Արայիկ Հարությունյանը ընդունել է ԱՀ Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավորներին
ԲԼՈԳԿաղինյան Անի-ի ֆեյսբուքյան էջից՝
Այսօր, սեպտեմբերի 15-ին, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ընդունել է ԱՀ Ազգային ժողովի "Արդարություն" խմբակցության պատգամավորներին: Հանդիպման ընթացքում խմբակցության պատգամավորները ներկայացրել են իրենց հուզող հարցերը Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ հանդիպման արդյունքում առաջացած տարընթերցումների, գրասենյակի գործառույթների, կառուցվածքի և ոլորտը կարգավորող իրավական ակտերի վերաբերյալ: Նախագահը նշեց, որ իր կողմից ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարին տրվել է հանձնարարական ուսումնասիրել երկրի կենսագործունեության տարբեր ոլորտների գործունեությունը և տալ խորհրդատվություն: Երկուստեք կարևորվեց «ԱԽ կազմավորման և գործունեության մասին» օրենքի ընդունումը, ինչպես նաև անրադարձ եղավ մի շարք օրենքների փոփոխությանը և ընդունմանը, որը բխում է ԱՀ Սահմանադրությունից: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև հանրապետության առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերներին վերաբերող մի շարք հարցեր:
Արցախի "Արդարություն" կուսակցության մամլո ծառայություն
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



