ԱԻ նախարարը ՀՀ պարետի անունից պատվոգրեր է հանձնել
ՔԱՂԱՔԱԿԱՆՄարտի 24-ից ԱԻՆ փրկարար ծառայողները ներգրավված են Պարետատանը կից «Զանգերի կենտրոն»-ի աշխատանքներում։ Վերջին երեք ամիսներին «Զանգերի կենտրոն»-ի գործառույթների իրականացմանը մասնակցել է ԱԻՆ 106 աշխատակից։ Ապրիլի վերջից իրավիճակի վերահսկողության խմբի աշխատանքներն արվում են Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից։
Նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում ունեցած կարևոր ներդրման, Հայաստանի Հանրապետության կառավարությանը ցուցաբերած էական աջակցության և իրականացրած պատասխանատու, արհեստավարժ և հայրենանվեր աշխատանքի համար՝ ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի անունից Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր պատվոգրեր է հանձնել 5 փրկարար ծառայողի: Նախարարը շնորհավորել է պարգևատրվողներին՝ բարձր գնահատելով վերջիններիս ծառայությունը: Պարետատան աշխատանքներում ներգրավված ԱԻՆ համակարգի մյուս աշխատակիցներն արժանացել են ՀՀ պարետի շնորհակալագրերին։ «Ձեր աշխատանքը միշտ եղել է ուշադրության կենտրոնում։ Անձամբ ես անընդհատ տեղեկացել եմ, թե ինչ է արվում, ով ինչպես է իրեն դրսևորում։ Այս պատվոգրերն օբյեկտիվորեն տրվում են այն մարդկանց, ովքեր աչքի են ընկել կազմակերպչական հարցերում»,-ասել է նախարարը։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



