Պյանիչն առաջին մարզումն է անցկացրել «Բարսելոնայի» կազմում
ՍՊՈՐՏԿորոնավիրուսով վարակված եւ ապաքինված Միրալեմ Պյանիչն առաջին մարզումն է անցկացրել իր նոր թիմի՝ «Բարսելոնայի» կազմում, տեղեկացնում է Իսպանիայի փոխչեմպիոնի մամուլի ծառայությունը:
Պյանիչը Բարսելոնա էր ժամանել սեպտեմբերի 11-ին և բուժզննում էր անցել «Բարսելոնայի» կազմում:
Կատալոնական ակումբը 30-ամյա բոսնիացի կիսապաշտպանին ձեռք էր բերել Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսից»։
«Բարսելոնան» Պյանիչի համար «Յուվենտուսին» վճարել է 60 միլիոն եվրո։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



