«Սանիթեք» ընտրությունը եկել է իր աղբամանների ետևից. ակտիվիստները վերադարձրին մի մասը (ուղիղ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Սանիթեք» ընտրությունը եկել է իր աղբամանների ետևից. ակտիվիստները վերադարձրին մի մասը
Երևանում աղբահանություն իրականացնող «Սանիթեք» ընկերությունը պահանջում է վերադարձնել իրենց սեփականությունը հանդիսացող գույքը՝ աղբամանները, որոնց միջոցով Բաղրամյան պողոտայում որպես բարիկադներ են կառուցել ակտիվիստները:
«Ամբողջ քաղաքը աղբի մեջ կորած է, մենք պետք է աղբահանություն իրականացնենք: Մենք հասկանում ենք, որ դուք ձեր անվտանգությունն ենք ապահովում, բայց դա մեր սեփականությունն է և դրանք թանկարժեք աղբամաններ են, որոնք պետք է վերադարձնել իրենց համապատասխան տեղերը»,- ասաց ընկերության ներկայացուցիչը:
Ակտիվիստների հետ բանակցությունների ընթացքում որոշվեց, որ հետ կվերադարձվեն աղբամանների միայն մի մասը: Պաշտպանության համար տեղադրված հիմնական աղբամանները «Սանիթեք» ընկերությունը թույլ տվեց, որ ժամանակավորապես ծառայեն իբրև բարիկադ:



