Լիոնել Մեսին նշում է ծննդյան տարեդարձը
ՍՊՈՐՏԾաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքի թեման «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի ծննդյան 28-րդ տարեդարձն է, որը «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը նշում է հունիսի 24-ին։
Ամբողջ պրոֆեսիոնալ կարիերան Մեսին կատալոնական ակումբում է՝ դառնալով Իսպանիայի յոթակի չեմպիոն, վեցակի գավաթակիր եւ վեցակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող, աշխարհի ակումբային առաջնության կրկնակի չեմպիոն, Արգենտինայի հավաքականի կազմում՝ աշխարհի փոխչեմպիոն։
Այս օրերին Մեսին Արգենտինայի հավաքականի հետ մասնակցում է Ամերիկայի գավաթի խաղարկությանը եւ հունիսի 26-ին կայանալիք քառորդ եզրափակիչում կմրցի Կոլումբիայի թիմի հետ։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



