Երևան, 11.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Լուվ­րում նկա­րիչ­նե­րը առա­ջին ան­գամ ցու­ցադ­րել են իրենց ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը, հիմ­նադր­վել է Հար­վար­դի հա­մալ­սա­րա­նը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՏՈՆԵՐ

Գրագիտության համաշխարհային օր, Ֆիզիոթերապիայի համաշխարհային օր, Լրագրողների համերաշխության միջազգային օր, Անդորրա՝ Ազգային օր (Մերիտշել յան աստվածամոր օր), Մակեդոնիա՝ Անկախության օր, Մալթա՝ Հաղթանակի օր, Պակիստան՝ Հաղթանակի օր (Հնդկաստանի դեմ 1965 թվականին ծովում տարած հաղթանակի առթիվ)։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1701– Կոստանդնուպոլսում հիմնադրվել է Մխիթարյան միաբանությունը:

1846 –ծնվել է հայկական ծագումով բրիտանացի մեծահարուստ գործարար Փոլ Չաթերը։ 

1877 –ծնվել է երգիծաբան-նովելիստ Առանձարը։

1889– ծնվել է կոմպոզիտոր, երաժիշտ Ալեքսանդր Ալեքսանդրյանը:

1919-Էրզրում է հասել թուրքերին տրամադրվող խորհրդային օգնության առաջին խմբաքանակը, և Անկարայում տեղի է ունեցել խորհրդակցություն, որտեղ գեներալ Քյազիմ Կարաբեքիրը առաջարկել է անմիջապես հարձակվել Հայաստանի վրա։

1922 – ծնվել է դիրիժոր Օհան Դուրյանը։

1973-վախճանվել է ճարտարապետ Ռաֆայել Իսրայել յանը։

1978 –վախճանվել է վաստակավոր գինեգործ Մակար Ալավերդյանը։

2013-վախճանվել է պատմաբան Գարեգին Հարությունյանը։

2016-հրաժարական է ներկայացրել վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

2019-Արցախում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ։

ԱՇԽԱՐՀ

117-վախճանվել է Հռոմի կայսր Մարկոս Ուլփիոս Ներվա Տրայանոսը։

1157-ծնվել է Անգլիայի թագավոր, խաչակիր Ռիչարդ 1-ին Առյուծասիրտը։

1380– Կուլիկովյան ճակատամարտում ռուսները ջախջախիչ պարտության են մատնել Ոսկե Հորդայի զորքերին:

1429 - Ժաննա դը Արկի ղեկավարած ֆրանսիական բանակը սկսել է Փարիզի գրոհը։

1504– Ֆլորենցիայում Միքելանջելոն հանրությանն է ներկայացրել իր նշանավոր Դավիթի արձանը:

1522 -ավարտվել է Ֆերնան Մագելանի առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը։ Մագելանի նավատորմի հինգ նավերից վերադարձել է միայն բասկ Էլկանոյի «Վիկտորիա» առագաստանավը, իսկ ճանապարհորդության մեկնած 265 նավաստիներից վերադարձել է միայն 18-ը։

1636– ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում հիմնադրվել է Հարվարդի համալսարանը:

1664-հոլանդական Նոր Ամստերդամ գաղութը հանձնվել է անգլիացիներին և վերանվանվել Նյու Յորք։

1768 -Ռուսաստանի թագուհի Եկատերինա 2-րդը հրամայել է բժիշկ Թոմաս Դիմսդեյլին Ռուսաստանում սկսել իրականացնել պատվաստումներ ծաղիկ հիվանդության դեմ։

1791 -փարիզյան Լուվրում նկարիչները առաջին անգամ ցուցադրել են իրենց ստեղծագործությունները։

1830 –ծնվել է ֆրանսիացի գրող Ֆրեդերիկ Միստրալը։

1841– ծնվել է նշանավոր չեխ երգահան Անտոնին Դվորժակը:

1860 - Միչիգան լճում «Lady Elgin» շոգենավի խորտակվելու հետևանքով զոհվել է շուրջ 300 մարդ։

1867 –ծնվել է մարքսիզմի տեսաբան և հեղափոխական Ալեքսանդր Պարվուսը։

1886 -հիմնադրվել է ՀԱՀ-ի խոշորագույն քաղաք Յոհաննեսբուրգը։

1888- անցկացվել է Անգլիայի ֆուտբոլի առաջնության առաջին խաղը։

1895 -վախճանվել է «Opel» ընկերության հիմնադիր Ադամ Օփելը։

1900– Տեխասի Գալվեստոն քաղաքում տեղի ունեցած հզոր փոթորիկի հետևանքով զոհվել է մոտ 8000 մարդ:

1914 -Լվովի մոտ շտաբս-կապիտան պյոտր Նեստերովը իրականացրել է առաջին օդային խոյահարումը և զոհվել է։

1923 –ծնվել է խորհրդային պոետ և հասարակական գործիչ Ռասուլ Համզատովը։

1930– Չիկագոյում Ռիչարդ Դրյուի սկոտչի առաջին փորձնական նմուշը ուղարկվել է գնորդին:

1941- գերմանական զորքերն սկսել են Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ) պաշարումը։

1944 -առաջին անգամ փորձարկվել է գերմանական «ՖԱՈՒ-2» հրթիռը՝ հոլանդական ծովափից ուղարկվելով դեպի Փարիզ և Լոնդոն։

1949- վախճանվել է գերմանացի կոմպոզիտոր և դիրիժոր Ռիխարդ Շտրաուսը։

1951 -Սան Ֆրանցիսկոյում խաղաղության պայմանագիր է կնքվել ճապոնիայի և դաշնակիցների միջև, ըստ որի, Ճապոնիան հրաժարվել է Հարավային Սախալինից և Կուրիլ յան կղզիներից։

1952 -լույս է տեսել Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վեպը։

1961 -հայտնվել է սրտի հիվանդությունների և ծխելու հետ կապի մասին առաջին տեղեկությունը։

1978- Իրանում շահի դեմ ապստամբող ցուցարարներին ցրելու համար զորքը կրակ է բացել՝ սպանելով նրանցից 122-ին:

1979 –ծնվել է ամերիկացի երգիչ-երգահան, դերասանուհի և մոդել Փինկը։

1991- Մակեդոնիան անկախացել է Հարավսլավիայից։

Երկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըՆավթի գները աճել ենԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էԱմռան ավարտին մնացել է 21 օր․ այլևս մի´ հետաձգեք ամառըԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Ուկրաինայի դեսպանՀայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնումԵրևանում կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառովԻնչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին«Արարատ-Արմենիան» նոր դարպասապահ ունիԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափումՓրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհըՀորոսկոպի 3 նշան, ովքեր կամուսնալուծվեն աշնանըԳելենջիկում հեռակառավարվող նավակների հարձակման վտանգ է հայտարարվել Ներկա իշխանությունը շարունակաբար առաջ է տանում այն գաղափարը, որ մենք պետք է հետ կանգնեք մեր ինքնությունից. ՉալաբյանԼեհաստանը SMS-ով կզգուշացնի քաղաքացիներին՝ կործանիչների օդ բարձրանալու մասին Փաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԿորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ը լայնածավալ զnրավարժnւթյուններ կկազմակերպեն Պենտագոնը վերահաստատել է զենքի արտադրությունը արագացնելու իր պահանջը ԱՄՆ-ի կործանիչները Թրամփի գոլֆ-ակումբի մոտ կալանել են երկու ինքնաթիռ «Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան Թաիլանդում նախկին պատգամավորը կրակել է պաշտոնյայի վրա, այնուհետև ուղիղ եթերում խոստովանել արածը Երբեք չեմ հասկանա ձեր գլխի պարունակության տրամաբանությունն ու չեմ պատկերացնի ուրացող կոլաբորանտի ուղեղի կառուցվածքը. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքի հետ նրա առողջական վիճակն անհամատեղելի է. Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկը տեղաբաշխում է 13,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված2 բրոնզ՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայից Իտալիայի և Դանիայի վարչապետերը կոչ են անում ԵՄ տարածքից դուրս ստեղծել «վերադարձի կենտրոններ» Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում. այրվում են անվադողեր ու խոտածածկ տարածք Ֆիլիպիններում մուսսոնի և արևադարձային ցիկլոնների պատճառով զnhվել է 13 մարդ Աստված պահապան մեր հրաշք Հայաստանի Հանրապետությանը. Ուժեղ Հայաստան վստահաբար ունենալու ենք. Արամ Վարդևանյան Որտե՞ղ են հայերը կորցնում ամենաշատ գումարը․ 5 սխալ, որոնք անում են շատերըԱԺ-ն ընդունեց Էթիկայի մշտական հանձնաժողովի ստեղծման մասին որոշումը. Ռուբեն Ռուբինյան Նար-Դոս փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին Ինձ հետ կապ չի հաստատվել․ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Բաքու կանանց այցի կազմակերպման մասին Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ի՞նչ է Big Push-ը. Նարեկ Կարապետյան Որ դեղերը չի կարելի խմել նույն օրը․ վտանգավոր սխալներ, որոնք կարող են անգամ մահ առաջացնել Էթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանում