Երևան, 13.Հունվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Իշխող ուժը չի կարողանում իր կողմը գրավել ժողովրդին և դրա փոխարեն փորձում է «երկաթե ձեռքերում» պահել»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Քաղաքական դաշտի ակտիվացման մի շարք նախադրյալներ կան, որոնցից առաջինն իշխանությունների վարած քաղաքականությունն է, որը երկիրը հասցրել է բավականին ծայրահեղ վիճակի: Այս կարծիքին է քաղաքագետ Աղասի Ենոքյանը: Մանրամասնելով՝ քաղաքագետն այլ հիմքեր էլ է առանձնացնում. «Համաճարակային իրավիճակի ոչ հմուտ կառավարում, որը հանգեցրեց տնտեսական շատ լուրջ խնդիրների, ընդհանուր դեպրեսիա՝ կախված համաճարակային իրավիճակի հետ: Բացի նշվածներից, մենք ընդհանրապես բոլոր ոլորտներում բացթողումներ ենք տեսնում՝ սկսած առողջապահականից, կրթականից, մշակութային ոլորտից և այդպես շարունակ:

Ընդհանուր առմամբ, շատ լուրջ դժգոհություն կա իշխանություններից»: Քաղաքագետը նկատեց՝ այսօր ընդդիմադիր ուժերից ոչ մեկը իշխանության գործողությունների վերահսկման հարց չի դնում. «Քաղաքական ուժերը հանդես են գալիս այն տեսանկյունից, ըստ որի՝ իշխանություններն ամբողջովին ձախողել են կառավարման ամբողջ գործընթացը, և իշխանություններին փոխելու խնդիր է դրվում»: Ինչ վերաբերում է «ի՞նչ է լինելու հետո» հարցի պատասխանը ընդդիմադիրների կողմից ձևակերպելու անհրաժեշտությանը, Ա. Ենոքյանը նկատում է. «Այստեղ երկակի է խնդիրը: Այսինքն, մի կողմից շատ պարզ է՝ ինչ պետք է չարվի. պետք է չարվի այն, ինչ ներկա իշխանություններն են անում բոլոր բնագավառներում:

Մյուս կողմից, երբ խնդիր է դրվում առ այն, թե ինչպիսի քաղաքականություն պետք է վարեն, այս դեպքում ընդդիմության միասնականությունն է փլուզվում, որովհետև յուրաքանչյուր քաղաքական ուժ մի պատկերացում ունի հետագա վարվող քաղաքականության մասին: Այնպես որ, սա բավականին նուրբ խնդիր է: Եթե նրանք փորձեն ցույց տալ, թե ինչպիսի փոփոխություններ պետք է անեն, այս դեպքում ավելի կբարդանա ընդդիմության գործը: Մինչդեռ, եթե հիմա էլ ներկայիս ընդդիմությունը փորձի գնալ «մերժի՛ր Նիկոլին» կարգախոսով, այս դեպքում միասնականություն ապահովելը ավելի հեշտ կլինի: Իսկ այն հարցը, թե ինչ պետք է անեն հետո, արդեն երկրորդ փուլի խնդիր կլինի:

Այսինքն, երբ իշխանությունը վերցնեն ու յուրաքանչյուրը հանդես գա իր ծրագրով»: Անդրադառնալով ընդդիմության հնարավորություններին՝ իշխանությանը փոխելու խնդրի համատեքստում, Աղասի Ենոքյանը նշեց, որ ընդդիմադիր ուժերն առանձինառանձին բավականին ուժեղ են. «Եվ եթե անգամ միավորված ընդդիմության խնդիր չառաջանա, և առանձին ուժեր փորձեն վերոնշյալ հարցն առաջ տանել, կարծում եմ՝ հնարավոր է հաջողության հասնել: Բայց մի պայմանով, եթե միմյանց չխանգարեն: Սա է հարցը, որը կարող է խնդիր առաջացնել»: Խոսելով կառավարման մի շարք հիմնախնդիրների մասին՝ Ա. Ենոքյանի հետ զրույցում անդրադարձանք նաև արտակարգ դրությունը կարանտինի ռեժիմով փոխարինելու հանգամանքին:

«Նախ՝ իշխանությունը համավարակն առաջին իսկ օրվանից հիմնականում օգտագործել է որպես քաղաքական գործոն: Համավարակի ժամանակ առանց հանրային քննարկումների այնպիսի նախագծեր գլորեցին ու անցկացրեցին, որոնք այլ վիճակներում, ավելի նորմալ պայմաններում հաստատ շատ լուրջ հանրային հակազդեցության կարժանանային: Մեծ հաշվով, այն բոլոր միջոցառումները, որոնք կիրառվեցին արտակարգ դրության ժամանակ և հիմա էլ կարանտինի ժամանակ են կիրառվելու, առողջապահական շատ փոքր նշանակություն ունեն: Եվ դրա հետևանքով է, որ այսքան շատ վարակվածներ, զոհեր ունենք»: Հաշվի առնելով կարանտինի նոր ռեժիմի խնդիրը՝ նա հավելեց. «Սա, մեծ հաշվով, նշանակում է, որ իշխող ուժը չի կարողանում իր կողմը գրավել ժողովրդին, և դրա փոխարեն, այսպես ասած, փորձում է «երկաթե ձեռքերում» պահել: Բոլոր գործողություններն այդ մասին են վկայում:

Բնականաբար, կարանտինային ռեժիմի սահմանումը կրկին հանգեցնելու է սահմանափակումների, դպրոցներում վիճակը վատթարանալու է, բիզնեսների համար կրկին ավելի վատ իրավիճակ է ստեղծվելու: Ընդհանուր առմամբ, ժողովրդին դեպի իր կողմը գրավելը Նիկոլ Փաշինյանի հիմնական խնդիրն է իշխանափոխությունից հետո, և հիմա փորձում է իշխանությունն իր ձեռքում «երկաթե ձեռնոցներով» պահել: Եվ սա արդեն ինքնանպատակ է դառնում, այլևս չկան բոլոր այն խնդիրները, որոնք պետք է լուծվեին իշխանությունների կողմից: Երկու տարվա մեջ ակնհայտ դարձավ, որ իրենք ի վիճակի չեն իրագործելու այդ ամենը և հիմա ընդամենը իշխանությունը պահելու խնդիր ունեն»,«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Թվարկելով այն գործոնները, որոնց պատճառով իշխանությունը հայտնվեց վերոնշյալ դրության մեջ, Աղասի Ենոքյանն ընդգծեց. «Հիմնական խնդիրն այն էր, որ իշխանության գալուց այս խումբը չգիտեր, թե ինչ է անելու, չուներ գործողությունների ծրագիր:Շատ են ասում, փողոցից են եկել, և համեմատում են Ղարաբաղ կոմիտեի հետ, բայց Ղարաբաղ կոմիտեի ներկայացուցիչներն իրար հետ շփվելու, քաղաքական ինչ-որ տեսլականներ ստեղծելու մոտ երկու տարի ժամանակ ունեին, որոնք այս կամ այն չափով իրագործեցին իշխանության գալուց հետո: Իսկ այսօրվա խմբի անդամները երկու շաբաթ միասին քայլել են և դրանից հետո վերցրել իշխանությունը:

Իրար հետ միասնական խնդիրներ մշակելու հնարավորություն ու ժամանակ չեն ունեցել, եթե անգամ կար այդ ցանկությունը: Երկրորդ կարևոր խնդիրը պրոֆեսիոնալիզմի լրջագույն պակասն է: Պրոֆեսիոնալիզմի պակասի պատճառով կա նաև հսկայական իրավական նիհիլիզմ՝ բացարձակ օրենքներին նշանակություն չտալ, անել այն, ինչ ձեռնտու է: Այս իրողությունները հանգեցրեցին այն վիճակին, որում այսօր իշխանություններն են: Այս խումբն իրեն տրված 70 տոկոսը ոչ թե հնարավորություն, այլ որպես իրավունք ընկալեց, ավելի կոնկրետ՝ ինչ կուզենք՝ կանենք»: Քաղաքագետը մատնանշեց նաև պատասխանատվության խնդրի մասին՝ շեշտելով, որ Հայաստանի ներսում իշխանությունների պատասխանատվության զգացումը չափազանց ցածր է: «Կոնկրետ Նիկոլ Փաշինյանին թվում է, որ եթե ինչ-որ ոչ էական փաստարկ գտնի, այն դարձնի էական՝ դրանով կհամոզի մարդկանց. ներողություն, բայց սա կոչվում է «կրուտիտ անել»:

Իրենք, մեծ հաշվով, ներքին պատասխանատվություն չեն զգում: Հայաստանի իշխանություններն առհասարակ միշտ էլ շատ քիչ են զգացել այդ ներքին պատասխանատվությունը: Բայց հիմա ավելի սարսափելի վիճակ է, որովհետև այսօր բարոյական, սահմանադրական, իրավական գործոնները չափազանց ցածր մակարդակում են: Լինում է նաև պատասխանատվություն, օրինակ՝ միջազգային հանրութան առաջ, որից նախկին իշխանությունները լուրջ վախեցել են, զգուշացել, որ միջազգային հանրության տրամադրությունն իրենց հանդեպ չփոխվի, իրենց մասին կոշտ հայտարարություններ չլինեն»,ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ այս իշխանությունների դեպքում այդ պատասխանատվությունն էլ չկա:

Անդրադառնալով կադրային քաղաքականությանը, մի քանի նախարարների հրաժարականների պահանջներին՝ քաղաքագետը նշեց. «Ընդհանրապես այն կարծիքին եմ, որ, օրինակ՝ նախարարների՝ տվյալ ոլորտների մասնագետ լինելը այդքան էլ կարևոր չէ: Նախարարը քաղաքական որոշում կայացնողն է: Այստեղ խնդիրն այն է, որ նախարարները պետք է ունենան լավ թիմեր, որոնք իրենց լավ մշակված ալտերնատիվներ կտան ու ընտրելով՝ որոշումներ կկայացնեն:

Բայց հարցն այն է, որ նախևառաջ այդպիսի թիմ չկա, երկրորդ՝ ընդհանրապես որոշում կայացնելու լուրջ խնդիր կա: Կամ էլ պարզապես կա սնապարծության, հեղափոխականության պահը՝ «եթե կարողացանք իշխանությունը վերցնել, խորհուրդների կարիք չունենք, ինչպես կուզենք՝ այդպես էլ կանենք»: Հայաստանում բազմաթիվ լավ մասնագետներ կան բոլոր բնագավառներում, խնդիրն ավելի շատ մենեջմենթի, կառավարչական շղթայի մեջ է: Բացի այդ, եթե մերժում եք նաև նախկին պետական ապարատը, չեք կարող կադրեր գտնել:

Ամենապարզ օրինակը բերենք: Ինչո՞ւ վեթթինգը կանգ առավ, որովհետև հասկացան, որ եթե բոլոր դատավորներին փոխեն, այդքան դատավորի թեկնածու չունեն: Կարելի է մեկ-երկու հոգու դրսից բերել, բայց այս ամենը զանգվածային չի կարելի փոխել: Նախկինների քաղաքականությունը կարող ես մերժել, բայց լավ մասնագետներին մերժելը կարող է այնպիսի կատաստրոֆայի բերել, ինչին հիմա ենք ականատես լինում: Ընդհանուր առմամբ, այսօր կառավարման շատ ցածր որակ ունենք:

Երկու խոշոր խնդիր կա. առաջինը կառավարման նպատակների բացակայությունն է: Մարդիկ եկել են իշխանության, բայց չգիտեն՝ ինչ անեն: Եվ որպես նշվածի հետևանք, առաջ է գալիս երկրորդ խնդիրը. եթե ունես իշխանական լծակներ ու չգիտես այդ լծակներով ինչ անել, ստիպված փող ես աշխատում, այսինքն՝ առաջանում է կոռուպցիայի խնդիրը»:

ԱՄՆ-ում մեկնարկել է Միրզոյան-Ռուբիո հանդիպումը «Ռեալի» 3 աստղեր չէին ընդունում Խաբի Ալոնսոյի գաղափարները Հնարավոր է՝ փետրվարի 28-ին վերադառնամ և գոտեմարտ անցկացնեմ․ Արման Ծառուկյանը նշել է, թե ում հետ Վաշինգտոնի կողմից Իրանի դեմ նոր ռազմական հարվածների uպառնալիքներն անընդունելի են. ՌԴ ԱԳՆ Հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսում Գազայում զոհվել է ավելի քան 100 երեխա. ՅՈՒՆԻՍԵՖ Ձյուն կգա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Ձնագնդիով խփելnւ համար վեճ է ծագել երկու պատանու միջև, որն ավարտվել է դանակահարությամբ․ ՆԳՆ Ակնալիճ գյուղի 44-ամյա բնակիչը ապօրինի զենք-զինամթերք էր պահում Անդրեի նախկին կինն ու դուստրը կարողացել են լքել ԱՄՆ-ը և վերադառնալ Ռուսաստան ՆԳՆ կիբեռոստիկանությունը 15.000.000 ՀՀ դրամի հափշտակության դեպք է կանխվել «Ինտերի» կիսապաշտպանը վնասվածք է ստացել Կան դժվարանցանելի ճանապարհներ. Ճանապարհային դեպարտամենտ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար․ ինչ իրավիճակ է ճանապարհներին Ուգանդան ընտրություններից առաջ անջատում է ինտերնետը 1 զոհ, 1 վիրավոր․ բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Mitsubishi»-ն Քրիստոսի արձանը վեր է հառնելու Հայաստանի երկնքում ոչ թե որպես պաշտպանություն, այլ որպես վերջին հարց՝ դուք դեռ ա՞զգ եք, թե՞ պարզապես կողք կողքի ապրող մարդիկ․ Լուիզա ԱվթանդիլյանՎերջին 80 տարիների ընթացքում ոչ մի երկիր չի հասել այնպիսի բացարձակ հաղթանակի, որքան Ադրբեջանը. Ալիև Թրամփը բացեիբաց կոչ է անում Իրանի ցուցարարներին շարունակել իրենց բողոքի ակցիաները և փորձել գրավել պետական հաստատությունները․ Մհեր ԱվետիսյանՌուսաստանի միջազգային պահուստները մեկ շաբաթում աճել են 11 միլիարդ դոլարով Հրազդան գետից դուրս է բերվել մոտ մեկ ամիս անհայտ որոնվող 18-ամյա տղայի մարմինը Միջերկրական ծովից ցիկլոն է ներթափանցում. Սպասվում է ձյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 10-13 աստիճանով Արծաթի գինն առաջին անգամ գերազանցել է 87 դոլարը մեկ տրոյական ունցիայի դիմաց Բացահայտվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպքեր. 4 անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Նրանք արժանի են ավելիին. Նարեկ Կարապետյան Կատարը զգուշացրել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական սրացման աղետալի հետևանքների մասին Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահանջը. ԱՍՀՆ «Starlink» տերմինալներ և այլն, «լրտեսական սարքավորումների» խմբաքանակ է առգրավվել․ Իրան Հակառակորդը չպետք է նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք․ «Համահայկական ճակատ» շարժումՄենք ասում ենք՝ գործ արեք, իրենք ասում են՝ անհիմն միջնորդություններ եք անում․ Վարդևանյան Սա նման է իրավական տեսանկյունից անձին պшտանդ վերցնելու, և դրանով փորձ անելու հարկադրաբար բանակցելու. Արամ Վարդևանյան (տեսանյութ) Ինչու 53 քննիչներից բաղկացած քննչական խումբը չի հայտարարում Սամվել Կարապետյանի գործով նախաքննության ավարտ. Պաշտպանների դիտարկումները Սամվել Կարապետյանի նկատմամբ տանը ավելի խիստ սահմանափակումներ են կիրառված․ փաստաբանի ահազանգըԴանակահարություն՝ Գյումրիում. տուժածը 16 տարեկան է, հարվածողը՝ 17 18-ամյա Միխայել Դոլգովը հայտնաբերվել է մաhացած. ի՞նչ է եղել Հայաստան ներթափանցող ցիկլոնի մասին. Գագիկ Սուրենյան (տեսանյութ)Այնթապ գյուղում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում Բոլորը ծիծաղեցին, երբ քննիչն ու դատախազն ասացին՝ տնային կալանքի դեպքում Սամվել Կարապետյանը կլքի Հայաստանը. պաշտպան Ո՞ւր է շտապում Վերաքննիչ դատարանը. պաշտպանը` Կարապետյանի խափանման միջոցի դեմ բողոքի մասին Սամվել Կարապետյանի գործով իրավական հիմք չկա. Փաստաբան Խցում այնքան ցուրտ էր և չջեռուցեցին, որ Սամվել Կարապետյանի մոտ զարգացավ երկկողմանի թոքաբորբ. Ֆերոյան Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Հայոց վանքեր» խորագրով ջրաներկի ցուցահանդեսը՝ նվիրված Սուրբ Ծնունդին Նաիրի Սարգսյանի հոդվածը հրապարակվել է «Journal for International and European Law, Economics and Market Integrations» միջազգային գիտական պարբերականում «Nissan Murano»-ն Մաստարայում բախվել է երկաթե արգելապատնեշին և հայտնվել ձորակում. կա 3 տուժած Սամվել Կարապետյանի մոտ երկկողմանի թոքաբորբ է ախտորոշվել. Արամ Վարդևանյան Պետք է իշխանափոխություն լինի՝ ընտրությունների միջոցով․ Ավետիք ՉալաբյանԻրանին սպասվում է արագ իշխանափոխություն․ Մերց Թեստ. Հոգեբանի հետ հանդիպման ժամանակ ի՞նչ տեղ կընտրեիքԻրանում բողոքի ցույցերի ժամանակ մոտ 2000 մարդ է զnհվելՈւՂԻՂ. Սամվել Կարապետյանի փաստաբանների հրատապ մամուլի ասուլիսը Հայտնաբերվել են չարորակ ուղեղի ուռուցքներ առաջացնող բջիջներ