Հայաստանին արհեստականորեն դրդում են Ռուսաստանի և ԵՄ-ի միջև ընտրության. ՌԴ միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը մեկնաբանել է Երևանում տեղի ունեցող իրադարձությունները:
LifeNews-ի փոխանցմամբ՝ Կոսաչևը հայտարարել է, որ հարյուրավոր օտարերկրյա ոչ կառավարական կազմակերպություններ աշխատում են Հայաստանում: Նրանց մեծ մասը փորձում է ազդել հասարակական կարծիքի վրա և բնակչությանը դրդում է արևմտամետ ընտրությանը:
«Հայաստանին դրդում են Արևելքի և Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի, Ռուսաստանի Դաշնության և Եվրամիության միջև ընտրություն կատարելուն: Մենք գիտենք, թե ինչպես է այս ընտրությունը պառակտել Ուկրաինան և շարունակում է նույն գործողությունը: Դա անարդար և անհարիր քաղաքական խաղ է: Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին և արձագանքում՝ կախված զարգացումներից»,- ասել է Կոսաչևը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



