Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Սոցիալական վիճակի սրացումն ու որոշ խավերի ակտիվացումը որոշակի ճնշումներ են առաջացնում»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Կարանտինի ռեժիմը լրացուցիչ զգուշացում կլինի ներդրողների համար: Ավելի հստակ՝ արդեն առկա խնդիրներին կգումարվի նաև կարանտինի գործոնը, որովհետև ոչ մի ներդրող ռիսկի չի դիմի՝ տեղեկանալով, որ Հայաստանում հիվանդության մակարդակն ու բուժման ընթացքը այնպիսին է, որ կառավարությունն ինքն է պաշտոնապես կարանտին սահմանում: Անդրադառնալով կարանտինի ռեժիմի տնտեսական ազդեցություններին՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

«Մեծ հաշվով, ներդրումների առումով առանձնապես մեծ տարբերություն չի լինի: Անգամ եթե կարանտին չհայտարարվեր, Հայաստանի հետ գործընկեր երկրներն իրենց դեսպանությունների միջոցով հետևում են թե՛ տնտեսական ռեֆորմներին, թե՛ քաղաքական իրավիճակին, թե՛ մեզ մոտ առկա մթնոլորտով պայմանավորված խնդիրներին: Հետևում են նաև համաճարակից բխող հարցերին: Բացի այդ, Հայաստանի ներդրումների ծավալները նվազել են նաև այն ժամանակահատվածներում, երբ կորոնավիրուսի ազդեցություն չկար: Առնվազն 8-9 խոչընդոտ ունենք, որոնք հիմնականում չեն վերացել»,ասաց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով երկրում առկա սոցիալտնտեսական վիճակին՝ նա շեշտեց, որ սոցիալական ու տնտեսական հատվածները գեներացնում են միմյանց, փոխկապակցված են ու կարող են անգամ մեկը մյուսին վնասել: Մանրամասնելով՝ նա ընդգծեց. «Եթե դիտարկում ենք սոցիալական մասը, ապա, առհասարակ, տարիներ շարունակ Հայաստանը աղքատության, գործազրկության բավականին ռեկորդային ցուցանիշներ ուներ: Հիմա այդ ցուցանիշների մակարդակը մնում է բարձր, և ամեն մի ճգնաժամ ռիսկեր է առաջացնում, ինչպիսին եղավ և դեռ տեղի կունենա կորոնավիրուսի ազդեցության պատճառով: Մյուս կողմից՝ կա սոցիալական վիճակի սրում, որոշ խավերի ակտիվացում, ինչն արտահայտվում է բողոքի ակցիաներով կառավարության կամ պետական այլ մարմինների առաջ: Սա իր հերթին որոշակի ճնշումներ է առաջացնում կառավարության կամ տնտեսական բլոկի վրա:

Ճնշումներ՝ ոչ վատ իմաստով: Դրանք կարող են բերել մի իրավիճակի, երբ կառավարությունը հարկադրված կլինի բավարարել ինչ-որ խավերի սոցիալական խնդիրները և լուծումներ գտնել: Բայց հիմա ի՞նչ է ստացվում: Դեռ ամիսներ առաջ առաջարկում էինք շինարարական ծավալները մեծացնել կամ այլ ոլորտներում զբաղվածությունը խթանել՝ ներգրավելով, օրինակ՝ արտագնա աշխատողներին, որոնք չկարողացան մեկնել ՌԴ»: Գ. Մակարյանը նկատեց, որ որոշ քայլեր ուշացած եղան, մինչդեռ մարդիկ արդեն խնդիրների առաջ են: «Ժամանակին լուծումներ չեղան, մարդիկ ավելի աղքատացան ու սկսեցին զայրանալ, որ չեն կարողանում մեկնել ու աշխատել ընտանիքին օգնելու համար:

Մյուս խումբը ավտոմեքենաների տերերն են, որոնք չեն կարողանում վաճառել ներկրված ապրանքը, վարկեր են վերցրել: Մյուսը գյուղացիներն են, որոնք վարկեր են վերցրել ու պահանջում են վարկերի մարման ժամկետները երկարաձգել: Վաղը կամ մյուս օրն էլ, օրինակ՝ խաղողի ֆերմերային տնտեսությունները կգան, կբողոքեն, կասեն, որ խաղողը քիչ են մթերում, որովհետև գործարանները տեղ չունեն, որովհետև պահեստները լիքն են պատրաստի արտադրանքով, կամ էլ պարզապես շուկա չկա: Օրը նման մի պատմություն կառավարությանը կարող է ստիպել չմտածված, հապճեպ որոշումներ կայացնել որոշ սոցիալական հարցեր լուծելու համար, ինչի հետևանքով կարող են վնասվել տնտեսական ճյուղերը»,-ասաց նա՝ կարևորելով հետևանքներին նախապես պատրաստվելու, հաշվի առնելու հանգամանքը:

«Օրինակ՝ բավարար չէ միայն այն, որ պետությունն ասում է՝ վարկերի տոկոսներն ամբողջությամբ սուբսիդավորում եմ, որ կարողանաք խաղող մթերել: Հարց է՝ խաղողի վերամշակման գործարաններն այդքան չմշակված խաղողի բերքի կարիք ունե՞ն, թե՞ ոչ, որովհետև իրենց պահեստներն արդեն լիքն են պատրաստի արտադրանքով, իսկ խաղողը վերցնելու պարագայում նոր ծախսեր պետք է կատարեն: Այսինքն, կառավարությունը պետք է հաշվարկեր այս ամենը: Օրինակ՝ նույնիսկ 0 տոկոս վարկի դեպքում քանի հազար տոննա խաղող կարող են մթերել գործարանները, քանի հազար տոննա չի մթերվելու և մնալու է գյուղացու դաշտում:

Ենթադրենք՝ 50 հազար տոննա խաղող չի մթերվել ու գյուղացին այդ բերքը փչացնում է, ոչնչացնում է, հուսահատվում է, ընկնում է պարտքերի տակ, հետո ավելի է զայրանում ու ավելի շատ է սկսում բողոքել: Կստացվի, որ սոցիալական խնդիր ունեցող նոր խումբ է առաջանում: Ինչո՞ւ եմ այս օրինակները բերում: Իրականում կառավարության քայլերը պետք է այնպիսին լինեն, որ հատկապես տնտեսության վրա սոցիալական հարձակումները քիչ լինեն, որովհետև սոցիալական հարձակումներն էական լարվածություն են առաջացնում, առաջանում են նաև խնդիրների տարաբնույթ մեկնաբանություններ ու լուծումներ: Խնդիրն այն է, որ պետական մարմիններն այդ լուծումներին հաճախ պատրաստ չեն:

Այս տեսանկյունից, կարծում եմ, որ կորոնավիրուսի պատճառով դեռ շատ հարցեր են երևան գալու, եթե հաշվի առնենք նաև այն փաստը, որ գնողունակություն չկա»,-նշեց մեր զրուցակիցը: Նա ընդգծեց, որ այս պահին վերլուծություն են իրականացնում. «Խանութներում հարցումներ ենք կատարում: Բազմաթիվ խանութներում, հատկապես մարզայիններում, նշում են, որ շատ քիչ գնորդներ ունեն: Օրինակ՝ նախօրեին մեր թիմի սոցիոլոգներն ասում էին, որ խանութ կա, որն ընդամենը մեկ կաթնաշոռ է գնում արտադրողից, որովհետև սպառողներից ոչ ոք չի գնում:

Խնդիրն այն է, որ գնողունակությունն ընկել է, մարդկանց ձեռքին գումար չկա, աշխատանք չունեն»: Գ. Մակարյանը նշեց, որ թեպետ պաշտոնական ցուցանիշներով աշխատատեղերը գրեթե վերականգնվել են, որոշ դեպքերում աշխատավարձի ֆոնդն է աճել, բայց ոչ պաշտոնական կողմ էլ կա. «Հազարավոր մարդիկ, որոնք, հնարավոր է, ստվերում էին աշխատում, ինքնազբաղված էին, անհատ ձեռներեց կամ ընտանեկան բիզնես ունեին, հիմա աղքատ են»: Ինչ վերաբերում է բիզնեսին, ապա Գ. Մակարյանը նկատեց. «Ձեռնարկությունները վճարելու հնարավորություն չունեն:

Նույնիսկ պետական միջոցառումներն էականորեն չփոխեցին իրավիճակը, իսկ կազմակերպությունները պարտքերի խնդիր ունեն: Պարտքերի մեջ խրված են, որովհետև Հայաստանում ընկերությունների մեծ մասն իրար մեջ է առևտուր անում: Այսինքն, շատ բան կապված է գործընկերոջ վճարունակության հետ, բայց շատերը վճարներն ուշացնում են, չեն կարողանում կատարել կամ գործերը կտրուկ վատացել են: Բացի այդ, վճարունակ կազմակերպություն ընտրելու հնարավորություն էլ չկա, որովհետև շատ ոլորտներում վճարունակ ընկերություններ համարյա չկան:

Անվճարունակության պատճառով խնդիրներ են առաջանում, և սա է պատճառը, որ բյուջե քիչ գումարներ են վճարել: Մյուս կողմից՝ պետությունը որոշակի խնդիրներ լուծելու համար արտաքին պարտքն է ավելացնում: Եթե արտաքին պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ մեծանում է, մենք ռիսկային գոտի կարող ենք մտնել, այս պահի դրությամբ այդ առումով մեծ անհանգստություն չկա: Ուղղակի կարևոր է հետևել, թե արտաքին պարտքը կարևոր սոցիալակա՞ն, թե՞ տնտեսական խնդիր է լուծում:

Եթե ո՛չ մեկն է, ո՛չ էլ մյուսը, ուրեմն ինչ-որ արհեստական շռայլություն է: Այդ առումով պետք է հաշվետու լինել թե՛ ժողովրդի, թե՛ բիզնեսի, թե՛ տնտեսության, թե՛ միջազգային դոնորների առաջ: Եթե հաշվետվողականությունը ցածր մակարդակում է և կիրառելիությունը կասկածներ է առաջացնում, ապա բոլորս անհանգստանալու իրավունք ունենք»:

Փաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ ՌյուտեՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին Եվրահանձնաժողովը զգուշացնում է՝ դիզելային վառելիքի դեֆիցիտ է սպասվում «Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Ղազախստան մեկնելու կանոնները փոխվում են․ նոր պահանջ ՀՀ քաղաքացիների համար Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա Ղահրամանյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է. ԳԹԿ Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանԵրևանի մետրոպոլիտենում հունվարից հոկտեմբեր հայտնաբերվել է թմրանյութի 52 դեպքԼավրովը կայցելի ԱդրբեջանՍպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԵրեխան փրկել է սրտի կաթված ստացող հորըԱվելի քան 900 ԱԹՍ․ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի 20 շրջանների Ինչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻնչ փուլում է ժանտախտը․ ե՞րբ Հայաստանին վտանգ կսպառնաԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԱվելի քան 2500 կոնտեյներ տեղափոխող նավ է խորտակվել՝ փորձելով հատել Հորմուզի նեղուցը․ ԻՀՊԿ ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ Հարևանը դաժանորեն սպանել է հայտնի երգչին և նրա ընկերուհունՈւկրաինական hակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքն ընթանում է փակ ռեժիմով. Պեսկով Արտառոց դեպք՝ Արմավիրում, 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրա«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Երկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել ՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն ԳրիգորյանԹուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկման Տղամարդը կնոջը ցած է նետել հյուրանոցի 10-րդ հարկիցՍևանա լճի ափին գտնվող ավելի քան կես միլիարդ դրամ արժեքով 41 հողատարածք բռնագանձվել է Լեւոն 14-րդի մոտ թոքի չարորակ ուռուցք է հայտնաբերվել «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համարԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՋուր չի լինելու մինչև 21:00-ն Հերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա Սողոմոնյան