Երևան, 25.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ).Հա­յաս­տա­նի հա­վա­քա­կա­նը եր­րորդ ան­գամ դար­ձել է օլիմ­պի­ա­կան չեմ­պի­ոն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՏՈՆԵՐ

Գեղեցկության համաշխարհային օր, Տաջիկստան՝ Անկախության օր, Կալիֆորնիա նահանգ՝ ԱՄՆ կազմի մեջ մտնելու օր, ԿԺԴՀ՝ Անկախության օր, Կոստա-Ռիկա՝ Երեխայի ազգային օր, Ճապոնիա՝ Քրիզանթեմ ծաղկի օր, Բրազիլիա՝ Ադմինիստրատորների և մենեջերների օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1885– վախճանվել է կոմպոզիտոր, երաժշտագետ, մանկավարժ Նիկողոս Թաշչյանը։

1912 – ծնվել է ռադիոտեխնիկայի գիտնական Աբրահամ Աբրահամյանը։

1922– թուրքերի հաղթանակով ավարտվել է հույն-թուրքական պատերազմը, թուրքական զորքերը մտել են Զմյուռնիա և իրականացրել հայ և հույն խաղաղ ժողովրդի կոտորած:

1927 –ծնվել է դերասանուհի Մարգո Մուրադյանը։

1931 –ծնվել է բալետի հայ խորհրդային արտիստ և բալետմայստեր Մաքսիմ Մարտիրոսյանը։

1933 –ծնվել է կոմպոզիտոր Էրիկ Հարությունյանը։

1942– ծնվել է թատրոնի և կինոյի հայ նշանավոր դերասան Ռաֆայել Քոթանջյանը:

2004-Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Մոհամմադ Խաթամին ավարտել է իր երկօրյա պաշտոնական այցը Հայաստան, որի արդյունքում կողմերը վերահաստատել են երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները ամրապնդելու և փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու իրենց վճռականությունը:

2009-ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական մրցաշարի 8-րդ փուլում Հայաստանի հավաքականը Երևանում 2:1 հաշվով հաղթանակ է տոնել Բելգիայի թիմի նկատմամբ:

2012-Ստամբուլում անցկացվող շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայի վերջին՝ 11-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը, 2,5:1,5 հաշվով հաղթանակ տոնելով Հունգարիայի թիմի նկատմամբ, երրորդ անգամ դարձել է օլիմպիական չեմպիոն։

ԱՇԽԱՐՀ

479 մ.թ.ա. -Բեոտին տարածքի Կիտերոն լեռան լանջին գտնվող Պլատեախ քաղաքի մոտ տեղի է ունեցել Պլատեախի ճակատամարտը, որը հույն-պարսկական պատերազմի ամենախոշոր ցամաքային ճակատամարտերից մեկն է։

276 -սպանվել է հռոմեացի կայսր Մարկ Անտոնիո Ֆլավինը։

337 -Կոնստանտին կայսրի երեք որդիները իրենց միջև բաժանել են Հռոմեական Կայսրությունը։

1087 –վախճանվել է Անգլիայի թագավոր Վիլհելմ 1-ին Նվաճողը։

1513 -տեղի է ունեցել Ֆլոդդենի ճակատամարտը, որի ժամանակ Շոտլանդիայի թագավոր Յակով 4-րդը սպանվել է, իսկ շոտլանդական բանակը պարտվել է անգլիացիներին։

1570- թուրքերը գրավել են Նիկոսիան։

1585– ծնվել է ֆրանսիացի նշանավոր պետական գործիչ, գրող, կարդինալ Ռիշելիեն։

1737 -ծնվել է իտալացի ֆիզիկոս և ֆիզիոլոգ Լուիջի Գալվանին, որը էլեկտրականության տեսության հիմնադիրներից մեկն է։

1776 -հաստատվել է Ամերիկայի Միացյալ Գաղութների նոր անունը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

1790 -ադմիրալ Ուշակովի ղեկավարած ռուսական նավատորմը Թենդրա հրվանդանի մոտ ջախջախել է թուրքական նավատորմը։

1828– ծնվել է ռուս ճանաչված գրող, հրապարակախոս Լև Տոլստոյը։

1848 –ծնվել է իտալացի աստղագետ Էլիա Միլոզևիչը։

1850– Կալիֆորնիան դարձել է ԱՄՆ 31-րդ նահանգը:

1893 -Գերմանիայում ստեղծվել է «Շտուտգարդ» ֆուտբոլային ակումբը։

1898- վախճանվել է ֆրանսիացի բանաստեղծ Սթեֆան Մալարմեն։

1901-վախճանվել է ֆրանսիացի նկարիչ Տուլուզ-Լոտրեկը։

1911 -Անգլիայում սկսել է գործել ավիափոստը։

1913 -ռուս օդաչու Պյոտր Նեստերովը առաջին անգամ իրականացրել է բարձր պիլոտաժի «մահվան օղակ» հնարքը։

1923 - Միացյալ Նահանգներում ստեղծվել է NBC ազգային հեռուստաընկերությունը։

1932 - Իսպանիայի կառավարությունն ինքնավարություն է շնորհել Կատալոնիային։

1948 - Կիմ Իր Սենը հայտարարել է Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության ստեղծման մասին։

1975 –ծնվել է իտալական ծագումով կանադացի վոկալիստ, երգահան և դերասան Մայքլ Բուբլեն։

1976– վախճանվել է չինացի պետական և քաղաքական գործիչ, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադիր Մաո Ցզե Դունը։

1969- Կանադայում ուժի մեջ է մտել անգլերենի հետ հավասար ֆրանսերենի գործածության մասին օրենքը:

1970 -ԽՍՀՄ-ում սկսվել է «ВАЗ-2101» («Ժիգուլի») ավտոմեքենայի արտադրությունը։

1984- Մոսկվայում սկսվել է շախմատային թագի համար մենամարտը Անատոլի Կարպովի և Գարրի Կասպարովի միջև, որի հաղթողը պետք է որոշվեր 6 հաղթանակի արդյունքում, սակայն այդ մրցամարտը այդպես էլ չի ավարտվել։

1991– Տաջիկստանը անկախացել է ԽՍՀՄից:

1991-ԽՍՀՄ արտգործնախարարության խորհուրդը հայտարարել է իր լուծարման մասին։ 

1999- Մոսկվայում իրականացվել է ահաբեկչական գործողություն. պայթյունի հետևանքով փլուզվել է բազմահարկ շենք, զոհվել է 100 մարդ։

2009- տեղի է ունեցել Դուբայի մետրոյի բացման հանդիսավոր արարողությունը։

Գեներալի անունը կրող «թույլ տաբատը», որ դարձավ կանանց զգեստապահարանի մաս. «Փաստ»Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժը դարձել է վերջին 126 տարվա ընթացքում ամենաուժեղը․ NYT Կատաղում ենք, թռնում ենք վերև, իջնում ցած, բայց մեկ է, բջջայինների շուկան ամենաստվերայինն է. Նիկոլ Փաշինյան Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ ԱդամյանՈ՞վ է այս ամենի պատասխանատուն․ Էդմոն Մարուքյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հունիսի). Հռոմի պապն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. «Փաստ»Գայի պողոտայում բախվել են թիվ 15 ավտոբուսը «Hyundai», «BMW», մոտոցիկլավար է տեղափոխվել հիվանդանոցՖուտբոլի աշխարհի առաջնությունը ՀՀ-ում կանցկացվի Արևային էներգիան համակցված գյուղատնտեսական արտադրության հետ Բուռն քննարկումներ Չալաբյանի կալանքի շուրջԾավալները համադրելի չեն. Հայաստանի իշխանությունները նորից սկսել են նայել դեպի Ռուսաստան. «Փաստ»Կարակասում փլատակներից դուրս են բերել 23 մարդու. CNN Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով առաջացած դեպքերին Բրիտանական ճգնաժամ. «մառախլապատ Ալբիոնը»՝ նոր անորոշությունների մշուշում. «Փաստ»Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից էԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանԱղմկահարույց զարգացումներ «Շանգրի Լա»-ի շուրջԱՄՆ-ին 672 միլիոն դոլար է անհրաժեշտ իրանական ուրանի առգրшվման համար. Fox News «Մա՛մ, ինչ էլ լինի, հանկարծ չկոտրվես». տանկիստ Ժորա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Իշխանաձորում. «Փաստ»Ողբերգական վթար, «Hyundai»-ը բախվել է «Հրազդան» մարզադաշտի բազալտե պատնեշին, վարորդը մաhացել էԵրկար ժամանակ ջուր չի լինելու որոշ հասցեներում Թրամփը չի կարծում, որ պատերազմի սկզբում Մինաբի դպրոցին ամերիկյան հրթիռ է հարվածելՆոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ»«Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ»Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ»Ուրբաթ օրը՝ 13:00-ին հանդիպում տեղի կունենա մեր ուժին ձայն տված մեր հայրենակիցների հետ. Նարեկ Կարապետյան Ընտրիր տնակներից մեկը և իմացիր՝ ինչ անակնկալ է քեզ սպասվում մոտ ապագայումՎենեսուելայում ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել․ զnhերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ»Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ»Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ»Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ»Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ»Բահամյան կղզիներում 12-ամյա ամերիկացու վրա շնաձուկ է հարձակվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել Լաս Վեգասում ԴՆԹ-վերլուծության նոր տեխնոլոգիաների շնորհիվ 20 տարվա վաղեմության դաժան սպանություն է բացահայտվել ՀՀ, ԱՄՆ, Ֆրանսիայի,Հունաստանի բարձրաստիճան զինվորականներ հետևել են «Արծիվ գործընկեր 2026»-ի ընթացքին Վարդաշենի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 12 քաղաքացի. հրդեհը մարվել է ԵՄ-ն նոր ներդրումային նախաձեռնություն է մեկնարկում Կենտրոնական Ասիայում Ռուսաստանում տարեկան գնաճը հասել է 5,82 տոկոսի Հունիսի 25-ին, 26-ին և 29-ին լույս չի լինելու Հյուսիսային Կալիֆոռնիայում տեղի է ունեցել վերջին գրեթե 90 տարվա ամենաուժեղ երկրաշարժը ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել Մեկ օրում Հորմուզով անցել է շուրջ 72 նավ. Ռայթ Ուժեղ քամու հետևանքով Մեծամոր քաղաքում ծառեր են տապшլվել Ի՞նչ եղանակ է սպասվելու հունիսի 25-ից 29-ին Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց ԱԱ-2026․ Բոսնիա-Հերցեգովինայի եւ Կատարի մեկնարկային կազմերը Ընտրություններից հետո՝ արտադրողը մենակ իր խնդիրների դեմ․ Գոհար Ղումաշյան