենյանց-ի ֆեյսբուքյան էջից՝
Դժվարանում եմ հավատալ, որ իմ երկրի վարչապետը ԿԳՍՄ նախարարին անվստահություն հայտնելու խորհրդարանական քվեարկությունից ժամեր առաջ Արայիկ Հարությունյանին կաջակցեր նման էժան ձևով՝ վուլգարային թերթի լրագրողի մակարդակով:
Արայիկը երեկ ԱԺ ամբիոնից, ըստ էության, վերածվեց Կարաբինայի՝ իրեն ուղղված հիմնահատակ քննադատությունից պաշտպանվելու նպատակով: Այսօր Նիկոլը բառացիորեն կրկնեց իր վարկաբեկված նախարարին:
Նման անհասցե, ամբարտավան հեգնանք կարող է անել միայն գրդոնով զբաղվող լրագրողը: Ուրեմն, մեր վարչապետն այդ մակարդակից չի բարձրացել:
Կարաբինա Արայիկի բառերը կրկնել ու նրան աջակցել կարող են միայն կադրերից ու բարոյականությունից զուրկ իշխանությունը, վարչապետը, ուրեմն՝ Կարաբինան այլևս իշխանության հավաքական անունն է:
Ու վերջապես Նիկոլ Փաշինյանը բացահայտեց, թե ինչքան է վախեցած ԲՀԿ առաջիկա հանրահավաքից...
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



