Երևան, 25.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նոր հրաման. Հեռավար կրթություն կազմակերպող ուսուցիչները վարձատրվում են ուսուցչի մեկ դրույքի չափով, իսկ մնացած դեպքերում՝ ժամավճարով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 20-ին նոր հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգի վերաբերյալ։ Հրամանը ուժի մեջ է մտել հունիսի 15-ին։

Կ Ա Ր Գ

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԵՌԱՎԱՐ (ԴԻՍՏԱՆՑԻՈՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կարգավորվում են հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության (այսուհետ` հեռավար կրթություն) կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները, սահմանվում են դրա կիրառման դեպքերը:

2. Հեռավար կրթությունը կրթական ծրագրի իրականացման ձև է, որի շրջանակներում անմիջական և ոչ անմիջական ուսուցման գործընթացը սովորողի և ուսուցչի միջև իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով և հիմնական հանրակրթական ծրագրերի կազմակերպման ընթացքում կարող է կիրառվել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով և դեպքերում՝ որոշակի ժամկետով։

3. Հեռավար կրթության հիմքը կազմում են տեղեկատվական տեխնոլոգիաները և հեռահաղորդակցության միջոցները: Թույլատրվում է տեղեկատվական և հեռահաղորդակցային տարբեր տեխնոլոգիաների զուգակցումը:

II. ՀԵՌԱՎԱՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

4. Հեռավար կրթություն կարող են կազմակերպել հանրակրթական հիմնական կրթական ծրագրերի իրականացման լիցենզիա ունեցող հանրակրթական ուսումնական հաստատությունները (այսուհետ` ուսումնական հաստատություն), ինչպես նաև կրթության պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ՝ լիազորված մարմին) ենթակայությամբ գործող Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն ՊՈԱԿ-ում գործող հեռավար ուսուցման կենտրոնը (այսուհետ` ՀՈՒԿ):

5. Հեռավար կրթության մասնակիցներն են սովորողները, ուսուցիչները, մանկավարժական աշխատողները, ծնողները կամ սովորողի օրինական ներկայացուցիչը և դպրոցում համապատասխան առարկայական ուսուցչի բացակայության դեպքում՝ ՀՈՒԿ-ի՝ առարկայական մասնագետները:

6. Կրթական ծառայություններ ստանալու, ուսումնական հաստատության նյութատեխնիկական բազայից օգտվելու առումով հեռավար կրթության ընթացքում սովորողները և ուսուցիչներն ունեն նույն իրավունքներն ու պարտականությունները, ինչ առկա ուսուցման ընթացքում:

7. Հեռավար կրթությամբ իրականացվող կրթական ծրագրերի բովանդակությունը չի կարող տարբերվել տվյալ առարկայի ծրագրով և չափորոշչով սահմանվածից։

8. Կրթության շարունակականությունը ապահովելու համար հանրակրթական հիմնական կրթական ծրագրերով հեռավար ուսուցումը կարող է կազմակերպվել՝

1) եթե հաստատությունը չունի համապատասխան առարկայի մասնագետ՝ մինչև սահմանված կարգով մրցութային հիմունքներով ուսուցչի թափուր տեղի համալրումը,

2) արտակարգ և ֆորս մաժորային իրավիճակներում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն),

3) դիվանագիտական աշխատանքի անցած ծնողների (օրինական ներկայացուցիչների) կամ օտարերկրյա պետություններում ծնողների (օրինական ներկայացուցիչների) հետ ժամանակավոր գտնվող երեխաների համար՝ եթե կրթության իրավունքը չի իրացվել տվյալ երկրում,

4) այն երեխաների համար, որոնք ունեն առկա ուսուցումն անհնարին դարձնող երկարատև բուժման կարիք,

5) այն երեխաների համար, որոնք առարկայական կամ սպորտային միջազգային օլիմպիադաների կամ մրցաշարերի մասնակիցներ են և հաճախ են բացակայում երկրից,

6) այն անձանց համար, ովքեր պետք է մասնակցեն էքստեռն կարգով ավարտական քննություններին՝ հիմնական կամ միջնակարգ կրթության ավարտական փաստաթուղթ ստանալու նպատակով:

7) Սփյուռքում բնակվող, ինչպես նաև Սփյուռքում բնակվող և Հայաստանի Հանրապետություն վերադառնալ ցանկացող ընտանիքների երեխաների համար, ովքեր լրացուցիչ կրթության միջոցով մտադիր են յուրացնել հիմնական ծրագրեր՝ ՀՀ-ում հանրակրթության մեջ ընդգրկվելու համար:

9. Հեռավար կրթության տեխնոլոգիաները կիրառվում են ուսումնական, լաբորատոր, գործնական պարապմունքների, ընթացիկ և միջանկյալ գնահատումների (բացառությամբ` ամփոփիչ ատեստավորման) իրականացման ժամանակ, որի կիրառումը չի բացառում, ըստ անհրաժեշտության, սովորող-ուսուցիչ անմիջական հաղորդակցությունը: Հեռավար կրթության դեպքում սովորողների և ուսուցիչների անմիջական համատեղ ուսումնական գործունեության` ուսումնական, լաբորատոր և գործնական պարապմունքների ծավալների հարաբերակցությունը որոշվում է ուսումնական հաստատության կամ ՀՈՒԿ-ի կողմից:

10. Ուսումնական հաստատությունը կամ ՀՈՒԿ-ը իրավասու է սույն կարգին համապատասխան կիրառելու հեռավար կրթության տեխնոլոգիաները` այդ տեխնոլոգիաներին համապատասխան պատրաստվածության աստիճան ունեցող ղեկավար և մանկավարժական անձնակազմերի կամ օպերատորի՝ հեռավար կրթության կազմակերպման կիրառման համար անհրաժեշտ հատուկ սարքավորումներով հագեցած պայմանների առկայության դեպքում:

11. Հեռավար կրթությամբ ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունը, իսկ ՀՈՒԿ-ի կողմից հեռավար կրթություն իրականացնելու դեպքում՝ ՀՈՒԿ-ը, սովորողներին և ուսուցիչներին ապահովում է անհրաժեշտ ուսումնամեթոդական նյութերով (ուսումնական պլան, սովորողի անհատական ուսուցման պլան, թեստեր և այլն): Անհրաժեշտության դեպքում ուսումնական հաստատությունը կարող է տրամադրել տեղեկատվական հրատարակություններ, բառարաններ, բազային տվյալների հղումներ, ինտերնետային կայքեր, տեղեկատվական համակարգեր, էլեկտրոնային բառարաններ և ցանցային ռեսուրսներ, որոնք պետք է հաստատված լինեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից որպես երաշխավորված նյութ՝ դպրոցներում օգտագործման համար:

12. Արտակարգ և ֆորս մաժորային իրավիճակներում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն) առկա ուսուցման անհնարինության դեպքում հեռավար կրթության կազմակերպման պարագայում ուսումնական հաստատությունն ըստ անհրաժեշտության կարող է ուսուցիչներին և սովորողներին տրամադրել նաև հեռավար ուսուցման համար անհրաժեշտ և ուսումնական հաստատությունում առկա տեխնիկական միջոցները՝ ժամանակավոր օգտագործման համար:

III. ՀԵՌԱՎԱՐ ԿՐԹՈՒԹՅԱՄԲ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

13. Հեռավար կրթության կազմակերպումն իրականացնում է այն ուսումնական հաստատությունը, որտեղ հաշվառված է սովորողը։ Եթե տվյալ ուսումնական հաստատությունում բացակայում են հեռավար կրթության կազմակերպման տեխնիկական հնարավորությունները կամ դպրոցը չունի տվյալ առարկան դասավանդող ուսուցիչ, ապա հեռավար կրթություն կազմակերպվում է մեկ այլ ուսումնական հաստատության ուսուցչի կողմից՝ ՀՈՒԿ-ի աջակցությամբ մեկ այլ ուսումնական հաստատության ուսուցչի կողմից կամ ՀՈՒԿ-ի կողմից։

14. Սովորողների հեռավար ուսուցումը հանրակրթական ծրագրերին համապատասխան կազմակերպվում է` ըստ դասարանների:

15. Ամբողջ ուսումնական տարվա համար հեռավար կրթություն կազմակերպող ուսուցիչները վարձատրվում են ուսուցչի մեկ դրույքի չափով, իսկ մնացած դեպքերում՝ ժամավճարով՝ բացառությամբ արտակարգ և ֆորս մաժորային իրավիճակներում կազմակերպվող դասերից։

16. Հեռավար կրթությունը կազմակերպվում է ուսումնական պլանին և առարկայական ծրագրերին համապատասխան, որոնց պահանջները կատարած սովորողները գնահատվում են` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով:

17. Հեռավար կրթության ուսուցման գործընթացը կազմակերպվում է ուսումնական հաստատության տնօրենի կողմից հաստատված ժամանակացույցին համապատասխան:

18. Աշակերտի հետ կապը տեղեկատվական տեխնոլոգիաների՝ մասնավորապես կրթության կառավարման համակարգերի միջոցով իրականացվելու դեպքում յուրաքանչյուր աշակերտի համար կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ուսումնական հաստատության կամ ՀՈՒԿ-ի կողմից բացվում է անհատական էջ` համապատասխան ծածկագրով: Այլ միջոցներով՝ բջջային կամ ֆիքսված հեռախոսակապի դեպքում կապն իրականացվելու դեպքում կապի իրականացման պայմանները սահմանում է ուսումնական հաստատությունը կամ ՀՈՒԿ-ը:

19. Հեռավար կրթության ուսումնական գործընթացի կազմակերպման պատասխանատուն ուսումնական հաստատության տնօրենի` ուսումնական աշխատանքի գծով տեղակալն է:

20. Ուսումնական հաստատությունների կողմից հեռավար կրթության միջոցով ուսուցումը համարվում է իրականացված, եթե ուսումնական պլանով հեռավար կրթության համար հատկացված ժամանակաշրջանի նախատեսված ժամաքանակների 70%-ը աշակերտների ոչ պակաս քան 90%-ը յուրացնում են ՏՀՏ միջոցով: Հեռավար կրթության գործընթացից դուրս մնացած աշակերտների համար ուսումնական պլանով նախատեսված դասերի յուրացումը կատարվում է անհատական պարապմունքների միջոցով՝ ուսումնական հաստատության կամ ՀՈՒԿ-ի կողմից սահմանած եղանակով:

21. Հեռավար կրթության ընթացքում սովորողների ընդունելությունը, ինչպես նաև փոխադրումը, տեղափոխումը, ազատումը ուսումնական հաստատությունն իրականացնում է առկա ուսուցման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

22. Լիազորված մարմինը նպաստում է հեռավար ուսուցմամբ ուսումնամեթոդական նյութերի մշակմանը և մշակված նյութերը տեղադրում հեռավար ուսուցման համալիր էջում` heravar.armedu.am՝ հասանելի դարձնելով բոլոր ուսումնական հաստատությունների համար:

23. Ուսումնական հաստատությունը, հեռավար կրթությամբ ուսումնական գործընթաց կազմակերպելու համար կարող է օգտագործել ինչպես հեռավար ուսուցման համալիր էջում heravar.armedu.am տեղակայված ուսումնամեթոդական նյութերը, այնպես էլ սեփական նախաձեռնությամբ մշակել նոր ուսումնամեթոդական նյութեր՝ առարկայի ծրագրին, ուսումնական պլանին և պետական չափորոշչին համապատասխան:

IV. ՀԵՌԱՎԱՐ ԿՐԹՈՒԹՅԱՄԲ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

24. Հեռավար ուսուցմամբ ուսումնական գործընթացի կազմակերպումը թույլատրվում և հաստատվում է լիազորված մարմնի կողմից, եթե տվյալ ուսումնական հաստատության կողմից բավարարվում են կամ լիազորված մարմնի կողմից ապահովվում են.

1) հեռավար կրթությամբ նախատեսվող առարկայի ուսումնամեթոդական նյութերի առկայությունը,

2) կրթական գործընթացի վարչարարությունն ապահովող փաստաթղթաշրջանառության (այդ թվում՝ էլեկտրոնային) տեղեկատվական համակարգի առկայությունը,

3) նոր կրթական-տեղեկատվական միջավայրում աշխատելու համար վերապատրաստված կամ վերապատրաստվող ուսուցիչների առկայությունը,

4) աշակերտների գիտելիքների ստուգման հատուկ ձևերի (այդ թվում՝ էլեկտրոնային) առկայությունը,

5) աշակերտների և ուսուցիչների ոչ պակաս, քան 90 %-ի համար անհատական կամ տվյալ հաստատությունում առկա տեխնիկական միջոցներով աշխատելու հնարավորությունը, ինչի միջոցով կապահովվի հեռավար կրթությամբ նախատեսված բոլոր առարկաների և դասընթացների ուսումնառությունը:

ԱՎԵԼԻՆ

«Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ»Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ»Ուրբաթ օրը՝ 13:00-ին հանդիպում տեղի կունենա մեր ուժին ձայն տված մեր հայրենակիցների հետ. Նարեկ Կարապետյան Ընտրիր տնակներից մեկը և իմացիր՝ ինչ անակնկալ է քեզ սպասվում մոտ ապագայումՎենեսուելայում ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել․ զnhերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ»Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ»Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ»Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ»Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ»Բահամյան կղզիներում 12-ամյա ամերիկացու վրա շնաձուկ է հարձակվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել Լաս Վեգասում ԴՆԹ-վերլուծության նոր տեխնոլոգիաների շնորհիվ 20 տարվա վաղեմության դաժան սպանություն է բացահայտվել ՀՀ, ԱՄՆ, Ֆրանսիայի,Հունաստանի բարձրաստիճան զինվորականներ հետևել են «Արծիվ գործընկեր 2026»-ի ընթացքին Վարդաշենի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 12 քաղաքացի. հրդեհը մարվել է ԵՄ-ն նոր ներդրումային նախաձեռնություն է մեկնարկում Կենտրոնական Ասիայում Ռուսաստանում տարեկան գնաճը հասել է 5,82 տոկոսի Հունիսի 25-ին, 26-ին և 29-ին լույս չի լինելու Հյուսիսային Կալիֆոռնիայում տեղի է ունեցել վերջին գրեթե 90 տարվա ամենաուժեղ երկրաշարժը ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել Մեկ օրում Հորմուզով անցել է շուրջ 72 նավ. Ռայթ Ուժեղ քամու հետևանքով Մեծամոր քաղաքում ծառեր են տապшլվել Ի՞նչ եղանակ է սպասվելու հունիսի 25-ից 29-ին Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց ԱԱ-2026․ Բոսնիա-Հերցեգովինայի եւ Կատարի մեկնարկային կազմերը Ընտրություններից հետո՝ արտադրողը մենակ իր խնդիրների դեմ․ Գոհար ՂումաշյանԱկնալիճում բախվել են «Kia Sorento»-ն, «Opel»-ը և «Mitsubishi Pickup»-ը Ավետիքին իզոլացնում են. հեռախոսը վերցրեցին, ձերբակալեցինՄեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է՝ հունիսի 26-ին. Արամ ՎարդևանյանԱջափնյակում բացվել է ընտանի շների համար նախատեսված զբոսայգին Երբ ասում ենք «բացել նեղուցները», նկատի ունենք, որ նեղուցները պետք է անվճար լինեն․ Ռուբիոն՝ Հորմուզի նեղուցի մասին Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանի «Դինամո» մարզադահլիճը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի 44-օրյա պատերազմում նահատակված Հայկազ Մկրտչյանի դիմանկարը մաքրել են ՀՊՏՀ գետնանցման պատից ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում Թմրամիջոցների անօրինական շրջանառության հերթական դեպքերը Մի ձեռքով անհիմն մեղադրում են, իսկ մյուս ձեռքով բյուջեի հաշվին ձայն «գնում»․ Արթուր ՄիքայելյանՅունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸՊուտինը Ժուկովսկիում զննել է ռուսական նորագույն ինքնաթիռները Կոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիքԱմառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համարՆոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիսՈւժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Հունիսի 25-ին՝ ժամը 21:00-ից մինչև 22։00-ն, հարկային էլեկտրոնային համակարգերն անհասանելի կլինեն. ՊԵԿ Մեսի. Աստծուց եւս մեկ առաջնության մասին խնդրելը չափից շատ կլիներ Հայաստանում և նախկինում օկnւպացված տարածքներում ադրբեջանական մշակութային ժառանգության nչնչացման ֆոնին «հայոց մշակութային և կրոնական ժառանգության» վերաբերյալ Ֆրանսիայի պնդումները աբսուրդային են. Ադրբեջանի ԱԳՆ Մոլդովան և Հայաստանը դառնում են ռուսաֆոբիայի օջախներ, ինչպես Ուկրաինան․ Մեդվեդեւ Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելն արգելված է․ խախտման դեպքում կլինի տուգանք և միավորի կորուստ Իրանի և Պարսից ծոցի երկրների միջև տարածաշրջանային խաղաղության առանձին բանակցություններ տեղի կունենան Երևանում չինացի աղջիկ է անհետ կորել․ ընտանիքը հունիսի 22-ից չի կարողանում կապ հաստատել նրա հետ