Երևան, 21.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իրենք կա­րող են ավե­լին, քան թվում է. Հա­յաս­տա­նում ստեղծ­վում է ան­վա­սայ­լա­կով բաս­կետ­բո­լի առա­ջին ման­կա­պա­տա­նե­կան ակում­բը

ՍՊՈՐՏ

 

«Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիան ստեղծեցինք երկու տարի առաջ, բայց թիմ վաղուց ունեինք: Մեր թիմի կորիզը կազմում են 35-40, իսկ մյուս թիմինը՝ ԲԿՄԱ-ինը՝ 40-50 տարեկան տղամարդիկ: Ֆեդերացիան հիմնել ենք ապագայի համար, որպեսզի մի քանի տարի հետո ունենանք թիմ, որը կներկայացնի մեր երկիրը միջազգային ասպարեզում: Հենց այս փաստը հաշվի առնելով՝ հասկացանք, որ պետք է ստեղծվեն մանկապատանեկան և երիտասարդական թիմեր, որպեսզի սերնդափոխություն լինի: Սկսել ենք մանկապատանեկան փուլից:Нет описания.

Երբ հանդիպեցինք հանրապետական վերականգնողական կենտրոնի տնօրեն Նարինե Մանուկյանի, իսկ հետո նաև Երևանի թիվ 17 հատուկ դպրոցի տնօրենի հետ, ինձ մոտ տպավորություն էր, թե շատերը մոռացել են, որ Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաներ կան, բացի դա, չեն կարևորում այն, որ պետք է նրանց ինտեգրել սպորտային նախաձեռնությունների մեջ և զբաղվել նրանց մարզավիճակով: Հայտարարություն տարածեցինք, և հասկանալով մարդկանց տրամադրությունները, տեսնելով նրանց սպասումները՝ անհնար էր ուղղակի չսկսել այս նախաձեռնությունը:Нет описания.

Ակումբի ստեղծումով ցանկանում ենք նրանց ընդառաջ փոքրիկ քայլ անել նախ՝ Երևանում, բայց այս ընթացքում մեզ զանգահարում են, գրում մարզերից: Այդ դեպքում կան ֆինանսական խնդիրներ, բայց դրանք լուծելի հարցեր են, կարևորն այն է, որ սկսել ենք և ցանկանում ենք այս գործում լավ հիմքեր ունենալ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիայի հիմնադիր խորհրդի նախագահ Հարութ Եսայանը՝ անդրադառնալով անվասայլակով բասկետբոլի մանկապատանեկան ակումբի՝ «Motus Vita»-ի (լատիներենից թագմանաբար՝ շարժումը կյանք է) ստեղծման գաղափարին:Нет описания.

Նշում է՝ ֆեդերացիան իր առջև մի շարք խնդիրներ և նպատակներ է դրել: Դրանցից են Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում անվասայլակով սպորտի խթանումը, հանրության ուշադրության հրավիրումն անվասայլակով սպորտի, դրա խնդիրների և զարգացման կարևորության վրա, հենաշարժական և այլ հատուկ խնդիրներով երեխաների կյանքի որակի լավացումը սպորտի միջոցով և այլն: Եսայանն ասում է՝ այս ընթացքում եղել և կան դժվարություններ, բայց երբ կարևոր գործ ես նախաձեռնում, որն ուղղված է երեխաների կյանքն ավելի լավը դարձնելուն, խնդիրներն էլ կարծես ինքնաբերաբար լուծվում են: «Ֆեդերացիան հիմնադրել ենք ես, ֆեդերացիայի գործող նախագահ Սևակ Մխիթարյանն ու գլխավոր քարտուղար Հովհաննես Խզմալ յանը: Իրենք հաշմանդամություն ունեն, մեկը ողնաշարի վնասվածք է ստացել, իսկ մյուսը պայթյունի հետևանքով կորցրել է երկու ոտքը:Нет описания.

Ես հաշմանդամություն չունեմ, բայց իրենց հետ սայլակով բասկետբոլ եմ խաղում: Երբ ստեղծում էինք ֆեդերացիան, մեր առջև խնդիր դրեցինք՝ չենք բողոքելու, ոչ մի բանի առջև կանգ չենք առնելու, հասնելու ենք մեր նպատակներին: Մինչ օրս ունեցել ենք հազարավոր խնդիրներ՝ թե՛ ֆինանսական, թե՛ ֆիզիկական օգնության կարիք, թե՛ անգամ դահլիճի: Բայց չենք հուսահատվել և արել ենք ամեն ինչ, որ այդ խնդիրներն աստիճանաբար լուծվեն: Հիմա, օրինակ՝ կազմակերպում ենք դրամահավաք, հավաքված գումարով երեխաների համար անվասայլակներ ենք գնելու: Պետական աջակցությունը կաղում է, ասեմ ավելին՝ ընդհանրապես գոյություն չունի:Нет описания.

Գուցե դա նորմալ է, քանի որ ի սկզբանե նման նախաձեռնություն չի եղել, չեն մտածում, որ այդ ուղղությամբ կարելի է ֆինանսական միջոցներ ծախսել: Հիմա ցույց ենք տալիս, թե ինչով ենք զբաղվում՝ հույս ունենալով, որ գոնե հաջորդ տարիներին կփոխվի վերաբերմունքը: Բազմաթիվ մարդիկ են միավորվել այս բարի գործի շուրջը՝ կամավորներ, տարբեր ընկերություններ, հասարակական կազմակերպություններ, որոնք աշխատում են հաշմանդամություն ունեցող երեխաների հետ: Հատուկ դպրոցի հետ հուշագիր ենք ստորագրել, որը կտրամադրի իր դահլիճը մարզումների համար: Դրամահավաքի միջոցով փորձելու ենք լուծել հիմնական՝ երեխաների սայլակների ձեռքբերման և տրանսպորտի խնդիրները: Հոկտեմբերի սկզբին կհայտարարենք դրամահավաքը, որի շրջանակներում կունենանք բացօթյա մրցաշար, այդ ժամանակ էլ հասարակությանը կպատմենք մեր մասին:Нет описания.

Այսօր 50-60 երիտասարդ աշխատում է այս նախագծի համար: Նրանք բոլորը կամավորներ են: Մեկ հայտարարություն և մեզ աջակցելու պատրաստակամություն հայտնեց 15-20 հոգեբան, 15-ից ավելի ֆիզիոթերապևտ: Ուսանողներս են օգնում տարբեր հարցերում: Այս մարդկանց շնորհիվ է, որ, չնայած դժվարություններին, մեծ քայլերով առաջ ենք ընթանում: Ամեն ինչ անում ենք, որ մեր երեխաները ժպտան, ծնողները գոնե մի քանի ժամով կտրվեն հոգսերից»,-տեղեկացնում է մեր զրուցակիցը: Զրույցի ընթացքում նշում եմ՝ ինքս մշտապես խուսափում եմ հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին խոսելիս ասել՝ նրանք սահմանափակ կարողություններ ունեն, քանի որ ոչ մեկ անգամ է ապացուցվել՝ իրենք կարող են ավելին, քան թվում է: Հարութ Եսայանը հետաքրքիր զուգահեռներ է անցկացնում և ընդգծում՝ հաշմանդամությունը դատավճիռ չէ: «Մեր թիմի բոլոր տղամարդիկ մեքենա են վարում, ես՝ ոչ, մեծամասնությունն ամուսնացած է:

Նրանցից մեկը տաքսիստ է, մյուսը՝ վարսավիր, երրորդն ԱԻՆ-ում է աշխատում և այսպես շարունակ: Սա ապացուցում է, որ իրենք ամեն ինչ կարող են անել: Իրենց վրա չկա այդ պիտակը՝ հաշմանդամ ես, ոչ մեկին պետք չես: Հաշմանդամության հետ կապված կարծրատիպերը փորձում ենք կոտրել՝ հանրային վայրերում միջոցառումներ կազմակերպելով: Սեպտեմբերի 18-ին Թումոյի բացօթյա դաշտում միջազգային մրցաշար կա, խաղալու ենք Բելառուսի, Ռուսաստանի և Իրանի (հրավերն ուղարկված է-խմբ.) հավաքականների հետ: Բացման արարողության ժամանակ մեր երեխաները կցուցադրեն այն, ինչ սովորել են մի քանի օրվա ընթացքում:

Մեր կամավորներն այսօր սայլակի վրա նստած բասկետբոլ են խաղում և դա անում են մեծ սիրով: Ցույց ենք տալիս՝ երբ մարդը հայտնվում է սայլակի վրա, դրանով իր կյանքը չի ավարտվում: Այսօր մարզումների հաճախող մի քանի երեխաներ դժվարությամբ են շարժում ձեռքերը, բայց նրանք այնպիսի հաճույք են ստանում մարզումների ու հանդիպումների ընթացքից, որ չենք ցանկանում նրանց զրկել դրանից: Որոշ կարծրատիպեր ունեն ծնողները, օրինակ՝ ոմանք չեն ցանկանում, որ իրենց երեխան սայլակով խաղա, բայց աստիճանաբար իրենք իրենց մեջ կոտրում են պատնեշները: Արմատներ ենք գցելու ամբողջ Հայաստանով՝ տարաբնույթ միջոցառումների անցկացման և մանկապատանեկան ու երիտասարդական խմբերի ստեղծման միջոցով»,- եզրափակում է Հարութ Եսայանը:

 

Վստահ եմ, մի օր դուք հասնելու եք Տիգրան Մեծին, լինելու ա տենց խնդիր, որ ասեք՝ ինքն ա մեղավոր․ Արամ Վարդևանյան Աշխարհի ամենատարեց մարդը նշել է իր 117-ամյակը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբԹունավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել է Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է Իրանին աջակցող երկրների դեմ միջոցներ կիրառելու ԱՄՆ սպառնալիքները Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցեր Ավելի լավ է պատերшզմն ավարտել հենց այսօր, քանի դեռ մենք գտնվում ենք ուժի և արժանապատվության դիրքում. Փեզեշքիան Կառավարության մոտեցումը Գյումրու հանդեպ նման է երեխայից նեղացած ծնողի. Մխիթարյան Մալիշկայի «ուրվականը» անհետացե՞լ է․ գյուղում մի քանի օր է՝ հանգիստ է Ինչո՞ւ չեք ուզում Փաշինյանը գա ԱԺ․ ես անհամբեր եմ նրա հետ հանդիպմանը, բայց պետք է այնպես անենք, որ նրա փոխարեն Սամվել Կարապետյանը գա. Էդգար ՂազարյանՄայրը թույլ է տվել անհայտ տղամարդկանց բազմիցս սեռական բռնության ենթարկել իր չորս և յոթ տարեկան դուստրերին՝ գումարի դիմացՎեհափառ Տեր, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ջերմորեն շնորհավորում է Ձեզ հոբելյանական տարեդարձի կապակցությամբՔաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի գործով դատական նիստը` ուղիղ Օգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համար Ավետիք Չալաբայանը դատական նիստերի դահլիճից անհապաղ ազատ կարձակվիՎառելիքային ճգնաժամի նոր ալիք՝ Ռուսաստանում. բենզինի գները բարձրանում են Կիևը ցանկանում է Starlink-ն օգտագործել Ռուսաստանի խորքում հարվածների համար․ FT Ֆասթ Բանկի աջակցությամբ Մատենադարանում բացվել է նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան Կասեցվել է «Պիրաժոկ» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Սոցիալապես անվճարունակ խավ էիք, փաստաբանները անվճար օգնում էին ձեզ. Լիանա Գասպարյանը՝ ՔՊ-ականներին Մուլտֆիլմերի դեմ պшտերազմ սկսելու որոշումը ցույց է տալիս Կիևի ռեժիմի այլանդшկությունը․ Պեսկով Մեծ պատիվ է՝ երկիրը ձախողած, երեք պատերազմ բերած կուսակցության կողմից արժանանալ բացասական կարծիքի Ռուսաստանին հիմա զանգվածային զորահավաք պետք չէ, այն չի նախատեսվում․ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Երևանի հիվանդանոցներից մեկում նորածին երեխա է մահացելՔՊ-ն թքած ունի ՀՀ 60 000 հպարտ քաղաքացու ձայնի վրա, քանի որ ԱԺ-ում բացակայում է իրենց ընտրած ԲՀԿ-ն Նարեկ Դավթյանը ձյուդոյի աշխարհի առաջնության U17 տարիքային խմբում նվաճել է արծաթե մեդալ Կասեցվել է «Ռիպա» հյուրանոցի խոհանոցի արտադրական գործունեությունը Սահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները Ուկրաինան hարվածել է Պերմի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Hyundai», «Nissan» և «Opel», 2 հոգի տեղափոխվել Է հիվանդանոցներՀայաստանը չի գնալու Արևմուտք․ մեր տեղը Ռուսաստանի կողքին է․ Մհեր ԱվետիսյանԹրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիր կնքելն ավելի դժվար է դարձել Պետք է չխուսափենք մեր և համաքաղաքացիների իրավունքները պաշտպանելուց և բարձրաձայնելուց. Նարե ՍիմոնյանՁկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրըԱվետիք Չալաբյանը հայրենանվեր քաղաքացի է և պետք է շուտափույթ ազատ արձակվի. Հրայր ԿամենդատյանՎրաստանից նավթի և նավթամթերքի արտահանումն աճել է Ավետիք Չալաբյանին կալանքում պահելու ոչ մի իրավական հիմք չկա. Անահիտ ԱդամյանՎենսն Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումն անվանել է պայքարի ամենաարդյունավետ միջոցը Ինչպե՞ս կարելի է ամբողջ գերդաստանին պատժել, եթե որևէ մեկի ընկերությունը խախտում է թույլ տվել Ոստիկանները ձերբակալել են գազալցակայանում տեղի ունեցած վիճաբանության երեք մասնակցի Բելառուսը փակում է Ֆինլանդիայում իր դեսպանատունը Օգոստոսի 24-ին Հայաստանում կդիտվի 2026 թվականի ամենաշոգ օրը. Լևոն Ազիզյան Թեհրանը պետք է ծրագրեր մշակի անարդար պատժամիջոցները հաղթահարելու համար. Ղալիբաֆ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը միացել է Գեղարքունիքի մարզում դիտորդների պարեկությանը «От Мартина» ընկերության պաղպաղակները տեղափոխող «JAC» մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել Իրանի դեմ գործողության մասնակցած ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը վերադառնում է իր տնային նավահանգիստ Ինչպես կփոխվի ռուսական թոշակի գինը 2026 թվականի սեպտեմբերիցՀալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mazda»-ն ու «Kia»-ն. կան վիրավnրներ Զինծառայողների համար լավագույն պայմանների ապահովման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են. Պապիկյան Ինչի՞ չեք ուզում, որ Փաշինյանը ԱԺ գա, թողե´ք գա էդ մարդը. Ղազարյան