Երևան, 10.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մի իրական սահմանադրական ճգնաժամի պատմություն

ԲԼՈԳ

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

Հանրապետության նախագահի պաշտոնը
վայելող Արմեն Սարգսյանին
Դեռ ձիու վրա գտնվող Ն. Փաշինյանին և
Իրենց մասնագիտությունը հարգող
իրավաբաններին

Կներեք, բայց իրավական վակխանալիան կարճ չեղավ նկարագրել....

Տիարք Սարգսյան և Փաշինյան,

Կանխավ հայցում եմ ձեր ներողամտությունը ձեր «գերզբաղված» առօրյայից մի փոքր կտրելու համար: Խնդրելու եմ, որ ժողովրդի մասին մտածելուց ծռված ձեր մեջքը ուղղեք, հպարտ քաղաքացիների խնդիրներից արցունքով լցված ձեր աչքերը բացեք, մի պահ դուրս գաք մեսսինջերից ու լսեք, թե ուր եք դուք ու միլիոններով պարգևավճարներ ստացած ձեր Չիրավաբանները հասցրել երկիրը:

Հիրավի ափսոսանք եմ հայտնում, որ այս թեմա-խայտառակությունն ի բնե ունակ չէ այնքան սրտիկ ու լայք, դիտում ու քոմենթ հավաքել, որքան, եթե ես այստեղ դնեի իմ` ձիուց ընկնելու, ձիու վրա թառելու, զենքով «կռիվ կռիվ» խաղալու և նմանատիպ նկարներ կամ վիդեոներ, բայց... դե լավն էլ դա է, դուք ձեր ռեյԾինգի մասին չեք մտահոգվի ու գուցե ներեք ինձ արձակուրդից վերադարձի ձեր առաջին օրը «հարամելու» համար։

Հիշու՞մ եք այն «սրտառուչ» պայքարը, որ դուք մղում էիք ՍԴ-ի դեմ` մի լավ գովազդված ձրիակերի հորինած ճգնաժամը հաղթահարելու համար: Դե ուրեմն հանգիստ տեղավորվեք բազկաթոռի մեջ ու կարդացեք` ինչ եղավ, երբ «շաքարամանից երկու կտոր ադեկվատ իրավաբան պակասեց» ու ինչպես ստեղծվեց մեծամասշտաբ սահմանադրական ճգնաժամ:

Եվ քանի դեռ աշխարհի «ամենամասնագիտական» սահմանադրական հանձնաժողովը դեպի տիեզերք մի ուղղությամբ տոմս չի գնել թագավորական ընտանիքի հետ նույն օդը շնչած «մեծաշուք» մարդու համար, հիշեցնեմ, որ ինքը ի պաշտոնե մի «թղթի»` ՀՀ Սահմանադրության պահապանն է, ու ստորև նկարագրված իրավիճակի հանգուցալուծման պատասխանատուն։

Կարդալը հեշտացնելու համար կներկայացնեմ իրավական եզրահանգումները, իսկ առանձին լինկով մանրակրկիտ իրավական հիմնավորումները` 13 էջ։

Հղումը՝ մեկնաբանությունում։

1. ՍԴ դատավոր Ա. ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ լիազորությունները ՉԵՆ ԴԱԴԱՐԵԼ, ինչքան էլ ձեզ գժի տեղ դնեք: Հակիրճ` Սահմանադրության` 2020 թվականին փոփոխված 213-րդ հոդվածի 1-ին մասի տառացի վերլուծությունը ցույց է տալիս, որ Սահմանադրական դատարանի անդամի լիազորությունների ավարտման և պաշտոնավարումը դադարելու համար առկա է երկու նախապայման.

1) նա պետք է նշանակված լինի մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, այսինքն` մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը,

2) մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը (2018 թվականի ապրիլի 9-ի դրությամբ), նա պետք է պաշտոնավարած լիներ ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի։ Իսկ հիմա` ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈւՆ, Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամի պաշտոնում պաշտոնավարել է առաջին անգամ 1996-2003 թվականներին /7 տարի 4 ամիս/ և երկրորդ անգամ 2014 թվականից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը /3 տարի 8 ամիս/, ընդհանուր առմամբ` 11 տարի, որը, անգամ Նոր Հայաստանում ավելի քիչ է, քան 12 տարին։ Ուրեմն` Սահմանադրության պահապան անձը պարտավոր է ապահովել տիկին Գյուլումյանի պաշտոնավարման շարունակությունը:

2. Հիշում ե՞ք ձեր սրտի ձրիակերի հորինված «ՍԴ անդամ» և «ՍԴ դատավոր» տհաս բառախաղը: Ապրեք, դե վայելեք հետևանքները: Ըստ Սահմանադրական փոփոխություններով նախատեսված նոր կարգավորումների` մինչև 2018թ, ապրիլի 9-ը նշանակված ՍԴ անդամները միայն 2020 թվականի հունիսի 26-ից հետո են դիտարկվում որպես ՍԴ դատավորներ։ Այսինքն` մինչ այդ մարդիկ պաշտոնավարել են մի պաշտոնում՝ ՍԴ անդամի, որը ոչ 2015 թվականի Սահմանադրությամբ, ոչ էլ օրենքներում սահմանված չի եղել, ավելին` չնախատեսված այս պաշտոնում պաշտոնավարած անձինք իրականացրել են սահմանադրական արդարադատություն։ Նման պայմաններում ամբողջությամբ ապալեգիտիմացվում են 2018 թվականի ապրիլի 9-ից մինչև 2020 թվականի հունիսի 26-ն ընկած ժամանակահատվածում պաշտոնավարած ՍԴ նախագահի և ՍԴ ԲՈԼՈՐ դատավորների գործունեության սահմանադրական հիմքերը, այդ կազմով ընդունված ՍԴ որոշումների իրավաչափությունը, քանի որ ստացվում է, որ 2018 թվականի ապրիլի 9-ից մինչև Սահմանադրության 2020 թվականի փոփոխություններն ուժի մեջ մտնելը նրանք պաշտոնավարել են ՍԴ անդամի պաշտոնում, որը ոչ Սահմանադրությամբ, ոչ էլ օրենքներով այլևս նախատեսված չի եղել, ավելին` այս չնախատեսված պաշտոնում պաշտոնավարած անձինք ապահովել են Սահմանադրության գերակայությունը և ընդունել են հարյուրավոր որոշումներ:

3. 2015 թվականի Սահմանադրության 213-րդ հոդվածի երկրորդ նախա¬դա-սությունը սահմանում էր, որ 2018 թվականի ապրիլի 9-ից հետո ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար 1. Հանրապետության նախագահը, 2. դատավորների ընդհանուր ժողովը և 3. Կառավարությունը: Սրա հիման վրա կատարվել են 2 առաջադրումներ և ընտրություններ Ա. Դիլանյանի և Վ. Գրիգորյանի: Այս անցումային դրույթը նորովի խմբագրվել է Սահմանադրության 2020 թվականի փոփոխություններով: Սահմանվել են առաջադրման նոր հաջորդականություն`

ա. Կառավարություն, բ. ՀՀ նախագահ, գ. Դատավորների ընդհանուր ժողով:

Այդ նոր հերթականությունը և ժամկետը այս մարդիկ տարածել են.... արդեն եղած անցած` 2018 թվականի ապրիլի 9-ին հաջորդած ժամանակահատվածի վրա: Այսինքն, մեր ինքնահռչակ «իրավաբաններն» այս ՆՈՐ կարգավորումով, հետին թվով ՍԴ դատավորների թեկնածուների առաջադրման արդեն իսկ կիրառած նախորդ կարգավորումից տարբերվող նոր հերթականություն են սահմանել:

Արդյունքը` ձեր սրտի դատավոր Վահե Գրիգորյանի և Արման Դիլանյանի առաջադրումը հետին թվով դարձել է հակասահմանադրական, քանզի ստացվում է, որ այս պահին ՍԴ կազմում պաշտոնավարում է Ա. Դիլանյանը, որին առաջադրել է մի սուբյեկտ՝ Դատավորների ընդհանուր ժողովը, որի առաջադրման հերթը չէր, և կա սուբյեկտ՝ Կառավարությունը, որը ՍԴ դատավորի թեկնածու պետք է առաջադրեր դեռևս 2018 թվականին, սակայն առ այս պահը նրա կողմից առաջադրած ՍԴ դատավոր ՍԴ-ում չկա: Այլ կերպ ասած` երկու դատավորներն էլ իրավունք չունեն լինել ՍԴ-ում, էլ չեմ ասում, որ բոլոր ընդունված որոշումները դարձել են ապօրինի:

4. Այս պահին ՍԴ-ում, գործերի քննության առումով առկա է հետևյալ վիճակը. 8 գործերով քննության ընդհանուր/սկզբնական ժամկետն անցել է, 4 գործերով քննության առավելագույն ժամկետն է անցել, 1 գործով դատաքննության օրը քվորում չի եղել, 16 գործերով նախնական ուսումնասիրություն կատարելու, գործը քննության ընդունելու և փոխկապակցված այլ գործողություններ կատարելու ժամկետն է անցել, 14 գործերով զեկուցող դատավորի փոփոխություն չի իրականացվել և այդ առումով ժամկետ է բաց թողնվել: Գիտե՞ք ինչու չի իրականացվել դատավորի փոփոխություն, բացատրեմ․ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի փոփոխությունների համաձայն, դատավորներին փոխելու նիստը պիտի տեղի ունենար հունիս 26-ից հետո երեքշաբաթյա ժամկետում: Այսինքն՝ մինչև հուլիս 17-ը այս դատավորները պետք է փոխված լինեին, ուղղակի քանզի ՀՀ նախագահը այն հրաժարվեց ստորագրել, որ չդատվի, այն ստորագրեց ԱԺ նախագահը, այն է` հուլիսի 22-ին: Բայց օրենքում գրված ժամկետը օրենքը ուժի մեջ մտնելու պահին սպառվել էր:

5. Ձեր շարադրանքով ստացվում է, որ մենք այլևս երբեք ՍԴ նախագահ չենք ունենալու, քանզի այնտեղից չի երևում՝ ում է դա վերաբերում, գործող ՍԴ նախագահի՞ն, թե՞ ցանկացած նոր ընտրվողի:

Ո՛չ Սահմանադրությունը, ո՛չ Օրենքը, որոնցով սահմանվում է ՍԴ գործունեության կարգը, նման իրավիճակների համար լուծումներ չեն նախատեսում:

Ամփոփելով` հանդգնում եմ խնդրել պատմության մեջ նախադեպը չունեցող մի բան` գեթ մեկ անգամ զբաղվե՛ք սահմանադրական ճգնաժամով, զբաղվե՛ք ձեր լիազորությունների անմիջական կատարմամբ, մինչև ՍԴ դատավորներ նշանակելը կարգավորե՜ք այս խայտառակությունը, մի քանի օր քրեական ենթամշակույթի դեմ Ձեր կատաղի պայքարը փոխարինեք Ձեր ու ձեր թիմակիցների շրջանում այնքան լայն տարածում ունեցող անգրագիտության, դեռահաս մեծամտության, անմար պատանեկության, մարտնչող տգիտության, լայնածավալ փնթիության ենթամշակույթի, թե կուզեք` անգամ մշակույթի դեմ պայքարով:

Հ.Գ. Նկարում՝ Սալվադոր Դալիի «Մարդկային արատները» շարքից՝ «Ինքնահռչակ հանճարը»։

Արդարադատության նախկին նախարար Ի.գ.թ. թեկնածու, դոցենտ Ա.Հովհաննիսյան

Մոսկվան այս փուլում հավատարիմ է մնում Անքորիջի պայմանավորվածություններին. Գալուզին Կոտայքի մարզում` Եղվարդի կամրջի մոտ, բшխվել են «Mercedes»-ը և «ԳԱԶ 2410»-ը․ 3 վիրավnրներից 2-ն անչափահասներ են Մեքքայի համաձայնագիրն ապացուցում է, որ տարածաշրջանում հիասթափվել են ԱՄՆ-ից. Բաղայի ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբացության ղեկավար Նարեկ Կարապետյանի խոսքը Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի մասին Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Նիժնեկամսկի վրա. կան զոհեր Վթարային ջրանջատումներ․ ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 10-ին Ucom-ն ընդլայնում է միջազգային ռոումինգի հնարավորությունները «Պարզ Լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում քաղաքացիներ են մոլորվել Քաջարանցի ուսանողները՝ ծնողների աշխատավայրում. տեսանյութ Ավտովթար՝ Արարատի մարզում․ ճակատ ճակատի բախվել են «Mercedes CLS»-ն ու «Opel Astra»-ն 25 տարեկանում կյանքին անժամանակ հրաժեշտ տվեց Տիգրան ԳրիգորյանըԱվագ սերնդին արժանապատիվ ծերություն ապահովելը ողորմություն չէ, դա մեր պարտքն է. Հրայր Կամենդատյան4 միլիարդ դոլարի ներդրումը նշանակում է ԱԲ ենթակառուցվածքների մուտք Հայաստան Երիտասարդները նույնիսկ անվճար հիմունքով չեն դիմում Ագրարային համալսարան. Ատոմ ՄխիթարյանԲանակում փոխհարաբերություններն առողջ դաշտ տեղափոխելու 2 առանցքային գործոն կա․ Տիգրան Աբրահամյան 16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն«TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան ԴումիկյանՕդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն Նիկոլը շատ կուզեր, որ տնտեսությունը ևս ենթարկվեր իր հեքիաթային քարոզչությանը, բայց այն գոյություն ունի միայն իրական աշխարհում, ոչ թե Հ1-ի ռեպորտաժներում. Ա. ԶաքարյանՌուսական կողմը հայտարարել է Դոնեցկի 2 գյուղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին Հայ շախմատիստները առաջատարների թվում են Եվրոպայի Մ20 շախմատի առաջնությունում Բաքվում Գերմանիայի հետ որևէ պաշտոնական բանակցություն չի եղել. ՌԴ ԱԳՆ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին՝ բացահայտում է Գագիկ Սուրենյանը Ծննդյան նպաստի նոր կարգը․ ի՞նչ է փոխվում սեպտեմբերի 1-ից Ժամանակի ընթացքում Հայաստանի բոլոր գյուղերը այսպիսի տեսք կստանան. Նարեկ ԿարապետյանԼույս չի լինելու Պատասխանատվության և առաջնային նպատակի՝ մեր բոլորի երազած ուժեղ Հայաստանի մասին. Արամ ՎարդևանյանԹեհրանը չի բանակցում Վաշինգտոնի հետ, այլ միջնորդների միջոցով փոխանակում է նրա հետ հաղորդագրություններ. Արաղչի Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»՝ ընդգծելով տնտեսական ճնշումը. Axios Կոչ` Նիկոլ Փաշինյանին. չեղարկե՛ք «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա-թուրքական ծրագիրը. Խաչիկ Ասրյան«Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Առնվազն յոթ մարդ է զոհվել Եմենի Էլ-Մահա նավահանգստի վրա առավոտյան հութիների հարձակման հետևանքով. Al Jazeera Խմեյմիմը և Տարտուսը փոխում են կարգավիճակը. Ռուսաստանը և Սիրիան համաձայնության են եկել ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել Չինաստանում մոտ 390,000 մարդ է տարհանվել «Դելֆին» թայֆունի պատճառով ՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը․ Փաշինյան Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Խաղաղության խորհրդի 15 կետանոց ծրագիրը․ Նեթանյահու Հրդեհ Սոլակ բնակավայրում․ կանխվել է հրդեհի տարածումը Հռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը Էջմիածնում կանխվել է անչափահասների վրեժխնդրությունը․ զինված խումբը դարանակալել էր խանութի մոտ Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին հանդիպել է Մասուդ Փեզեշքիանի հետ Reuters․ Դեմոկրատները լայնածավալ հետաքննություններ են պատրաստում Թրամփի և նրա գործարար շրջապատի նկատմամբ Իրանի բանակ․ ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Հորմուզի նեղուցի նոր իրողությունների հետ Հայաստանյայց առաքելական եկեղեցին ՊԵԿ–ի դեմ հայց է ներկայացրել ԿԳՄՍՆ հերթական դրամաշնորհը՝ Հայ Ֆեստ միջազգային տարածաշրջանային շուկայի իրականացման համար Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն ՄարուքյանԱրաղչին հայտարարել է՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ «ժամանակավոր համաձայնագիրը խախտված է» ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վասյուտինսկոյե և Տորեցկոյե բնակավայրերը Դաշտավանի կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ