Ռոբերտ Պատինսոնը կորոնավիրուսով է վարակվել․ «Բեթմեն» ֆիլմի նկարահանման աշխատանքները կասեցվել են
ՄՇԱԿՈՒՅԹԲրիտանացի դերասան Ռոբերտ Պատինսոնը կորոնավիրուսով է վարակվել, հայտնել է The Hollywood Reporter հրատարակությունը։
Աղբյուրը մանրամասնում է, որ Պատինսոնի վարակումը The Warner Bros կինոընկերության «Բեթմեն» ֆիլմի նկարահանման ընթացքի հերթական խափանման պատճառ է դարձել։ Հիշեցնենք, որ այս ֆիլմում Պատինսոնը գլխավոր կերպարին է մարմնավորում։
««Բեթմեն» ֆիլմում նկարահանվող խմբի անդամներից մեկը կորոնավիրուսի դրական պատասխան ունի, և կարանտինային կանոների համապատասխան՝ նա մեկուսացվել է։ Նկարահանումները ժամանակավոր կասեցված են»,- տեղեկացրել են ընկերությունից։
Հրատարակության տեղեկությունենրի համաձայն՝ ֆիլմի նկարահանման աշխատանքներն ընթանում են Լոնդոնում։ Նախկինում դրանք համավարակի պատճառով կրկին ընդհատվել էին:
Նախնական տվյալների համաձայն՝ «Բեթմեն» ֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2021 թվականի հոկտեմբերին։




















































