Երևան, 27.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սեզոնային որոշ մրգեր թանկացել են. գնաճը շարունակվել է նաև օգոստոսին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հանրապետությունում նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ 2020թ. հունվար-օգոստոսին սպառողական շուկայում արձանագրվել է 1,8 տոկոս գնաճ: Մասնավորապես 2020թ. օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների շուկայում գրանցված գնաճը կազմել է 1,6 տոկոս: Իսկ ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների դեպքում արձանագրված գնաճը, ընդհանուր առմամբ, 10,1 տոկոս է: Առանձին դիտարկելով սննդամթերքի շուկան՝ նկատենք, որ 2020թ. օգոստոսին 2019թ. օգոստոսի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում գրանցվել է 3,9 տոկոս գնանկում: Մսամթերքի ապրանքախմբում գնանկումը շարունակվել է նաև 2020թ. օգոստոսին՝ կազմելով 3,9 տոկոս:

Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2020թ. օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատ գների 3,5 տոկոս նվազում կա: Ձվի գինը 2020թ. օգոստոսին ևս շարունակել է իջնել՝ 2019թ. օգոստոսի համեմատ նվազելով 20,7 տոկոսով: Թեպետ նկատենք, որ այս շուկայում 2020թ. օգոստոսին 2020թ. հուլիսի համեմատ 2 տոկոս գնաճ է արձանագրվել: Նշենք, որ ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների, 2020թ. հուլիսի համեմատ 2020թ. օգոստոսին հացաբուլկեղենի և ձավարեղենի, յուղերի և ճարպերի, ոչ ալկոհոլային խմիչքի ապրանքախմբերում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Իսկ մրգի շուկայում 2020թ. օգոստոսին 2019թ. օգոստոսի համեմատ 30,6 տոկոս գնաճ է գրանցվել:

Բանջարեղենի ապրանքախմբում այս տարվա օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատ արձանագրվել է 0,3 տոկոս գնաճ: Ըստ հրապարակված տվյալների, որոշակի գնաճ կա հատկապես մի շարք սեզոնային մրգերի առումով. մասնավորապես, ծիրանի գինը 2020թ. հուլիսին 2019թ. հուլիսի համեմատ 28,8 տոկոսով բարձրացել է: 2020թ. օգոստոսին էլ նախորդ տարվա օգոստոսի համեմատ ծիրանի գինն աճել է 34,4 տոկոսով: Դեղձի գինը 2020թ. հուլիսին 2019թ. հուլիսի համեմատ ավելացել է 18 տոկոսով, իսկ 2020թ. օգոստոսին 2019թ. օգոստոսի համեմատ՝ 47,1 տոկոսով:

Ձմերուկի գինը 2020թ. հուլիսին 2019թ. հուլիսի համեմատ ընդամենը 0,5 տոկոս է բարձրացել, մինչդեռ 2020թ. օգոստոսին 2019թ. օգոստոսի համեմատ 82,9 տոկոս գնաճ է արձանագրվել: Իսկ բանջարեղենի շուկայում մի քանի բացառություններով հիմնականում գնանկումներ են: Այդ բացառությունների շարքում նաև լոլիկն է, որի գինը 2020թ. օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատ բարձրացել է 22,5 տոկոսով: Հաջորդը սմբուկն է, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թանկացել է 9,3 տոկոսով, իսկ կանաչ լոբու գինը բարձրացել է 26,7 տոկոսով:

Ոչ պարենային ապրանքների շուկայում էլ 0,6 տոկոս գնաճ ունենք: Մասնավորապես, 2020թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի համապատասխանաբար 8,7 և 1,1 տոկոս գնաճ: Այդուհանդերձ, 2020թ. օգոստոսին 2019թ. օգոստոսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 23 և 29,8 տոկոսով:

Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՌուսաստանը և Չինաստանը համատեղ ավիապարեկnւթյուն են իրականացրել Խաղաղ օվկիանոսում Մինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառով․ Bloomberg Ռուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա» Փորձում են գլխատել ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկը. չի ստացվելու. Դավիթ ՍարգսյանՈ՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ ՄանուկյանԵրևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Մի քանի լեզուների էր տիրապետում, խելոք ու լավ տղա էր». մահացած զինծառայողի մասինՄեծ վճռականությամբ՝ դեպի մեծ փոփոխություն.աննահանջ քայլերով՝ դեպի Ուժեղ Հայաստան. Նարեկ Կարապետյան19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքովԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Պեկինում թեթև ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելnւ հետևանքով զnhվել է օդաչուն, ևս 13 հոգի վիրավnրվել է Մեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից Ձեր հեռախոսը կարող է հայտնվել պետական միասնական բազայում. ի՞նչ է նախատեսվումԱվետիք Չալաբյանը 2025-ի նոյեմբերին ահազանգում էր ապօրինի կալանքների աղաղակող թվի մասինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելը դարձել է այս իշխանության ձեռագիրը․ Արմեն Խաչիկյան Ինչպես և ինչու ֆուտբոլը վերածվեց... ռեգբիի. «Փաստ»«Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբՓամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ ԱդամյանՔանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՀՈԻՆԻՍԻ). Առաջին բանկոմատը, մերձքաղաքային գնացքների բախումը. «Փաստ»«ՀայաՔվեի» մեծ ընտանիքի շարքերը կուռ են և անսասանԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Գալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ»Վարդան Ջհանյանը գործակցության հուշագիր է ստորագրել European Metals-ի հետ Սա այն իշխանությունն է, որը չի խղճում ոչ մեկին, այդ թվում՝ սեփական թիմի ներկայացուցիչներին. Սրբուհի Գալյան Ո՞ւմ է ձեռնտու մանդատներից հրաժարվելը Արևմտյան աջակցության արդյունքը՝ ժողովրդավարության ոչնչացում, բռնաճնշումներ, հետապնդումներ. «Փաստ»ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը«Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»Ինչո՞ւ են կասկածի տակ դրվում իշխանության հիմնական փաստարկներըՀստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ»Ձուկ չեն արտահանել, բայց ռուսական պատժամիջոցների տակ են հայտնվել «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»Հորմուզի նեղուցի անվտանգության համար չպետք է վճարեն իրանցիները․ Ռեզաի Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 920-ի Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին փաթեթավորված թմրամիջոցի փոխանցումը ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում օգոստոսի 12-ին ինչպիսի միջոցառումների կցանկանային մասնակցել երիտասարդները․ հարցում է անցկացվում Հայաստանի ըմբշամարտի հավաքականների կազմերը․ Մ-20 ԵԱ