Ռայկարդը հրաժարվել է գլխավորել Նիդերլանդների հավաքականը
ՍՊՈՐՏԿատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ֆրանկ Ռայկարդը հրաժարվել է ստանձնել Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը, տեղեկացնում է Record-ը:
Նիդերլանդների ֆուտբոլի ֆեդերացիան փորձել է բանակցություններ սկսել 57-ամյա մասնագետի հետ, սակայն կտրուկ մերժում է ստացել Ռայկարդից:
Ռայկարդը Նիդերլանդների ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է 1998-2000 թվականներին, այնուհետև աշխատել է «Սպարտա Ռոտերդամում», «Բարսելոնայում», «Գալաթասարայում» և Սաուդյան Արաբիայի հավաքականում:
Ռայկարդը 2013 թվականից չի զբաղվում մարզչական գործունեությամբ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



