Բահրեյնը թույլ կտա Իսրայելին թռնել ԱՄԷ իր օդային տարածքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲահրեյնը թույլ կտա «Արաբական Միացյալ Էմիրություններից ժամանող եւ մեկնող բոլոր թռիչքները» հատել թագավորության օդային տարածքը, հայտնում է AP- ն:
Այս մասին հայտնում է Բահրեյնի պետական լրատվական գործակալությունը` առանց Իսրայելին ուղիղ կերպով նշելու, ինչպես դա արել էր Սաուդյան Արաբիան: Սակայն հայտարարությունն արվել է մի քանի օր անց այն բանից հետո, երբ Էր Ռիադը իսրայելական առաջին ուղեւորատար կոմերցիոն չվերթին թույլ տվեց հատել իր օդային տարածքը` ԱՄԷ հասնելու համար:
Հայտարարության մեջ չեն նշվում թագավորության մրցակից Իրանը կամ Քաթարը, որը ներկայումս բոյկոտում են Բահրեյնը, Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն: Բահրեյնի եւ ԱՄԷ-ի միջեւ թռիչքներն անցնում են Քաթարի օդային տարածքից մի փոքր դեպի հյուսիս: Դեպի ԱՄԷ իրանական թռիչքները նույնպես Բահրեյնի օդային տարածք մտնելու կարիք չունեն:
Այս շաբաթվա սկզբին ԱՄՆ նախագահի ավագ խորհրդական եւ փեսա Զարեդ Քուշներն Իսրայելի բարձրաստիճան պատվիրակության հետ միասին Թել Ավիվից ԱՄԷ թռիչք կատարեց երկու երկրների միջեւ առաջին ուղիղ չվերթով:



