Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակման 134 նոր դեպք․ 2 պացիենտ մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում սեպտեմբերի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 134 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 44783-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 897 է:
Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպքեր չեն գրանցվել: Սեպտեմբերի 6-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 275 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 2 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1172-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 266 է, ընդհանուր առողջացածներինը՝ 40089, փաստացի բուժվողներինը՝ 3522 (մեկ օրում նվազել է 134-ով): Մեկ օրում արվել է 2329 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 218139 թեստ:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



